Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Աղոթարան

Աղոթարան
01.12.2017 | 00:02

Անբիծ սպիտակութիւնով ձիւնը իջած էր մուրացիկի գլխուն, ուսերուն վրայ, եւ ցուրտ հով մը կարծես փոթորկած էր անոր մօրուսը:
«Ի՞նչ պիտի ըսեն իմ յարգոյ պարոնայք եւ տիկնայք կոչնականներս,- ըսի ինքնիրենս,- երբ ներս առնեմ այն մուրացիկը, որուն մօրուսն ու գլխուն մազերը խռիւ, կարծես ժանգ կապած էին»:
Եւ փակեցի դուռը, ես՝ մեղաւորս, ես՝ անկատարս:
Երբ փակեցի, ան չդժգոհեցաւ: Աչքերուն, դէմքին վրայ ներողամիտ ժպիտ մը երեւցաւ, ու ան հեռացաւ:


ՀԱՄԱՍՏԵՂ

Դիտվել է՝ 1729

Մեկնաբանություններ