Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

«Звезда»-ի թունավոր հղիությունը մեզ ի գիտություն (ի զեն, զի մեզ թքում-մրում են)

«Звезда»-ի թունավոր հղիությունը մեզ ի գիտություն (ի զեն, զի մեզ թքում-մրում են)
01.12.2017 | 11:11

ՆԱԽԵՐԳ


Դեկտեմբերի 1-ն է այսօր, և մեր սրտերը լի են կանաչ-կարմիր խնդությամբ։ Խնդությա՞մբ, այո՛, չէ՞ որ թևակոխում ենք հերթական ձմեռային փորձաշրջանը և պետք է սևերես չմնանք մեր միս և արյուն իշխանաց առաջ։ Այն է` պետք է պատվով դիմակայենք և՛ ցրտին ու գնաճին, և՛ նրանց նվիրական հորդորներն ունկնդրենք գլխահակ, թերևս մի քիչ էլ ամոթից շիկնած։ Քանզի երկրի բարձրագույն ատյաններում մեր փոխարեն մտատանջվում են, սակայն ցրտից չեն սառչում, հանուն մեր բարօրության անոթի գիշերներ են լուսացնում, բայց միայն լիաթոք կշտանալուց հետո։ Բայց անհնար է դիմակայել, երբ մեր ազգային ինքնությանը հարվածում են թիկունքից, պատսպարված ռազմավարական դաշնակցի դիմակի տակ։ Անկեղծ ասած, մինչև հանրահայտ զառանցանքն ինձ թվում էր, որ ռուսական «Звезда»-ն Կրեմլի աշտարակը պսակող սուտակե հսկա կարմիր աստղն է։ Տխրահռչակ «Звезда»-ի հանրահռչակ «կՐՏչվՏջօ» հաղորդումը լույս սփռեց դյուրահավատ պատկերացմանս վրա, և հասկացա, որ այն (Կրեմլի աստղը), եթե պետք է, նաև դարչնագույն ցոլքեր կարձակի։ Եվ մեզ այսօր մի բան է մնում` վերածվել մարտական-քաղաքացիական հանրության։ Չէ՞ որ օրեր առաջ վավերացվեց դարակազմիկ մի փաստաթուղթ` ԵՄ-ՀՀ համաձայնագիրը, որը մեզ կամ եվրակրթելու է, կամ էլ, դարձյալ կռահեցիք, պարզապես եվրակրտելու է։ Մեզ, այսինքն` մեր երկիրն ու ապագան շենացնող իշխանաց դասին։ Սույն հրովարտակը թերևս լուսաբանենք. կամ դառնում ենք կրկնահպատակ, և 3-րդ հանրապետությունը դառնում է
ա) ռուսական «полигон»,
բ) եվրախորհրդարանական փորձակայան, կամ էլ արմենոիդավայել տեր ենք կանգնում հասակով արդեն հասուն այր (26 տարեկանում լիարժեք հասունանում են), բայց բնույթով դեռևս խակ պատանի մեր պետականությանը։
Այժմ ժամն է ըմբռնելու, թե ինչու հանկարծ (մի՞թե հանկարծ) թույնով լցվեց, հղիացավ, և մի թուլայամիտ լակոտ ցնկնեց ՌԴ ՊՆ պաշտոնական քարոզչամայր «Звезда» հեռուստաընկերության «Прогнозы» հաղորդաշարը։


Սակայն պաղատում եմ, որ լինենք վեհ-իմաստուն և չխորասուզվենք պատմաքաղաքական ճահճի խորքը և միմյանց հետ խառնենք ռուս-սլավոնական լուսեղեն էությունը` ՌԴ արտաքին քաղաքականության երբեմն ուղղամիտ, հաճախ սակայն ազգայնամոլական ոտնձգությունների հետ։ Հատկապես երբ ՌԴ արտաքին նկրտումների ատամնանիվների տակ է հայտնվում այս կայսրության վաղեմի հավատարիմ դաշնակիցն ու ներկա աշխարհաքաղաքական միակ առաջնադիրք-երկիր Հայաստանը, ներառյալ Արցախի Հանրապետությունը։ Ի դեպ, Ռուսիան և ՌԴ-ն հրաշալի է սահմանազատել Նա` Գարեգին Նժդեհը։

