Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Շիրակ» մրցանակը Ռաքել Դինքին հանձնել է Էմանուել Մակրոնը

«Շիրակ» մրցանակը Ռաքել Դինքին հանձնել է Էմանուել Մակրոնը
23.11.2017 | 22:15

«Շիրակ» հիմնադրամը «Հրանտ Դինք» հիմնադրամին շնորհել է 2017-ի Հակամարտությունների կանխարգելման «Շիրակ» մրցանակը: Մրցանակը «Հրանտ Դինք» հիմնադրամի նախագահ Ռաքել Դինքին հանձնել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: Արարողությանը ներկա էին ընտրող հանձնաժողովի անդամները, միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ և մարդու իրավունքների պաշտպաններ:


«Շիրակ» հիմնադրամի մեկ այլ՝ «Մշակույթ հանուն խաղաղության» մրցանակը շնորհվել է «Զուկակ» թատերական ընկերությանը, որը թատրոնի միջոցով նպաստում է Լիբանանի ճամբարներում ապրող փախստականների վերականգնողական ջանքերին:
«Շիրակ» հիմնադրամը ստեղծել է 2008-ին Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը` նպատակ ունենալով «աջակցել հակամարտությունների կանխարգելմանը, մշակութային երկխոսության հաստատմանը և առողջապահության որակի բարելավմանն ուղղված ջանքերին»:

Դիտվել է՝ 1151

Մեկնաբանություններ