Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Սոչի, Պուտին, Ռոհանի, Էրդողան

Սոչի, Պուտին, Ռոհանի, Էրդողան
23.11.2017 | 14:06

Վլադիմիր Պուտինը երեքժամյա հանդիպում ունեցավ Դամասկոսի ռաիս Բաշար Ասադի հետ Սև ծովի ափին` փորձելով օգուտ քաղել իր ռազմական միջամտությունից հօգուտ Սիրիայի իշխող վարչակազմի և սկսել դիվանագիտական քայլեր քաղաքական համաձայնագրի համար, որ վերջ կդներ պատերազմին` գրում է Ալբերտո Ստաբիլեն La Repubblica-ում: Ասադը Սոչիում էր երկուշաբթի երեկոյան, հանդիպման մասին հայտնի դարձավ միայն երեքշաբթի առավոտյան, երբ ռուսական լրատվամիջոցները հրապարակեցին հանդիպման լուսանկարները: Ժպտուն Ասադը ողջունում է առանձնատան մուտքի մոտ իրեն դիմավորող Պուտինին: Իսկ հետո սկսվեց խոսակցությունն ու Պուտինն անցավ բուն գործին: Դեռ երկար ճանապարհ կա ահաբեկչությանը վերջնականապես հաղթելու համար, «ինչ վերաբերում է մեր համատեղ աշխատանքին Սիրիայի տարածքում ահաբեկիչների դեմ պայքարում, այդ ռազմական գործողությունը իրոք ավարտվում է»` ասաց ՌԴ նախագահը: Ցար Վլադիմիրը նաև ասաց, որ «Հիմա ամենագլխավորը, իհարկե, քաղաքական գործընթացներին անցնելն է և գոհունակությամբ նշում եմ Ձեր պատրաստակամությունն աշխատել բոլորի հետ, որ խաղաղություն ու կարգավորում են ցանկանում»: Ասադին ոչինչ չէր մնում, քան հաստատելը: Պուտինը պատրանքներ չունի, չի ձևացնում ոչինչ և գիտի, որ Ասադն իրեն պարտական է, և Ասադն էլ գիտի, որ այդպես է: «ՈՒզում եմ Ձեզ ներկայացնել այն մարդկանց, որ Սիրիայի փրկության մեջ վճռական դեր են կատարել»` ասաց Պուտինը ռաիսին` շրջվելով դեպի հանդիպմանը մասնակցող գեներալները: Բայց նա գիտի, որ առանց այլ երկրների իր դիվանագիտական նախաձեռնությունը երկար չի տևի և Սոչիի հանդիպման մասին տեղեկացրեց Դոնալդ Թրամփին (հեռախոսազրույցը մեկ ժամ ձգվեց), Սաուդյան Արաբիայի թագավոր Սալմանին ու Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին: Իսկ չորեքշաբթի նշանակեց Սոչիում Թուրքիայի ու Իրանի նախագահների հետ հանդիպում:
Ալբերտո ՍՏԱԲԻԼԵ, La Repubblica


Հ.Գ. Հանդիպմանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Սիրիայի քաղաքացիական պատերազմի ավարտի «իրական շանս» կա, սակայն քաղաքական կարգավորումը կարիք ունի բոլոր կողմերի, ներառյալ Սիրիայի իշխանությունների փոխզիջումների: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին և Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ եռակողմ հանդիպման ուշադրության կենտրոնում Սիրիան է: ՌԴ նախագահը նաև Թուրքիայի և Իրանի նախագահներին առաջարկել է Սիրիայի վերածննդի համալիր ծրագիր մշակել: «Հաշվի առնելով ավերածությունների հսկայական մասշտաբները՝ կարելի է միասին մտածել Սիրիայի վերածննդի համալիր ծրագրի մշակման մասին»` ասել է Պուտինը: Նա ընդգծել է, որ համատեղ աշխատանքի արդյունքում դեէսկալացիոն գոտիներ ստեղծելուց հետո հազարավոր փախստականներ վերադառնում են տուն: Պուտինն առաջարկել է հանդիպման մասնակիցներին քննարկել Սիրիայի հարցով ազգային երկխոսության համաժողովի անցկացման չափանիշները: «Սիրիացի ժողովուրդը պետք է ինքնուրույն որոշի իր ապագան, համաձայնեցնի պետական կարգի սկզբունքները»,-շեշտել է ՌԴ նախագահը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2224

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