ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի նստաշրջանում կարծիք է հայտնել, որ Ուկրաինայում ձախողումը համատարած ձախողում կլինի։ «Ոմանք ասում են՝ դադարեցրեք պատերազմը, քանի որ դա մեզ վրա շատ թանկ է նստում։ Այո՛, առանց մեր աջակցության Ուկրաինան կհանձնվեր։ Սա՞ են նրանք խնդրում։ Մենք չենք ցանկանում, որ ՈՒկրաինան հանձնվի և դառնա երկրորդ Բելառուս»,- շեշտել է դիվանագետը։               
 

Բրյուսելում հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Ադրբեջանի նախագահը

Բրյուսելում հանդիպել են ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը և Ադրբեջանի նախագահը
23.11.2017 | 17:16

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացը: Ալիևը խիստ քննադատել է Հայաստանի դիրքորոշումը: Բանակցություններից հետո Ստոլտենբերգն ասել է, որ դաշինքին խիստ մտահոգում է հակամարտությունը, և կողմերին կոչ է արել «խուսափել նոր առճակատումից»: Ալիևն ասել է, որ «իրավիճակը, դժբախտաբար, չի փոխվում», և Հայաստանին մեղադրել է ստատուս քվոն պահպանելու մտադրության համար:


Ստոլտենբերգը գովեստով է խոսել անցած ամիս Ժնևում Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման մասին, որը երկու կողմերը «կառուցողական» են անվանել:
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը կոչ է արել Ադրբեջանին հետևել կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ առաջարկություններին՝ դաշինքի «բարոյական հիմքերի ամրապնդման ծրագրին» համապատասխան: «Ես կոչ եմ անում ամրապնդել անվտանգության ոլորտի բարեփոխումները և լիարժեք օգտվել բարոյական հիմքերի ամրապնդման ծրագրից, որն ուղղված է կոռուպցիայի դեմ պայքարին»,- ասել է Ստոլտենբերգը Բրյուսելում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Դիտվել է՝ 910

Մեկնաբանություններ