Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Եթե Հայաստանը Ռուսաստանի «ման եկող» կինն է, ուրեմն ամուսինը հարբեցող է և թմրամոլ»

«Եթե Հայաստանը Ռուսաստանի «ման եկող» կինն է, ուրեմն ամուսինը հարբեցող է և թմրամոլ»
01.12.2017 | 00:24

ԵՄ շրջանակային համաձայնագիրը որքան ոգևորություն առաջացրեց Հայաստանում, նույնքան էլ հիստերիա` Ռուսաստանում: Արդեն քանի օր է` ռուսական տարբեր հեռուստաընկերությունների թոք-շոուների թեման Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրված համաձայնագիրն է: Հակահայկական տրամադրությունները երբեմն այնքան ցինիկ դրսևորումներ են ստանում, որ տարբեր կենտրոններից սնվող իբր քաղաքագետներ իրենց իրավունք են վերապահում նսեմացնելու և «ման եկող կին» համարելու Հայաստանը: Այս գնահատականների առնչությամբ «Իրատեսի» հետ զրույցում հետաքրքիր դիտարկումներ արեց քաղաքագետ ԼԵՎՈՆ ՇԻՐԻՆՅԱՆԸ:

-Նույնիսկ ռուսներն են ընդունում, որ Հայաստանը ԵՄ-ի հետ համաձայնագիր է ստորագրել Ռուսաստանի հավանությամբ, սակայն նրանց քաղաքական թոք-շոուները ողողված են հակահայկական տրամադրություններով: Ինչու՞, չէ՞ որ Ռուսաստանի քաղաքական ղեկավարությունը հայտարարել է, որ նորմալ է վերաբերվում այդ համագործակցությանը:
-Ռուսաստանը տոտալիտար մշակույթով ավտորիտար երկիր է: Այս ամենը հոգեբանական մշակույթի և հոգեբանական պատերազմի տարրեր է պարունակում: Ո՞րն է խնդիրը: Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի ստորագրումը միայն արտաքին հիմնավորումն է, իրականում ապրիլյան պատերազմում մեր ձեռք բերած անկախության միտումներն են նրանց վախեցնում: Տապալվեց ռուսական նախաձեռնությունը, այն է` ջախջախվի՛ր, Հայաստան, ու մենք, որպես բարեկամ, կգանք, կփրկենք: Այս քաղաքականությունը տապալվեց, քանի որ Հայաստանի նոր սերունդը անկախություն ունենալու մեծ ձգտում ունի: Երբ Լավրովը Հայաստան եկավ, ասացի, որ տեսչական այցի է եկել, ճշտելու` մենք անկախություն, պետականություն ուզու՞մ ենք, թե՞ ոչ: Իսկ եթե Արցախի հարցով էր եկել, թող գնար Ստեփանակերտ, Երևանի՞ց ինչ էր ուզում: Հիմա ինչ պատասխան տանք ընկեր Չեմբեռլենին. եթե Հայաստանը Ռուսաստանի «ման եկող» կինն է, ուրեմն ամուսինը հարբեցող է և թմրամոլ: Այլապես ո՞ր նորմալ կինը կհեռանա նորմալ ամուսնուց:
-Փաստը հետևյալն է, որ Հայաստանի տնտեսության մեջ ամենամեծ ներգրավվածությունն ունի Ռուսաստանը, ապրանքաշրջանառության առյուծի բաժինը Ռուսաստանի հետ է, հետխորհրդային երկրներից միայն Հայաստանում կա ռուսական ռազմաբազա: Այլ խոսքով, Ռուսաստանը մշտապես ներկա է մեր քաղաքական և տնտեսական կյանքում, այդքանից հետո ինչու՞ են դժգոհ, ինչու՞ են դեմ այլ միությունների հետ համագործակցությանը:
