«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Թերահավատները թող թոթվեն ուսերը

Թերահավատները թող թոթվեն ուսերը
24.11.2017 | 05:47

«Ֆեյսբուքով» տարատեսակ շփումների «զմայլիչ երեկոների պահերը» վերջին մի քանի շաբաթներին համոզեցին ինձ, որ արդեն ժամանակն է, որ հայ ազգն ավելի հստակ պատկերացնի, թե ապագայի մասին ինչ են խոսել և խոսում նույն Արևմուտքի ներկայացուցիչները։ Ընդ որում` հենց նրա մոտալուտ ապագայի։ Ըստ իմ սովորության, այս խոսակցությունը ես չեմ սկսելու գերմանացի պայծառատես և փիլիսոփա Օսվալդ Շպենգլերից և նրա «Եվրոպայի մայրամուտը» գրքից, չնայած այդ գիրքն այժմեական է ցայսօր։ Դեռ նրա կենդանության օրոք երկու անգամ հրատարակված (1918, 1922 թթ.) այդ գիրքն ասես մեր օրերից արտագրված լինի, այնքան պարզ ու հստակ է նկարագրել Շպենգլերն այն, ինչն սպասում էր Եվրոպային 100 տարի հետո։

Այնպես որ, այդ գրքի բովանդակությունը չեմ վերապատմի կամ նրանից մեջբերումներ չեմ անի, բայց խելացի մարդկանց կրկին ու կրկին խորհուրդ կտամ գտնել «Եվրոպայի մայրամուտը» և կարդալ` սկսելով նախաբանից, որը գրել է հենց Շպենգլերը։ Մահից (1936-ի մայիսի 8) քիչ առաջ նա ասաց, որ Երրորդ ռայխը դժվար թե գոյությունը պահպանի գոնե 10 տարի, և այդպես էլ եղավ։ Հայտնի է, որ այդ խոսքերից հետո Հիտլերը ոչ միայն ատեց Շպենգլերին, այլև սկսեց սարսափել նրանից։ Սկսեց իր մոտ հրավիրել այլ պայծառատեսների, աստղագուշակների և կանխատեսների, մասնավորապես` Վոլֆ Մեսինգին, երևի հույս ունենալով, որ նրանցից որևէ մեկը «կտեսնի» «Հազարամյա ռայխի» հաղթանակը։ Ավա՜ղ։ Տարբեր թվականների ֆյուրերը հրամայել է վերացնել Օտտո Գանուսենին, Կառլ Կրաֆտին։ Իսկ Լուի դը Վոլը (Բիլը) և նույն Մեսինգը պարզապես ժամանակին փախան, համապատասխանաբար Անգլիա և ԽՍՀՄ, բայց երկուսն էլ` 1939-ին։ Վիլհելմ Վուլֆը, որը Հիտլերի աստղագուշակն ու կանխատեսն էր դարձել 1942-ին, Երրորդ ռայխից երկար ապրեց սոսկ այն բանի շնորհիվ, որ գեղեցիկ ու շողոքորթաբար մեծարում էր Հիտլերին` նրանից թաքցնելով ճշմարտությունը։ Վուլֆը և մյուս աստղագուշակներն ու պայծառատեսները, իմանալով իրենց նախորդների ճակատագիրը, վախենում էին նրան ճշմարտությունն ասելուց և լավատեսական կեղծ կանխատեսումներ էին նկարում։ Գանուսենը մահվան է մատնվել Գերմանիայի պարտությունը կանխատեսելու համար, Մեսինգը ԽՍՀՄ է փախել գերմանական բանակի կողմից Լեհաստանը գրավելուց հետո, իսկ նրա գլուխը գնահատվել է 200000 ռայխսմարկ, քանի որ Վարշավայի թատրոններից մեկում կանխատեսել էր Հիտլերի պարտությունը, եթե նա շրջվեր դեպի Արևելք։ Այնուհանդերձ, Հիտլերի և ռայխի կործանումն առաջինը կանխագուշակել է Շպենգլերը։ Ճակատագրի հեգնանք է. նացիոնալիստ (չափավոր) Շպենգլերը կանխագուշակել է նացիստ Հիտլերի կործանումը։