ԹՈՒՆԱՎՈՐ ՀՂԻՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆԸ


Ռուսական կայսրության արտաքին քաղաքականության գլխավոր գործոնն այնքան էլ քաղաքական չէ, այն ավելի շուտ դավադրության տեսության տիրույթում է և կոչվում է երախտամոռություն։ Գուցե այս ամենում մեղավորը ռուսական արյան բաղադրությու՞նն է։ Ռուսիո թագավորական ընտանիքներում, արքունիքներում, առհասարակ կառավարող բարձր դասում խառնածին արյունը գերադաս է։ Էլ թաթար-մոնղոլական, էլ հրեական և գերմանական, էլ վրացական, նաև հայկական։ Սակայն այստեղ մի պահ դադար տանք և հիշեցնենք, որ հայկական ծագմամբ որևէ մեկը երբեք չի դավել Ռուսիային, ո՛չ սիբիրյան գյուղի հայ հացթուխը, ո՛չ ակադեմիական գիտնականը, ո՛չ նշանավոր զորավարը, ո՛չ էլ պետական մեծ գործիչը։ Սակայն Ռուսիան, ցավոք, գործիք է խառնածինների ձեռքում։ Եվ դարեր ի վեր արյունաքամել է Երկիր Նաիրին, Վանից հանկարծ նահանջելով, Կարսը հանկարծ հանձնելով, ու այսօր էլ 3-րդ հանրապետությունը կամազրկելով։
Ինչ խոսք, համաշխարհային քաղաքականության երևելիներից է Վլադիմիր Վլադիմիրովիչ Պուտինը։ Եթե «300-ի կոմիտեին» հաջողությամբ ընդդիմացող նշյալ մեծադղիրդ կառավարչի անուն-հայրանուն-ազգանունը փոխադրենք հայերենի, ապա կարող ենք մի պահ շունչ քաշել, սակայն երկու պահ չարտաշնչել։ Հիացմունքից... Աշխարհակալ Աշխարհակալի Ճանապարհյան։ Եվ ահա նա «ճանապարհվել է» դեպի Հայաստան... Երկիր Նաիրին պետականազրկվում է, կորցնելով ինքնությունը։ Չե՞ք հավատում, իզուր։ «Գույք` պարտքի դիմաց» ծրագրի գերնպատակը, ինչպես ժամանակը հիմնավորեց, դաշնակցային գործընթացը չէր, այլ արտագաղթի բուռն փթթումը։ Շատ ավելի տեղին է հանրային շրջանակներում այն անվանակոչել ռազմավարական գերնպատակի ոգուն հարիր։ Զորօրինակ, այսպես. «Գույք` հանուն արտագաղթի»։

