Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Հարիրին հրաժարվեց հրաժարականից

Հարիրին հրաժարվեց հրաժարականից
23.11.2017 | 17:17

Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին կշարունակի պաշտոնավարել մինչև ներքաղաքական ճգնաժամի վերջնական հանգուցալուծումը: 18-օրյա բացակայությունից հետո Բեյրութ վերադառնալուց և նախագահ Միշել Աունին հանդիպելուց հետո Լիբանանի վարչապետն ասել է. «Այսօր ես իմ հրաժարականն եմ ներկայացրել երկրի նախագահին:

Նա ինձ խնդրեց առժամանակ սպասել, մինչև այդ հրաժարականի պատճառների և երկրում տիրող քաղաքական իրադրության վերաբերյալ հավելյալ խորհրդակցություններ անցկացվեն»:

Դիտվել է՝ 871

Մեկնաբանություններ