«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Սպասենք հավուր պատշաճի պատասխանի

Սպասենք հավուր պատշաճի պատասխանի
24.11.2017 | 06:27

Հասցեագրվող նամակի բաց տեքստն ինքնանպատակ չէ, իր հիմնավոր դրդապատճառն ունի: Ասվածը հիմնավորենք ժողովրդական խոսքով. «Մինչև չգա հետինը, չի հիշվի առաջինը»: Խորհրդային Միության օրոք սոցիալական բազմաբնույթ հարցերի ոլորտը հմտորեն համակարգում էր կարճ-կոնկրետ անվանում կրող սոցապնախարարությունը, որը, արդարամտորեն ասած, զերծ էր խարդավանքներից ու չարաշահումներից: Սոցիալական բոլոր գործընթացներն այնքան թափանցիկ, դյուրին, մատչելի ու հրապարակային էին, որ անգամ սակարկելու տեղ չէին թողնում: Հիշյալ ակնածանքն այսօր խոր ցասում առաջացնող, բազարային հարաբերությունների է վերածվել:


Բոլորովին չարդարացված, միաժամանակ լիարժեք հիմնավորում չունեցող «աշխատանք» բառի «կցորդով» սկսվող սոցիալական հարցերի նախարարության միակ մոտիվացիան էժան մանիպուլյացիաներն են, «ատկատի» բաղադրիչներով:
Մանրամասնենք. 1979-ից աշխատել եմ մետրոշինարարությունում, որպես հորատող: Տարիներ անց, աշխատատեղում պատահարի պատճառով, աշխատանքային գործունեությունս ընդհատվեց: Որպես 2-րդ կարգի ցմահ թոշակառու, մետրոշինարարությունից դրամական փոխհատուցում էի ստանում, իսկ թոշակը՝ խնայողական բանկից, որն առայսօր չկա: Բայց արի ու տես, երբ ոտքս դրեցի հանրապետությունից դուրս, ու վերադարձա, հայի «հանճար», թե «անճար» հնարամտությունից անդին չկարողացա անցնել: Այս իմաստով, մետրոշինարարության ղեկավարն իրեն վերջին ատյան է համարում: Արդեն երրորդ տարին է` «րցւՏռ ՏՑՍՈջ»-ով հրաժարվում է վճարել նախկին ու ներկա դրամական փոխհատուցումը: Իսկ բնակության վայրի Ավան, Նոր Նորքի վարչական շրջանների սոցիալական ստորաբաժանման «տիրուհին», լսելով բանկում դեպոնացված թոշակիս վճարման մասին, այս խոսքերը «շռայլեց». «Ձեն-ծպտուն չհանե՛ս, ի՞նչ դեպոնացված թոշակ, ի՞նչ պարտք, ի՞նչ պահանջ… Հլը շնորհակալություն պիտի հայտնես, որ թոշակիդ թղթերը էսքան ժամանակ պաժառ չենք տվել»: Հե՜յ գիտի, հա, Պեպոյի հոգու «պաժառ»: Քառորդդարյա մեր «կախյալ» անկախ պետականությունում, էն էլ՝ պետական հովանավորությամբ, միայն հարստահարիչների «պաժառ» կա։


Հեյ գիտի, հա՜, ժողովրդավարություն, ու՞ր ես, քանզի՝
ա) ցմահ թոշակառու հասկացությունը այլ մեկնաբանություն չունի.
բ) թոշակն ու դրամական փոխհատուցումը անձեռնմխելի են, ձեռնածուի կարիք չեն զգում.
գ) ըստ ՀՀ Սահմանադրության 22-րդ հոդվածի` յուրաքանչյուր ոք ունի հանրապետությունից դուրս գալու իրավունք և վերադառնալու իրավունք:
Մետրոշինարարության ղեկավարին ու սոցապնախարարությանը. օրենսգրքի նշված դրույթներին համապատասխան ես հանրապետությունից դուրս եմ եկել ու վերադարձել: Բանկում դեպոնացված գումարը ձևակերպելու փոխարեն թոշակիս ու դրամական փոխհատուցման վրա «դուռն ու լուսամուտը» ինչու՞ եք փակել:

Հ. Գ. «Փարոս» բառի հոմանիշը՝ նավերին առաջնորդող լուսարձակն է: Այս լուսարձակով էլ լույս սփռենք «Փարոս» ծրագրի վրա, որը ոչ միայն անունով ու բովանդակությամբ համանուն չէ այս բառին, այլև բուն ծրագրի գործընթացին:
Ավանի վարչական շրջանի սոցիալական աջակցության գործակալության աշխատակցուհին, ծրագրում ընդգրկելու համար, կանխամտածված «կախյալ» վիճակ ստեղծեց: Է՜լ չեմ ու չեմ արեց, է՜լ տարավ ու բերեց, է՜լ էս ու էն թղթերը բերեց տվեց և վերջապես «ծուռ» մտքի հնարը գտավ: Թվացյալ սփոփանքի համար, անձնական տվյալները համակարգչի մեջ ներառեց:
Հակադրվելն անիմաստ էր՝ «հալված-մաշված» համակարգից՝ հազիվ էլ էսքանը: Այլընտրանք չունենալով, շաբաթներ առաջ ներկայացրած փաստաթղթերը հետ պահանջեցի: Այս անգամ հայի «հմուտ» հնարամտությամբ «փայլեց» գործակալության «տիրուհին». «Փաստաթղթերդ արխիվում են, ինչպե՞ս տանք»:
Եվ ի՞նչ: Նույնիսկ երկաթգծի կառամատույցի նառին որ գիշերեի, միևնույն էր, ո՛չ նպաստ կտային, ո՛չ փաստաթղթերս կվերադարձնեին:
Ինչևէ, սպասենք հավուր պատշաճի պատասխանի:


Լավրենտի ՂՈՒԼԻՋՕՂԼՅԱՆ

Հ. Գ. Մեծարգո Վրեժ Առաքելյան, նամակս նախընտրեցի հասցեագրել Ձեզ, այն իմաստով, որ «Իրատեսը» ոչ միայն հասարակական-քաղաքական թերթ է, այլև «հողմաշունչ» է, ի դեմս Ձեր հեղինակած «Հողմաղաց» խորագրով լույս ընծայվող հրապարակումների, որոնք մեծ ոգևորությամբ եմ ընթերցում: Կեցցե՛ք, տաղանդը որ կա, թող անսպառ մնա:
«Հանապազօր մեր հակահացի սոսնձե միջուկը» վերտառությամբ հոդվածին էլ հավելեմ.
Արթիկ քաղաքի «Արթիկ» սուպերմարկետում ամեն օր ստանում ու 200 դրամով վաճառում են հիշյալ Սևանի հացի գործարանի արտադրած «բուխանկա» սև հացը: Ըստ պիտակի, որն ուղարկում եմ Ձեզ, քաշը պետք է լինի 400 գրամ, բայց կշռելիս այն «դառնում» է… 350-370-385 գրամ: Մանիպուլյացիան էլ ո՞նց է լինում:

Դիտվել է՝ 1671

Մեկնաբանություններ