Նախ հիշեցնեմ, որ 2015 թ. Ֆերգյուսոն և Սթեյթն Այլենդ քաղաքներում սպիտակ ոստիկանների կողմից անզեն նեգրերի սպանությունից հետո ԱՄՆ-ի և նույնիսկ Կանադայի քաղաքներում տիրում էին զանգվածային «մայդանները», և Ատլանտիդայի այն կողմում տասնյակ պայծառատեսներ և՛ իրենք, և՛ հղում անելով աստվածաշնչյան մարգարեներին` վերստին խոսեցին ԱՄՆ-ի մոտալուտ վախճանի մասին։ Ամերիկայի ժամանակակից մարգարեների անունները քիչ բան կասեն ընթերցողներին։ Բայց ամերիկացի կանխատես Լինդսին դեռ 1960-ականներին էր կանխագուշակել այն վիթխարի «ջղացնցումը», որը կընդգրկի ԱՄՆ-ի ամբողջ տարածքը։ Եվ նրա առաջին զոհը կդառնա Կալիֆոռնիա նահանգը. այն կտրոհվի 1300 կմ երկարությամբ Սան Անդրեաս խզվածքով, որն անցնում է հյուսիսամերիկյան և խաղաղօվկիանոսյան տեկտոնական սալերի արանքով։ Այդ ընթացքում հարավարևմտյան մասն աստիճանաբար կսուզվի օվկիանոսի խորքը։ ԱՄՆ-ից կմնա միայն մի քանի կղզի։ Իր հերթին այդ երկրաշարժը կառաջացնի 50 մ բարձրությամբ ցունամիներ, որոնք կկլանեն ափամերձ քաղաքները։ Բայց այդ ամենը դոկտոր Լինդսիի կանխագուշակման միայն մի մասն է։ Հատկանշական է, որ երբ նա սկսեց հրապարակել իր սարսափելի պատկերները, որոնք տեսել է ժամանակի ու տարածության միջով, հատուկ ծառայություններն իսկույն փակեցին նրա բերանը, իսկ այդ տեսիլքները գաղտնիացրին «բնակչության խուճապից խուսափելու համար»։


Նրան երկրորդեց ԱՄՆ-ում և աշխարհում շատ հայտնի մի այլ ամերիկացի պայծառատես` Էդգար Քեյսին (1877-1945), որը կանխագուշակեց ոչ միայն Ամերիկայի երկու ափերի նահանգների (որոնք կանցնեն օվկիանոսի հատակը), այլև միջին տարածքների ավերումները։ Երկրի երեսից կանհետանան այնպիսի հսկա քաղաքներ, ինչպիսիք են Նյու Յորքը, Սան Ֆրանցիսկոն, Լոս Անջելեսը։ Նույնը կկատարվի Ջորջիա, Կարոլինա և շատ այլ նահանգներում, որոնք կդառնան ծովի հատակ։ ՈՒշադրություն դարձնենք, որ Քեյսին աղետը շատ ավելի վաղ է նկատել, քան Լինդսին։ «Ես տեսնում եմ վիթխարի ալիքներ, որոնք կլանել են Նյու Յորքը և ծղոտի պես ջարդոտում են երկնաքերները,- խոստովանում է մեկ այլ ամերիկացի պայծառատես Ջոն Շմիդտը։- Ջրի տակ կանցնեն Ֆլորիդան, Կալիֆոռնիան և շատ այլ ափամերձ նահանգներ»։ 1933 թ. ամերիկացի ապագայաբան Օլվին Թոֆլերը, պնդելով, որ ԱՄՆ-ի «հալոցավառարանի» սկզբունքը լուրջ ճեղք է տվել, և նորեկներն այլևս չեն ինտեգրվում ամերիկականության ավանդական շրջանակներում, կանխատեսեց, որ մինչև 2050 թ. ԱՄՆ-ի տեղում կարող է հայտնվել 2-3 առանձին պետություն` ըստ կրոնա-ռասայական և ենթազգային սկզբունքների։ Հայաստանում ԱՄՆ-ի վարձու և ձրի «փաստաբանները» կարող են ասել. «Դրանք ընդամենը մարդիկ են, որոնց աչքին ինչ ասես կարող է երևալ»։ Լավ, ահա ավելի հեղինակավոր կանխատեսումներ։


