Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Միջազգային է, համաշխարհային է, օտար է, դավադիր է

Միջազգային է, համաշխարհային է, օտար է, դավադիր է
28.11.2017 | 00:53

Այսօր առաջ քաշվող օրինագծերն ու ծրագրերն այնքան շատ են, որ ժամանակն ու էներգիան քչություն են անում ժամանակին ու բավարար չափով դրանց ընդդիմանալու համար: Լավ է մտածված՝ տարբեր հարցերով ու գրեթե միաժամանակ մարդկանց զբաղեցնել, որ չկարողանան հավաքվել ու հասկանալ, թե այդ ամենի ակունքը որտեղից է բխում: ՈՒ շատերն անզորությունից խուսափում են անգամ առաջ նայել:


Բայց գեթ մեզ առաջնորդողները չպետք է միայն իրենց քթի տակի ստվերը տեսնողներ լինեին, էլ չասած՝ այս խառնաշփոթն ստեղծողները… Նմանները ճանապարհի վերջում երբեմն երևի չեն էլ հասկանում, որ արվածի հեղինակողներից են եղել՝ միջազգայնականների կողքին կանգնած:
Հետո ինչ, որ ամեն բան խորամանկորեն ու լավ քողարկված՝ բարի բառերով, գործողություններով և մեծ, շատ մեծ գումարներով է փորձում կյանք մտնել: Եվ, իրոք, հաճախ դժվար է դրանց տակ թաքնված պատուհասը տեսնելը… Այո, գործի ամենաահռելի բաժինն արվում է զգուշորեն, քայլ առ քայլ, ժպիտ առ ժպիտ, ձեռքսեղմում առ ձեռքսեղմում…
Այդ կերպ՝ աղքատություն վերացնող ծրագրով դրսից քո երկիրն են մտնում, և այն ավելի աղքատացրած դուրս գալիս, մտնում են «մոլորակի աղտոտման ու թափոնների դեմ պայքարի» ծրագրով և հենց նույն կազմակերպություններն էլ ու նույն տեղում, ինչպես, ասենք, ամենաթարմ օրինակ՝ Ջերմուկը, դուրս են գալիս, չէ՝ հաստատվում են մաքրամաքուր բնությունը հանքահանության ավարառությանը հանձնած: Գալիս են՝ հավատի քարոզը շուրթերին ու բազմություններ շեղում իրենց դարավոր հավատի ճիշտ ուղուց, և նրանց դարձնում կասկածելի հեռուներից հնչող ամեն կասկածելի հրահանգների հետևող մի հոտ: Գալիս են ճնշված փոքրամասնության իրավունքների պաշտպանության ծրագրով ու հանցագործ փոքրաթիվներին մեծամասնություն դարձրած, իսկ նորմալ մարդկանց զրկած իրենց նորմալ իրավունքներից` դուրս են գալիս: Կարևորը մեխանիզմն արդեն անխաթար գործելու է: Գալիս են երկիրը, ազգը առաջադեմ ու բարեկեցիկ դարձնելու, իսկ իրականում՝ այն լցնելով «ճնշված միգրանտների» մահմեդական հրոսակներով, փոխում են այդ երկրի դեմքն ու կերպարը, բնիկներին որպես իրենց երկրի խորթ ու օտար կարգելով (ես, ճիշտն ասած, անհանգստանում եմ, երբ հայտարարվում է, որ առաջիկա տարիներին մեր բնակչության թվաքանակը հասցվելու է 4 միլիոնի և... գնալով մեր շուրջն ավելանում են սևամորթներն ու թրքալեզուները): Գալիս են գյուղատնտեսություն զարգացնելու նպատակով և, բուսականության, գյուղմթերքի տեղական տեսակները գենետիկ փոխվածներով փոխարինելով, պարարտանյութերի՝ վստահաբար թունավորներից թունավորների պաշարներ թողնելով, հեռանում… Գալիս են առողջապահական տարբեր ծրագրերով և… այսօր մենք հենց միայն քաղցկեղով հիվանդացությամբ և տարածաշրջանում, և ողջ աշխարհում առաջին տեղն ենք զբաղեցնում… Մինչդեռ պատասխանատուների մի հսկա «բանակ» ունենք, որ պետք է վաղուց արդեն ահազանգ հնչեցրած լիներ: Բայց, ցավոք, նրանք՝ այդ պատուհասի պատճառները պարզելու և վերացնելու փոխարեն, ընդամենը նորագույն սարքավորումները և մասնագիտացված կենտրոններն են ավելացնում, այդ մեծ թվաքանակին ավելի «մասնագիտացված բուժելու» համար, ինչը, ի դեպ, լավ էլ բյուջե և գրպաններ է լցնում։