«Բլիթի և մտրակի» քաղաքականությունը նշյալ կայսրապետության արտաքին նվաճողականությունն է։ Բայց թխվածքաբլիթը հաճախ եփվում է թունավորված խմորով։ Գարեգին Նժդեհին վերջերս «մեծարեցին» որպես Ստեփան Բանդերա։ Նժդեհը չափազանց հարմար կերպար է հակահայաստանյան ստոր կրքեր բորբոքելու համար։ Եվ բորբոքվեց հսկայական մի զանգված, բանից անտեղյակ ռուս ժողովուրդը, զի հարվածը ուղղված էր նրա արյունածոր վերքին` ֆաշիզմի հետ Նժդեհի համագործակցությանը։ Տիկին Վերոնիկա Կրաշենիննիկովան ՌԴ արտաքին քարոզչության մունետիկների ոհմակում արտահայտում է որոշակի պետական շրջանակների տեսակետը։ Եվ շատ ավելի վտանգավոր է, քան հանրահռչակ քաղաքական ձեռնածու Ժիրինովսկին, հասկանալի պատճառներով, Վլադիմիր Վոլֆովիչը կատարածու-ծաղրածու է, նրա լսարանը, եթե, դիցուք 50 մլն է, նրա ձեռնածությունները հալած յուղի տեղ ընդունողները, համոզված եմ, 1 մլն են, ոչ ավելի։ Կրաշենիննիկովայի պարագայում խնդիրն այլ է, քանզի վերջինս պաշտոնական դեմք է` «Եդինայա Ռոսիա» իշխող կուսակցության ղեկավար կազմի անդամ է, «Звезда»-ն էլ ավելի քան պաշտոնական խոսափող է։ Եվ ահա ես` ծառան ձեր հեզ, ենթադրում եմ, որ այս մտքերս հասու կդառնան ՌԴ պաշտոնական որոշ շրջանակների, և շարունակում եմ ուղերձներ հղել առ Ռուսիա։ Իմ թանկագին «ավագ» եղբայրներ և քույրեր, կասկած չունեմ, որ ձեզ քաջ հայտնի է Գարեգին Նժդեհը հանուն հայ էթնոսի պահպանման և հայկական հերթական պետականության հաստատման (թեկուզ ԽՍՀՄ կազմում) է մարտնչել և հաղթել ռուս-թուրքական միացյալ արհավիրքին։ Սույն փաստին վերջերս անդրադարձավ ռուս նշանավոր գործիչ Միխայիլ Վելլերը։ Նժդեհի գործունեությունը, առհասարակ, համաշխարհային նշանակության է և նրան պետք է այս ծիրում գնահատել։ Լուսաբանում եմ, եթե Զանգեզուրը դառնար բոլշևիկա-քեմալական նկրտումների զոհ, ապա իրականանում էր թյուրք-իսլամական գերագույն երազանքը` Թուրանական կայսրության ստեղծումը` Բոսֆոր-Դարդանելից մինչև Կասպից ծով, մինչև Միջին Ասիա և Չինաստանի արևմտյան հատվածը, որտեղ բորբոքվում էր թյուրքական ույղուր ցեղի յաթաղանակերպ նյարդը։ Զանգեզուրը խոց էր թուրանական աշխարհակալության ստեղծման ճանապարհին։ Պատկերացրեք, եթե թուրանական (այլ կերպ` համաիսլամական, պանթյուրքական) կայսրությունը կայանար, այն մի՞թե հայտնի կառավարող ուժերի ուղղորդմամբ չէր դառնալու մեծագույն արհավիրք համաշխարհային քաղաքականության համար, առաջին հերթին, ուշադիր եղեք, խժռելով, ոտան կոխան դարձնելով Ռուսիո հարավային կենսաբեր շրջանները, գուցե նաև ողջ Մայր Ռուսիան։ Ներող եղեք, սակայն մի՞թե ցնորք էր թաթար-մոնղոլական երեքդարյա լուծը։ Կամ միգուցե Ոսկե հորդայում Ռուսիան ծաղկե՞լ է։ Անտեղյակ եմ։ Սակայն լիովին քաջատեղյակ եմ, որ ՌԴ-ի քարոզչական-ռազմավարական թունոտ բլիթը ավերածություններ է գործում հենց սլավոնական աշխարհում։ Ինչ է կատարվում ձեր արյունակից սլավոնական ՈՒկրաինայում` սպանդ, քարոզչական դավեր։ Արցախը, ըստ իս, մեր ՈՒկրաինան է, ու նրա համար Հայաստանը պատրաստ էր ցանկացած զոհողության։ Այսօր էլ պատրաստ է։ Արցախի հայկական Հանրապետությունը, ի տարբերություն ՈՒկրաինայի, այսօր երկիր ու պետություն է, չկասկածեք։