Հովհան Աստվածաբանն իր «Հայտնությունում» խոսում է աշխարհի այն ամենահզոր, հարուստ և ազդեցիկ երկրի մասին, որը մեղքի և պատերազմի գաղափարախոսությունը տարածում է ամենուրեք: Նա կանխատեսում է այդ երկրի տրոհումը երեք կղզու: 900 տարի առաջ ապրած և որպես սրբուհի պաշտվող Հիլդեգարդա Բինգենացի մայրապետի կանխագուշակությունները նույնպես հեռավոր ազգի աննախանձելի ճակատագրի մասին են: Ամերիկան դեռ չէր հայտնաբերվել, իսկ նա արդեն այն ժամանակ օվկիանոսից այն կողմ ապրող մեծ ժողովրդին և մաշկի տարբեր գույներ ունեցող ցեղերով բնակեցված երկրին կանխատեսում էր սարսափելի երկրաշարժ, մակընթացային ալիքներ և փոթորիկներ, որոնք ամեն ինչ կավերեն իրենց ճանապարհին: «Այդ ժողովրդին,- ասում է Եկեղեցու ուսուցիչը ¥նման պատվավոր կոչում էր շնորհվել Հիլդեգարդային¤,- մեծ դժբախտություն է սպասում ծովում, որովհետև այդ երկիրը գրեթե ամբողջովին կանցնի ջրի տակ»: Հիլարոն վանականը ևս կանխագուշակել է ավերիչ երկրաշարժ, փոթորիկ և ջրհեղեղ, որը վերջ կդնի «անդրծովյան մեծ կայսրությանը և այն կտրոհի երկու կղզու»: Հովհան Ոսկեբերանը մոտավորապես 395 թ. տեսիլք է տեսել, որը նկարագրել է «Հայտնություն ամպրոպի և փոթորկի մեջ» երկում: Այն գրեթե կրկնում է Հովհան Աստվածաբանի «Հայտնությունը», սակայն Ոսկեբերանի երկում որոշ լրացուցիչ տեղեկություններ կան գալիք աղետների վերաբերյալ. Բարձրյալը Ոսկեբերանին ցույց է տալիս այն մեծ աղետների տեսիլքները, որ թափվելու են մարդկության գլխին: Դրանցից է այն ավերիչ երկրաշարժերի շարքը, որոնք կսկսվեն Խոյի նշանի ժամանակ, այսինքն` մարտի վերջին-ապրիլի սկզբին. «Երբ Խոյը հանեց վեցերորդ կնիքը, հնչեց երկրաշարժի առաջին հարվածը, և արևը դարձավ մռայլ, ինչպես մազե սև տոպրակը, և լուսինը՝ ինչպես արյան բիծ, և երկնային աստղերը, թվում էր, թափվեցին երկրին, ասես ուժեղ քամուց թափահարվող թզենին թափեց իր խակ պտուղները: Եվ երկնակամարի մի մասն ավարտվեց, ամպրոպաբեր թխպի տեսքով կոլոլվեց որպես փաթեթ, և բոլոր լեռներն ու կղզին շարժվեցին իրենց տեղից: Ե՛վ երկրային թագավորները, և՛ մեծատոհմիկները, և՛ զորավարները, և՛ հարուստներն ու հզորները, և՛ ազատները, և՛ ստրուկները թաքնվեցին անձավներում ու լեռների ժայռերի ներքո...»:
Բայց թերահավատներին սա էլ կարող է չհամոզել: Չէ՞ որ միջնադարի հոգևորականներն ու վանականները չեն նշում ստույգ թիվը, ստույգ օրը: ՈՒստի վերադառնանք ամերիկացի պայծառատեսներին: «Ամերիկյան ազգը տխմարից վաղուց է Աստծո հոտոտելիքում իսկական գարշահոտություն և նողկալի հրեշ դարձել: Տերն ինձ հայտնեց, որ Ամերիկան պետք է ծնկի գա, այդ տապալված գերտերությունը սարսափելի տեսարան կլինի,- կանխագուշակում է ամերիկացի Թոմաս Դեկարտը:- Ամերիկայի փողոցները կլցվեն անկարգություններով ու արյունով, իսկ ԱՄՆ-ի բնակիչները կնայեն, թե ինչպես են սովամահ լինում իրենց երեխաներն ու մերձավորները»:

Ահավոր անկարգությունների մասին է խոսում նաև ամերիկացի կանխատես Դենիոն Բրիքլին, որն իր շնորհքն ստացել էր կայծակի հարվածից ու կլինիկական մահից հետո. «Յանկիները կվերածվեն իսկական գազանների և կսկսեն ապրել գայլաոհմակների կանոններով՝ կորցնելով հավատը սեփական երկրի և ամերիկյան իդեալների հանդեպ: Կսկսվեն անվերջանալի ռասայական բախումներ և քաղաքացիական պատերազմներ բոլորը բոլորի դեմ: Խռովությունները կդառնան սովորական երևույթ:

Ամերիկայում կտիրի քաոսը»: Սարսափելի տեսիլքներ է տեսել նաև ամերիկացի պայծառատես Վալդես Կրտսերը, որը պատմում էր հարյուրավոր «թռչող» մարդկանցից բաղկացած «երամների» մասին, որոնց փոթորիկը մորեխների պես բարձրացնում էր վեր և ջարդում ու տափակեցնում՝ խփելով երկնակամարներին, դիակների սարերի և պարզապես անոտք, անձեռք ու անգլուխ մարմինների կտորների մասին: Դևիդ Վիլկերսոնը «Տեսիլք» գրքում նկարագրում է մի ահավոր երկրաշարժ, որը կլինի ԱՄՆ-ում. «Ոչ հեռու ապագայում Միացյալ Նահանգներում տեղի կունենա պատմության ամենաուժեղ երկրաշարժը: Մոտենում է այն օրը, երբ զանգվածային լրատվամիջոցները կհայտնեն սարսափելի նորություն՝ պատմության ընթացքում ամենաուժեղ և ավերիչ երկրաշարժի մասին: Այդ հաղորդագրությունը լայնորեն տարածվող խուճապի և սարսափի պատճառ կդառնա: Հեռուստատեսությամբ բոլոր հաղորդումները կընդհատվեն, ամեն օր կխոսեն միայն աղետի մասին: Նրան կնախորդի մի շատ ուժեղ երկրաշարժ Ճապոնիայում»:

Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ

Դիտվել է՝ 6071

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