Գալիս են…
Եվ սնկերի պես բազմացել են հասարակական կազմակերպությունները, որոնց աճեցնում և սնում են որպես երկիր մտնելու համար արդարացում ու քողարկում, նրանց գումարներ տալիս իրենց իրական ու մեծ նպատակին լրիվ հակառակ՝ գեղեցիկ ու փոքրիկ նպատակների համար, իսկ երբ արդեն գործն արված է՝ տվյալ ոլորտի համար տրվող գումարներն ու ծրագրերը դադարեցվում են: Այս խայտառակ ընթացքի սկզբում ՀԿ-ները ֆինանսավորվում էին հիմնականում աղքատության (և ոչ միայն, բայց չընդարձակվեմ) խնդիրների համար, երկիր սողոսկելով և իրենց գումարներով ամենաակտիվ մարդկանց զբաղեցնելով, նաև այդ կերպ շեղելով նրանց ուշադրությունը, աղքատությունը դարձրին ծայրահեղ աղքատություն: Հետո ավելի կենտրոնացան էկոլոգիայի և թափոններից երկիր մաքրելու խնդրին… դրան զուգահեռ սկսեցին ՀԿ-ներին ֆինանսավորել առավելապես, իբրև թե, բռնությունների դեմ պայքար մղելու համար: Եվ ահա հասանք արդեն դրան օրենքի ուժ տալուն: Որից հետո արդեն կգա դիմակները հանելու և իսկական նպատակը վերջնական լուծման հասցնելու ժամանակը:
Բնականաբար, ՀԿ-ներից շատերը չեն էլ հասկանում, թե ինչ ուժերի և ինչ նպատակների են իրականում ծառայում, բայց դա չի արդարացնում նրանց: «Կարճատեսների»՝ ճանապարհի առաջնորդողներ դառնալը մեծ պատուհաս է:
Բայց որ ազգի առաջնորդներն են, ՀԿ-ների ղեկավարներից ոչ պակաս կարճատեսությամբ, երկրի բախտի գլխին որպես հարված իջեցնում դրսինների հերթական խարդախ օրինագիծը, առավել ցավալի է:


Եվ ահա մեր՝ առանց այն էլ դժվար տանելի ու խնդիրներով լեցուն օրերի մեջ. «ընտանեկան բռնության դեմ պայքար» գեղեցիկ ձևակերպմամբ օրինագիծը՝ իր քննարկումներով… Օրենքը պաշտպանողները միայն սկիզբը գիտեն, ընդդիմացողները՝ դրանից այն կողմը նաև:
Չնայած ամեն բան իրոք շատ լավ քողարկված է և առաջին հայացքից դժվար է այդ քողարկվածը տեսնելը, դեռ հարցն էլ դրված է գրեթե մանկական պարզությամբ՝ բռնությունը վա՞տ է, թե՞ լավ: Բնականաբար, ցանկացած նորմալ մարդու պատասխանն էլ պարզ է: Սակայն, չգիտակցելով իր արածը՝ ընտրելով արտաքուստ բարին, նա հայտնվում է չարի շարքերում: Ես խղճում եմ երիտասարդ այդ կանանց ու աղջիկներին, որոնց գեթ կանացի, մայրական բնազդը չի հուշում, որ արածները սարսափելի չարիքի ճանապարհի հիմքեր գցելն է: Այսօր, իհարկե, ամեն գալիք, սպասվող վտանգի մասին բարձրաձայնողներին հանգիստ հակադրվում են՝ այդպես չի լինելու. ոչ մի տեղ չամրագրված խոսքերով: Բայց բացվող ճանապարհը դեպի դրանք ուղղությունն ունի ու դեպի «այնտեղ» է տանում:
Ես չեմ հոգնելու աշխարհի նոր կարգի հանցախմբի դավերի մասին ահազանգը անդադար հնչեցնելուց, որքան էլ դա ոմանց հեքիաթ թվա: Գոյատևության պայմաններից մեկը՝ նախապես վտանգները կանխազգալն ու դրանց զարգացումները կանխարգելելն է, և ամենափոքրն անգամ չանտեսելը, որովհետև հենց այդ փոքրը կարող է հետագայում ամենամեծը դառնալ, եթե անտեսվի: Հին խոսք է՝ «Թշնամիդ մուկ էլ լինի՝ նրա մեջ փիղ տես»: Իսկ այստեղ մենք գործ ունենք վտանգների մեծերից մեծի հետ:
Այս օրինագծով շատ երկրներում արդեն մի զարհուրելի իրականություն է. երեխաների իրավունքների պաշտպանության պատրվակով չնչին առիթներով, անգամ արդեն անառիթ, երեխաներին վերցնում են ծնողներից:


Եթե բան էլ չգտնեն՝ աշխատող մորից վերցնում են, որովհետև նա չի կարող բավարար ուշադրություն դարձնել երեխային, չաշխատողից էլ՝ որովհետև բավարար միջոցներ չունի երեխային լիարժեք պայմաններ ապահովելու համար: Իսկ մեր երկիրը նախ լավ աղքատացրին, և հիմա չկա ընտանիք, որտեղ տարաբնույթ խնդիրներ չլինեն: Իսկ նրանք դա շատ լավ գիտեն, և հենց դա պարարտ հող է չարի սպասավորների համար: «Մենք սահմանադրությունների մեջ ժողովրդի համար պատրանքային իրավունքներ մտցրինք:
Բոլոր այդ, այսպես կոչված, «իրավունքները» կարող են գոյություն ունենալ լոկ տեսականորեն, երբեք չիրականացվող» (Սիոնյան իմաստունների արձանագրություններից):
Վերցրած երեխաներին վերաբերվում են արդեն ըստ իրենց հայեցողության։ Լավագույն դեպքում տալիս են որդեգրման անպայման համասեռամոլների, վատագույնն արդեն փորձեք պատկերացնել ինքներդ… Եթե մինչ այդ մեզ մոտ դեռ բավարար չափով նման ընտանիքներ չգտնվեն (որ նրանք լավ կջանան զուգահեռ նաև այդ խնդիրը տեղը տեղին լուծել և թվաքանակ ապահովել՝ չկասկածեք), ապա դրսում՝ որքան ասես դրանք կան։ Եվ նոր կարգի սեփականություն դարձած երեխաները թաքուն, թե անթաքույց՝ տարբեր նպատակներով, նաև «կարտահանվեն» այլ երկրներ:


Ֆրանսիայում վերջին տասնամյակների ընթացքում արդեն ծնողներից վերցրել են ավելի քան երկու միլիոն երեխայի, Ֆինլանդիայում, միայն անցյալ տարվա ընթացքում՝ 17 հազարից ավելի երեխայի, Գերմանիայում յուրաքանչյուր տարի վերցնում են 70 հազարից ավելի, որոնցից 30 հազարը՝ ծնողների ոչ բավարար ֆինանսական միջոցների պատճառով: (Փաստորեն, մեր երկրում միայն օլիգարխներն իրավունք կունենան իրենց ծնող զգալու և տեր մնալու սեփական երեխաներին)։ Իսկ Նորվեգիայում ավելի առաջ են գնացել, այնտեղ ընդունվել է օրենք, ըստ որի, երեխաները պատկանում են պետությանը, որն ընդամենը թույլ է տալիս ծնողներին ապրել սեփական երեխայի հետ մինչև նրա իրավունքների հանդեպ առաջին խախտումը: Նորվեգական թերթերի նյութերից մեկի վերնագիրը հետևյալն է՝ «Նորվեգիայի երեխաների մեկ հինգերորդ մասն արդեն փրկված է ծնողներից»։ Բայց մեկ այլ աղբյուրի համաձայն, այդ երկրում արդեն երեխաների մեկ քառորդն է վերցված: Երեխաներին վերցնելու պատճառներից է նաև, իբրև թե՝ էմոցիոնալ բռնությունը. ասենք՝ «դասերդ սովորիր», «սենյակը հավաքիր», «մի ծխիր»: Դաստիարակման ամեն փորձ համարվում է բռնություն: Եվ «իրավունքների պաշտպանության» այս ժամանակներում եվրոպացին զուրկ է ամենակարևոր իրավունքներից: Այնտեղ արդեն շատ բան են արել ավանդական, ազգային, մարդկային արժեքների քայքայման ուղղությամբ: Ահա քրիստոնյա Եվրոպայի (և ոչ միայն Եվրոպայի) այսօրվա սոդոմգոմորային մեղքերով ծանրաբեռ, այլասերված լինելու պատճառներից մեկը: Այո, ընդամենը մեկը, որովհետև «մարդու իրավունքներ պաշտպանող» մարդատյաց հրեշների ծրագիրը շատ ավելի լայն է։ Իսկ արդեն «ծաղկող» Սոդոմ-Գոմորի ճակատագիրը միայն կործանումն է:


