Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

«Ինչ ցանկանում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնն էլ դուք արեք նրանց»

«Ինչ ցանկանում եք, որ մարդիկ ձեզ անեն, նույնն էլ դուք արեք նրանց»
01.12.2017 | 00:11

Քրիստոսի վարդապետության ողջ գաղտնիքը տարրալուծված է այս մեկ նախադասության մեջ:
Որպեսզի մարդ արարածը կարողանա ի կատար ածել Քրիստոսի Խոսքը, պետք է ոչ միայն հավատ ունենա, այլև վստահություն Տիրոջ հանդեպ: Քրիստոս Իր կյանքը զոհաբերեց մեզ համար, որպեսզի մենք բարձր բանականությամբ ապրենք՝ որպես մարդ, որպես աստվածամարդ: Չարը ի սկզբանե մարդուն շեղել ու շեղում է ճշմարտությունից, որովհետև մարդուս համար միակ կործանիչ ուղին ճշմարտությունը չճանաչելն է, կամ այն մերժելը: Մեր Տերն ասում է. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը», սա է պատճառը, որ չարը փորձում է շեղել մարդկանց Ճշմարտությունից` Քրիստոսից: Ճշմարտությունից զուրկ մարդու համար ամեն բան արդարացված է, նա մոռանում է մեղքից բխած ծանր հետևանքները և շարժվում ու գործում է անասնական կրքերի ու ցանկությունների սահմաններում: Աստված մարդուն հասկացնելու համար տվեց ոսկի կանոնը. «Ինչ կամենում եք, որ մարդիկ ձեզ անեն, դուք նույնն արեք նրանց», այսպիսով մարդ արարածին հասկացնելով, որ ինչպիսի վարմունք ունենաս, այնպիսի պատասխան էլ պիտի ստանաս: Չկա աշխարհիս երեսին որևէ մարդ, որ ցանկանա իրեն չարիք պատճառեն, հետևաբար ոսկի կանոնը այն խարիսխն է, որ պիտի մարդ արարածը իր սրտում սրբությամբ պահի ու ի կատար ածի ողջ կյանքի ընթացքում, որպեսզի խուսափի չարիքից:


Դավիթ սաղմոսերգուն ասում է. «Բարձրյալին քեզ ապավեն դարձրու, և չարիքը չի մերձենա քո տան հարկին»: Գրեթե ամեն օր չարիքի ենք հանդիպում թե ԶԼՄ-ներով, թե հեռուստատեսությամբ, թե համացանցով, և սա արդյունք է այն բանի, որ թողել ենք Արարչին, հեռացել Նրան ապավինելու խոր ձգտումներից, պատվիրաններից, կորցրել ենք թե հավատը, թե խիղճը: Նյութական բարիքը այսօրվա մարդու համար դարձել է երջանկության հասնելու շեղ նպատակ, և այդ անհագ ձգտման ու փնտրտուքի ճանապարհին մարդը իրեն նետում է փորձության հորձանուտը, մինչդեռ սերը, երջանկությունը, խաղաղությունը հոգևոր են, և հոգևորը նյութականացնելու պարագայում մարդու դուռը ծեծում են դժբախտությունը, ալեկոծությունը և ատելությունը` իրենց դառը հետևանքներով:


Երբ մարդիկ Հիսուսից բժշկություն էին խնդրում, Փրկիչն ասում էր. «Քո հավատը փրկեց քեզ», «Քո մեղքերը քեզ ներված են», «Գնա, այլևս մի՛ մեղանչիր», սրանով իսկ մատնանշելով, թե մեղքերի կուրության մեջ հայտնված ու դժբախտացած մարդու համար բժշկվելու միակ ուղին` հավատքի միջոցով ապաշխարելն ու մեղքերի թողություն ստանալն է, որն այսօր իրականացվում է եկեղեցում քահանայի միջոցով` ըստ Տիրոջ խոսքի, թե. «ՈՒմ մեղքերը կապեք, թող կապված լինի երկնքում, ում մեղքերը արձակեք, թող արձակված լինի Երկնքում»: Այսպիսով, Տեր Աստված, առաքյալներին, հետևաբար և առաքյալների շառավիղ հանդիսացող քահանաներին տալով մեղքերը կապելու և արձակելու իրավունքը, մի նոր դուռ է բացում մեղքի ճիրանների մեջ հայտնված, խավարի դռները թակող մարդու համար` բժշկվելու, նորոգվելու և սրբվելու համար: Մեր խոստովանության պահին, աղոթքների և ապաշխարության ժամանակ, այս երեք պատասխաններն ենք ստանում Արարչից յուրաքանչյուրս:


«Եթե դուք մարդկանց ներեք, ձեր Երկնավոր Հայրն էլ ձեզ կների ձեր հանցանքները» (Մատթ. 6.14): Տիրոջ խոսքերի մեջ մենք գտնում ենք մասնիկներ ոսկի կանոնից, որ յուրաքանչյուր քրիստոնյայի կյանքի ճանապարհի համար պետք է ծառայի որպես փարոս: Անհանդուրժողականությունը մարդու հանդեպ մարդ արարածին դրդում է անմարդկային քայլերի, ինչը և կործանիչ հետք է թողնում նրա ողջ կյանքի ճանապարհին: Իսկ ինչ վերաբերում է այլանդակությանը, սրբապղծությանը, նաև անհայտ սեռի տարօրինակ երկոտանի կենդանատեսակների հանդեպ ոչ միայն պետք է անհանդուրժող լինել, այլև վտարել նմաններին բնակավայրի սահմաններից, որ ուրիշներին էլ չապականեն իրենց պղծություններով:
Սուրբ գրքի միջոցով Տերն է մեզ պատվիրում այս ամենը: Հայելով ժամանակների անմարդկային երևույթներին մարդակործան և այլանդակող օրենքների միջոցով` պղծությունը օրինականացնելու տքնանքները, անառակության և այլասերության քարոզը, աղանդավորական շարժումների տարածումը, խաղատների, գիշերային ակումբ-պղծատների առկայությունը, երկոտանի հրեշների կողմից ստեղծված են մարդուն դեպի դժոխք քարշ տալու համար, մինչդեռ Քրիստոս Իր քաղցր ձայնով ասում է. «Ինձ մոտ եկեք», «Հավատացեք ինձ, որ փրկվեք վերահաս պատուհասից ու դժոխքից»:


Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1916

Մեկնաբանություններ