Գարեգին Նժդեհին Ռուսական կայսրությունը պարգևատրել է Սուրբ Վլադիմիրի (1915 և 1918 թթ.), Սուրբ Աննայի (1915 թ.) շքանշաններով և Գեորգիևյան երկու խաչով (1916 թ.)։ Բուլղարիայի թագավորությունը` «Արիության շքանշանով» (1912 թ.)։
Երկրորդ համաշխարհային պատերազմում Նժդեհի ղեկավարած «Հայկական լեգեոնը» խորհրդային բանակի ուղղությամբ անգամ պարսատիկով քար չի նետել։ Նրա գերագույն նպատակը Հայաստանի փրկությունն էր վերջնական բնաջնջումից։ Եվ անհրաժեշտ է, որ «Звезда» ալիքը հատուկ մի թողարկմամբ արժևորի Գարեգին Նժդեհի գործն ու երևույթը։ Սա է ՌԴ ՊՆ-ի պաշտոնական քարոզչամիջոցի ապաշխարանքը։ Թե չէ քոռ կոպեկ անգամ չարժեն Կրաշենիննիկովայի սեթևեթանքները ներողության ձևաչափում։ Ռուսիան համաճարակած թուրանականության և հրեականության միջավայրում բանդերաներն ամենուր են, Պետդումայում են, Կրեմլի միջանցքներում, «ռուսական» բանկերում և լրատվամիջոցներում են։ Եվ ահա առաջարկս. խաչեք ձեր բանդերաներին, վլասովներին և այլոց Կարմիր հրապարակում և լուսաբանեք սույն պատմամշակութային իրադրությունը «Звезда» ալիքով։
Նաև` ձեռնպահ մնացեք ՀՀ-ում իշխող ՀՀԿ-ին որակելուց։ ՀՀԿ-ն մեր խաչն է, թե մեր բերկրանքը, միայն Հայաստանի քաղաքացիներիս գործն է։

Ի ԶԵՆ, ԶԻ ՄԵԶ ԹՔՈՒՄ-ՄՐՈՒՄ ԵՆ


ՌԴ դեսպանատան դիմաց կանգնած ընթերցում էի վաղամեռիկ քերթողագիր պոետ Վահան Վարդանյանի «Ինձ սիրում է Տերը» բանաստեղծությունը։ Ահա նրա առաջին քառատողը.
Ինձ սիրում է Տերը,
Քանզի և կարող եմ կարեկցել
Ամազոնի գետաբերանին ապրող հնդիկ ցեղերի պատառիկներին
Եվ դողէրոցքով հիվանդներին իմ աղոթքների խինինը մատուցել։

Մեր աղոթքների խինինը մատուցենք հակահայկականության մոլուցքում տապակվող ՌԴ պաշտոնական և հանրային «բանդերաներին»։ Հետո ի մի գանք և հայկական աշխարհը ներկայացնենք ՌԴ-ում պաշտոնապես, որպես համաշխարհային քաղաքակրթության պատվար։ Նաև Գարեգին Նժդեհի մասին համաշխարհային մակարդակի ու նշանակության մի ֆիլմ նկարահանենք և այն բազմալեզու ներկայացնենք Ռուսիային, ՌԴ-ին և համայն աշխարհին։ Թե չէ, ՌԴ-ի համար դառնում ենք մանկուրտացված մի ծայրագավառ, «պոլիգոն», ուրիշ ոչինչ։

ՎԵՐՋԵՐԳ
Կարծում եմ` անհրաժեշտ է պետական մակարդակով բացատրություն պահանջել ՌԴ ՊՆ-ից։
Եվ, վերջապես, ժամանակն է պետական քաղաքականության և ազգային գիտակցության մեջ ամրագրելու ազգային-պետական արժանապատվության գերակայությունը որպես աշխարհաքաղաքական դրսևորույթ։ Եվ կփրկվենք, անկախ նրանից, ՌԴ-ի՞ «դաշնակիցն» ենք, ԵՄ-ի արևելյան գործընկերնե՞րը, թե՞ «և՛-և՛»-ի անմնացորդ հետևորդը։

Դեկտեմբերի 1-ն է այսօր, և մեր սրտերը լի են կանաչ-կարմիր խնդությամբ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 7276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