Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Յոհանես Հան. Հռչակագրի վերջնական տեքստի վերաբերյալ կհաջողվի հասնել ԵՄ բոլոր երկրների համաձայնությանը

Յոհանես Հան. Հռչակագրի վերջնական տեքստի վերաբերյալ կհաջողվի հասնել ԵՄ բոլոր երկրների համաձայնությանը
23.11.2017 | 18:05

Եվրոպական հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհանես Հանը Բրյուսելում հայկական պատվիրակության հետ հանդիպմանը վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրումից առաջ Հռչակագրի վերջնական տեքստի վերաբերյալ կհաջողվի հասնել ԵՄ բոլոր երկրների համաձայնությանը:

Հարցին՝ որո՞նք են այն երկրները, որ դեռ չեն վավերացրել համաձայնագիրը, Հանը չմասնավորեցրեց: Ադրբեջանցի լրագրողների՝ ԱլԳ անդամ երկու երկրների միջև հակամարտության մասին հարցին Հանը պատասխանեց, որ ծրագրի նպատակը միտված է ոչ թե երկկողմ հարաբերություններին, այլ տարածաշրջանային: Իր խոսքում ԵՄ հանձնակատարը հատուկ ընդգծեց, որ ԵՄ-ն աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքին ու գնահատում նրանց ջանքերը: Հանձնակատարը դրական գնահատեց Ադրբեջանի և Հայաստանի նախագահների հոկտեմբերի 16-ի Ժնևի հանդիպումը և ԱԳ նախարարների հաջորդած հանդիպումը:

Դիտվել է՝ 1076

Մեկնաբանություններ