-ԵՄ-ի հետ համաձայնագիրն ընդամենը մշակութային կողմնորոշում է, քաղաքական բաղադրիչ գրեթե չկա: Երկրորդեմ` Ռուսաստանին ոչ թե այդ համաձայնագիրն է անհանգստացնում, այլ մեր անկախության ձգտումը: Ընդհանրապես, երբ ռուսները հայերից լսում են «անկախություն» բառը, դառնում են ոխերիմ թշնամի: Բայց ընդամենը մի երկու օրինակ նշեմ: Ռուսը շնորհակալության գիտակցում չունի: Ասում են` քերիր ռուսին, տակից դուրս կգա թաթարը: Սա հայերի հատուկ ուսյալ հատվածի համար եմ ասում: Ժամանակակից Ռուսաստանը սահմանադրության և սահմանադրականության գործածումը սովորել է հայերից: Լոռիս-Մելիքովն է Ռուսաստանում այս հասկացությունների հիմքը դրել, ինչպես նաև եվրոպական գիտակցության տարրը: Երբ դպրոցում սովորում էի, չգիտեի, որ Այվազովսկին իսկական հայ է: Այն ժամանակվա գրականության մեջ նման բան չկար: Համալսարանում իմացա: Այսինքն, գեղանկարչությունը ևս հայերից են սովորել: Սասունի ջարդերի ժամանակ հայերը պատվիրակություն են կազմում ու երկու անգամ գնում են Տոլստոյի մոտ, ասում են. «Ամբողջ քաղաքակիրթ Եվրոպան, մտավորականությունը դատապարտում են Սուլթան Համիդին, դու Ռուսաստանի խիղճն ես, մի բան ասա հօգուտ կոտորվող կանանց ու մանուկների»: Պատասխանում է. «Ես չեմ կարող որևէ բան ասել, քանի որ ջարդվող-կոտորվողն էլ է մեղավոր»: Հետո ինչ եղավ. երբ Տոլստոյը մահացավ, ռուսական ուղղափառ եկեղեցին հրաժարվեց իր ներսում մահվան արարողությունը կատարելուց: Տոլստոյի մահվան արարողությունը կատարվել է Հայ առաքելական եկեղեցում: Այսինքն` նրան հայերն են թաղել: Այսուհանդերձ, հայերն էլ են մեղավոր այսօրվա վերաբերմունքին արժանանալու համար: Այն հայը, որը դարերով քծնող է եղել, այն հայը, որն ավելի շատ ռուս է դառնում, քան հայ է մնում: Գերմանական ֆաշիզմի դեմ պայքարում 330 հազար հայ ենք ռազմաճակատ ուղարկել: Սա բնակչության հաշվով ամենաբարձր տոկոսն է: Այսքան հայը Ռուսաստանի համար կռվել ու մահացել է: Ընդհանուր թվով 650 հազար հայ է մասնակցել պատերազմին: Այսօր հայերն ազգային բանակում չծառայելու համար գիտության «նվիրյալներ» են դարձել: Նույնքան հայ մտել է մոր փեշի տակ ու չի գնում ծառայելու Հայաստանի համար:
Ռուսաստանի, ԽՍՀՄ-ի գունավոր մետալուրգիան ղեկավարում էր Թևոսյանը, առանց նրա ոչ տանկ կարող էր լինել, ոչ էլ հրթիռ: Այլ խոսքով, այդքան հայ Ռուսաստանում ապրելու իր իրավունքը վաստակել է: Նրանք պատահական մարդիկ չեն Ռուսաստանում, նրանք են տերն այդ երկրի: Բայց և ռուսահայերին կոչ եմ անում` վերականգնեք ձեր ինքնագիտակցությունը և վերադարձեք Հայաստան, դուք ոչ մի ապագա չունեք ոչ միայն այդ, այլև որևէ այլ երկրում: Նույնն էլ Ֆրանսիայում, ԱՄՆ-ում են անելու: Ընդհանրացնեմ` Հայաստանի անկախության քաղաքական կուրսը Ռուսաստանին խելքից հանել է, ցայտնոտի մեջ է: Ռուսաստանի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցներն այդ երկիրն արյունաքամ են արել:


Ճեպազրույցը`
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 5803

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