«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ով է որոշում` ովքեր են ոչ օրինապաշտները

Ով է որոշում` ովքեր են ոչ օրինապաշտները
23.11.2017 | 22:12

Այսօր վարչապետ Կարեն Կարապետյանը խոսել է հարկային նոր օրենսգրքից` փաստելով. «Բոլոր այն նախաձեռնություններում, որտեղ ՊԵԿ-ը հնչեցնում է խնդիրներ ոչ օրինապահ բիզնեսը օրինական դաշտ բերելու վերաբերյալ, միշտ առաջնորդվել ենք հետևյալով՝ մերժվում են բոլոր այդ նախագծերն ու առաջարկությունները, որոնք կարող են օրինապահ բիզնեսմենի համար խնդիրներ ստեղծել:

Այսինքն՝ միակ չափանիշը մեզ համար բոլոր օրենքներում, նախաձեռնություններում այն է, որ օրինապահ բիզնեսմենի համար որևիցե խոչընդոտ չստեղծվի»: Այս հայտարարությունն առավել ուշագրավ է վերջին զարգացումների համատեքստում: Խոսքը «Առինջ մոլի» առևտրականների բողոքի մասին է: Օրենսդիրը վերստին բարձրաձայնում է «ոչ օրինապահ բիզնեսմենին» օրինական դաշտ բերելու մասին: Իհարկե, մեծ հարց է մեզանում, թե ինչ չափորոշիչով են տարանջատվում օրինապահ և ոչ օրինապահը բիզնեսմենները, որովհետև երկրի ղեկավարը տևական ժամանակ առաջ շատ դիպուկ համեմատություն էր արել` «մեզանում փաստաթղթերով ամեն ինչ կարգին է»: Այս գործելաոճը շարունակվում է, քանի որ բիզնես դաշտում բոլորը գիտեն, ովքեր են մենաշնորհներ հաստատում, ովքեր են շարունակում փաստաթղթերով օրինապաշտ համարվել, սակայն իրականում լրիվ այլ թվեր ներկայացնել: Այնպես որ, մինչ հարկային չափորոշիչները սահմանելը, կառավարությունը նախ պետք է հստակ ասի, թե ովքեր են օրենք խախտողները: Այլապես ստացվում է, որ առանց այն էլ չափազանց օրինապահ ՓՄՁ-ներին նորից են օրենքի դաշտ բերում: Իսկ խոշորները էլի մնում են իրենց ոչ օրինապաշտ դիրքերում:


Մնում է միայն վարչապետի հայտարարության այն հատվածին, թե օրինապահ բիզնեսմենի համար որևիցե խոչընդոտ չստեղծվի, գոնե հավատալ, որ, այդուհանդերձ, ՓՄՁ-ները կկարողանան մի փոքր շնչել: Սրան էլ վերապահումով կարելի է մոտենալ, կարող են շնչել, եթե, իհարկե, ճիշտ չափորոշիչներով կառավարությունն առաջնորդվի:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 4167

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