Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Շավարշ Քոչարյան. Եթե կողմերից մեկի դիրքորոշումն է՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, ապա կլինի՝ ոչինչ

Շավարշ Քոչարյան. Եթե կողմերից մեկի դիրքորոշումն է՝ կամ ամեն ինչ, կամ ոչինչ, ապա կլինի՝ ոչինչ
23.11.2017 | 22:20

Բանակցություններում առաջընթաց գրանցելու համար կողմերի միջև պետք է լինի վստահություն` նոյեմբերի 23-ին,կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը` անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության հարցով բանակցությունների ներկայիս փուլին:


«Բաքուն ամեն ինչ անում է, որ ստատուս քվոն պահպանվի: Բազմիցս ասվել է, որպեսզի բանակցությունները կարողանան առաջ շարժվել, կողմերի միջև պետք է լինի վստահություն, իսկ վստահությունը ենթադրում է նաև այն միջոցառումների իրականացումը, որոնց մասին խոսվել է և Վիեննայում, և Սանկտ Պետերբուրգում»,- ասաց Շավարշ Քոչարյանը:
Հարցին, թե համաձա՞յն է Սերգեյ Լավրովի հետ, որ բանակցությունները շուտ չեն ավարտվի, ԱԳ փոխնախարարն արձագանքեց. «Եթե կողմերից մեկն ունի հետևյալ դիրքորոշումը` կամ ամեն ինչ, կամ ոչինչ, ապա, բնական է, բանակցություններում կլինի ոչինչ: Կամ, եթե հարցադրումը դրվում է այսպես՝ կամ ամեն ինչ, կամ պատերազմ, ապա բնական է, որևէ առաջընթաց չի կարող լինել: ՈՒ այնքան ժամանակ, քանի դեռ Բաքվի դիրքորոշումը չի փոխվել` բանակցություններում առաջընթաց չի լինի»,- ասաց Շավարշ Քոչարյանը:

Դիտվել է՝ 925

Մեկնաբանություններ