Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Շավարշ Քոչարյան. Հայաստանը կողջունի Ադրբեջանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, եթե նա կատարի ԵԱՏՄ-ում ամրագրված դրույթը

Շավարշ Քոչարյան. Հայաստանը կողջունի Ադրբեջանի անդամակցումը ԵԱՏՄ-ին, եթե նա կատարի ԵԱՏՄ-ում ամրագրված դրույթը
23.11.2017 | 18:00

ԵԱՏՄ ոչ միայն անդամ երկիրը, այլև նույնիսկ դիտորդ պետությունը պետք է միության անդամ պետություններին վնասող քայլեր չձեռնարկի` կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` խոսելով ԵԱՏՄ-ին Ադրբեջանի անդամակցելու հնարավորության մասին:


«ԵԱՏՄ կազմում Ադրբեջանի լինելը նշանակում է պահպանել ԵԱՏՄ պայմանագրի այն դրույթը, որով նույնիսկ դիտորդ պետությունը, ոչ միայն անդամը, չպետք է որևէ քայլեր ձեռնարկի՝ ի վնաս անդամ պետությունների կամ ընդհանուր առմամբ ԵԱՏՄ-ի: Դա ենթադրում է, որ, եթե Ադրբեջանը ցանկանում է այս կամ այն ձևով մոտենալ ԵԱՏՄ-ին, նա պիտի այսպիսի քայլեր չձեռնարկի»,- ասաց Շավարշ Քոչարյանը:


ԱԳ փոխնախարարն ընդգծեց, որ Հայաստանը կողջունի Ադրբեջանի միանալը ԵԱՏՄ-ին, եթե այդ երկիրը պահպանի վերը նշված պայմանը:
«Եթե խոսում ենք տնտեսական դաշտից, բավական է հիշել, որ Ադրբեջանը շրջափակում է Հայաստանը: Բնականաբար, ԵԱՏՄ-ին միանալը կամ դիտորդ դառնալը մեր կողմից էլ ողջունելի կլինի, եթե Ադրբեջանը կատարի այն պարտավորությունները, որոնք սահմանված են թե դիտորդ, թե անդամ պետության համար: Իսկ դա նշանակում է, որ Ադրբեջանը պետք է շրջափակումը վերացնի, դա նշանակում է թշնամական գործողություններ չիրականացնել Հայաստանի դեմ, դա նշանակում է վերջ տալ հայատյացությանը»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Դիտվել է՝ 827

Մեկնաբանություններ