Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ղարաբաղի հարցի շուրջ «Պուտինի պլանի» մասին լուրերը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Ղարաբաղի հարցի շուրջ «Պուտինի պլանի» մասին լուրերը
23.11.2017 | 22:19

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է լրատվամիջոցներում այն լուրերը, թե ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը իբր Երևան այցի ընթացքում փոխանցել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման «Պուտինի պլանը»։

«Մենք միշտ բոլորին խորհուրդ ենք տալիս, անկասկած, պահպանելով ստեղծարար մոտեցումը՝ ամեն դեպքում երբեմն, իսկ ցանկալի է, հնարավորինս հաճախ, օգտվել իրազեկ առաջին աղբյուրից։ Դուք ճիշտ եք ասում, որ այս թեման բազմիցս քննարկվել է, մենք մեկնաբանել ենք այս այցելությունները և նախքան այցը, և դրանից հետո։ Մենք միանշանակ պատասխանել ենք այդ հարցին։ Այդ պատառով մենք ունենք ԱԳՆ կայք, կազմակերպում ենք ճեպազրույցներ, ասուլիսներ, հանգամանորեն պատասխանում ենք բոլոր հարցերին»,- ասել է Զախարովան՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել ադրբեջանական լրատվամիջոցներում հայտնված լուրերը, թե Լավրովը տարածաշրջան այցի ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ «Պուտինի պլանն» է փոխանցել։

Դիտվել է՝ 1032

Մեկնաբանություններ