Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Սերժ Սարգսյան. Հայաստանցին ժամանակի ընթացքում կզգա համաձայնագրի արդյունքները

Սերժ Սարգսյան. Հայաստանցին ժամանակի ընթացքում կզգա համաձայնագրի արդյունքները
24.11.2017 | 14:50

Երեկ Բրյուսելում տեղի է ունեցել Եվրոպական ժողովրդական կուսակցության գագաթնաժողովը, որին մասնակցել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը։
Գագաթնաժողովից հետո նախագահը հարցազրույց է տվել «Ազատություն» ռադիոկայանին։


- Հայաստանի համար որքա՞ն կարևոր է Եվրամիության հետ ստորագրվելիք համաձայնագիրը:
- Իհարկե, շատ կարևոր է, եթե կարևոր չլիներ, մենք չէինք ստորագրի: Շատ կարևոր է: Բայց ես մեկ այլ բանի համար էլ եմ ուրախ: Նախ, այստեղ խոսք եղավ, որ մենք որոշակի ժամանակ ենք կորցրել և այլն, բայց Եվրամիության խորհրդի նախագահի, խորհրդարանի նախագահի և հանձնաժողովի նախագահի ներկայությամբ ես ասացի, որ այն ժամանակ Հայաստանը չի հրաժարվել ստորագրելուց, այլ՝ Եվրամիությունը: Ես խնդրում եմ, որպեսզի «Ազատությունը» գոնե էս փաստը չխեղաթյուրի, կարելի՞ է:
- Կարելի է: Պարոն նախագահ, շարքային հայաստանցին ի՞նչ է ստանալու այս համաձայնագրից։
- Վաղը չէ մյուս օրը, երևի թե՝ ոչինչ, անմիջապես իր վրա չի զգա, բայց ժամանակի ընթացքում կզգա, որովհետև մենք բարեփոխումները ի վիճակի ենք արագ անցկացնել Եվրամիության աջակցությամբ։ Ինքներս հեծանիվ հնարելու ունակությունը չունենք և ոչ էլ ցանկությունը, կան բացարձակ ճշմարտություններ, և այդ ճշմարտություններով մենք պետք է ղեկավարվենք։ Բայց ընթացքում բացի ներքին ազատություններից, Հայաստանի քաղաքացիները հնարավորություն են ունենալու առանց խոչընդոտի ուղևորվել դեպի Բրյուսել, դեպի Փարիզ, դեպի եվրոպական այլ երկրներ, և կարծում եմ, որ արդեն ԵԺԿ-ի այսօրվա հայտարարության մեջ այդ հստակ ձևակերպումը կար, տեսնենք՝ վաղը գագաթնաժողովի ժամանակ ինչպիսին կլինի։
-Պարոն նախագահ, ևս մեկ հարց՝ տարածաշրջանի անվտանգության հետ կապված, այս համաձայնագիրը կնպաստի՞ նաև Հայաստանի անվտանգության ամրապնդմանը, սա անվտանգության ապահովման այլընտրանքային մի ուղղությու՞ն է։
- Գիտե՞ք, այստեղ այլընտրանքային բառը ճիշտ չէ, բայց՝ իհարկե, նաև հատկապես այն դեպքում, երբ մեր անվտանգությանը սպառնացող հիմնական մարտահրավերների պարագայում ԵԱՀԿ Մինսկի համանախագահները և հատկապես ԱՄՆ-ը ու Ռուսաստանը համակարծիք են, և սա այն եզակի տեղերից է, որտեղ նրանք ամբողջովին համագործակցում են, ինչպես նրանք են հայտարարում։ Սա, իհարկե, մեզ համար ձեռքբերում է։
- Դուք վերջերս եք եղել Ռուսաստանում, հանդիպել եք Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որևէ առարկություն, որևէ վերապահում եղե՞լ է այս համաձայնագրի հետ կապված։
- Ես նոր ժողովի ժամանակ նաև դա ասացի՝ արդեն շուտով 10 տարի կլինի, որ նախագահ եմ, դրանից առաջ տարբեր պաշտոններում, ես երբեք կես բառ անգամ չեմ լսել Ռուսաստանի որևէ ղեկավարից, հատկապես նախագահ Պուտինից, որը իր մեջ կշտամբանք պարունակի Եվրամիության հետ մեր համագործակցելու առումով։
Դա տարածում են այն մարդիկ, ովքեր պատրաստ են ուրիշների ասածները լսելու, ովքեր պատրաստ են ոչ ինքնուրույն լինելու և ոչ անկախ լինելու: Բոլորիս համար պարզ է, չէ՞, որ անկախությունը բացարձակ չի կարող լինել: Այո, և մենք տարածաշրջանում ենք և Հայաստանում ենք, որպեսզի պահպանենք Հայաստանի շահերը:
- Եվ վերջին հարցը․ պարոն նախագահ, 2018-ից հետո ինչպե՞ս եք Դուք պատկերացնում, որտե՞ղ եք լինելու՝ մնալու եք ղեկավա՞ր Հայաստանի։
- Եթե ես պատկերացնեի, վաղուց արդեն հայտարարած կլինեի։ Այ երբ որ պատկերացնեմ, այն ժամանակ կհայտարարեմ։

Դիտվել է՝ 4076

Մեկնաբանություններ