Այդ ծրագրում կարևոր դեր ունի նեոլիբերալիզմ կոչվածը, որն ամենուր դարձվեց հասարակության կեցության միակ ընդունելի ձևը՝ ամբողջովին վերացնելով պետության ազդեցությունը տնտեսության և այլ ոլորտների վրա, ընդամենը մի խումբ օլիգարխների ստեղծման և նրանց շահերի պաշտպանության գործը առաջ տանելով։ Որովհետև փող և իշխանություն ստացած այդ խումբը շահագրգռված է ցանկացած գնով արդեն ներկա վիճակը հաստատուն պահելով, որը իր ոտքի տակի հողն է, և հետին պլան են մղվում ազգի, երկրի շահերը: Իսկ «արդեն ներկա վիճակը» ժողովրդին հնարավորինս զրկելն է ինքնապաշտպանության լծակներից՝ չքավորության, տարբեր խնդիրների, ընդունված օրինագծերի և այլ միջոցներով: Արդյունքում ստացվածը հասարակության, ազգի ու երկրի կործանման թռիչքային ընթացքն է։ Սահմանափակ խմբերի չեղած իրավունքների պաշտպանության դիմաց ողջ ժողովուրդներ, մարդկության նորմալ մասը, մեծամասնությունն են զրկվում իրենց բոլոր իրավունքներից:


Այդպես կարևորվում են՝ մարդու, անհատի, ընդ որում` անպայման սխալ, անընդունելի իրավունքների պաշտպանությունը (ողջ ժողովրդի, ազգի, երկրի, հայրենիքի իրավունքների հաշվին, հանցավոր և դատապարտելի փոքրամասնության՝ ազգի թալանով ողջ երկրի ունեցածից էլ ավելին կուտակածների, շեղված սեռական կողմնորոշմամբ մարդու կերպարը կորցրածների պաշտպանությունը) մարդկանց մեծամասնության նորմալ կյանքի և անգամ գոյատևության հաշվին, կանանց, երեխաների անհասկանալի իրավունքների պաշտպանությունը` ավանդական ընտանիքը վերացնելու գնով և այլն, և այլն:
Այս սատանայական կարգը երկրներին պարտադրողները միջազգային կառույցներն են, որոնցից մեկի ղեկավար Արի Խոկմանը հայտարարել է, թե «Ավանդական ընտանիքի քայքայումը ոչ թե ճգնաժամ է, այլ հայրիշխանության դեմ մարդու իրավունքների հաղթանակ»: Այո, նրանց ցինիկությունը սահմաններ չի ճանաչում:
Որպեսզի գործընթացն ավելի արագացվի, աշխատակիցներին տրվում են լրացուցիչ գումարներ։ Օրինակ, Ամերիկայում սոցիալական աշխատողին՝ մեկ երեխա ծնողից վերցնելու համար, տրվում է 5000 եվրո պարգևատրում, Եվրոպայում՝ 1000 եվրո: Մեզ մոտ գումարներն առայժմ տրվում են այս օրինագիծը պաշտպանող ՀԿ-ներին։


Այսօր հնարավորինս սեղմ փորձեցի այս մեկ պարտադրանքի մասին խոսել, բայց դրանք շատ են՝ երկրներ և ողջ մարդկությունը կործանելու համապարփակ ծրագրով: Այս աղետն այնքան մեծ է, որ հերթով այս կամ այն հոսանքի դեմ դուրս գալը՝ ուժերը ջլատելուց զատ, այլ բան չի տա: Իսկական պայքարը արմատի, աղբյուրի, հիմնապատճառի դեմ պետք է լինի և իհարկե իշխանավորների մակարդակով, որոնք, ի վերջո, պետք է հասկանան, որ իրենց ընտանիքների ու իրենց սերունդների ապագան էլ է վտանգված, եթե, իհարկե, ազգ ասվածն այնքան էլ սրտամոտ չէ իրենց: Հավատանք, որ այդպես չէ, և պարզապես տեղեկության պակասն է մեզ այս վիճակին հասցրել: Եվ հուսանք, որ այսուհետև, միջազգային որևէ փաստաթուղթ ստորագրելուց առաջ, մի քիչ կմտածեն ազգի մասին։


Իսկ բոլորին, ընդհանրապես, ուզում եմ կրկին սթափեցնել՝ զգուշացեք՝ միջազգային է, համաշխարհային է, օտար է, դավադիր է… Զգուշացեք…

ՆԱՆԵ

Դիտվել է՝ 1713

Մեկնաբանություններ

‚ƒÂ˘Ă˘â€šÂ¬ Ÿ/1692523431" rel="nofollow">Վարկած
Տեսակետ
Մեկնաբանություն
Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
29.03.2024