«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

ՀԱՊԿ անդամ երկրները ՄԽ-ը համանախագահող երկրների ջանքերին աջակցող հայտարարություն են ընդունել

ՀԱՊԿ անդամ երկրները ՄԽ-ը համանախագահող երկրների ջանքերին աջակցող հայտարարություն են ընդունել
01.12.2017 | 11:40

Մինսկում ավարտվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որի ընթացքում քաղաքական հայտարարություններ են ընդունվել, այդ թվում՝ Հայաստանի նախաձեռնությամբ ներկայացված «ԼՂ հիմնախնդրի կարգավորման հարցում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների միջնորդական ջանքերին աջակցելու» վերաբերյալ հայտարարությունը:


Հայտարարությունում ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը Մինսկի խմբի համանախագահողների գործունեությանը, հիմնահարցի կարգավորման հայտնի երեք` ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:
Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը, որ Մինսկում մասնակցում էր ՀԱՊԿ ԱԳ, պաշտպանության նախարարների խորհրդի և անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, Հայաստանի համար «շատ կարևոր» է որակել հայտարարությունը:

«Անշուշտ, քաղաքական մեծ նշանակություն ունի [հայտարարությունը] և վերահաստատում է հիմնական սկզբունքները, Մինսկի խմբի համանախագահության բացառիկ կարգավիճակը այդ հակամարտության կարգավորման տեսանկյունից: Ինչպես միշտ, այս համաձայնագրերը հիմք են հետագա աշխատանքի համար, և ես բազմիցս ասել եմ, որ մեր կազմակերպությունը կլինի այն, ինչ մենք բոլորս ներդնենք որպես ջանք և ստանանք այդ կազմակերպության ամրապնդման տեսակետից»,- ասել է նա:


ՀԱՊԿ խորհրդի նեղ կազմով նիստին հաջորդած լիագումար նիստում կազմակերպության անդամ երկրների նախագահները քննարկել են երկու տասնյակ հարցեր, ստորագրել փաստաթղթեր, որոնք վերաբերում են ՀԱՊԿ հավաքական անվտանգության առաջիկա տարիների ռազմավարության իրագործմանը, կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, պաշտպանության, արտաքին քաղաքականության և մի շարք այլ բնագավառներում փոխգործակցությանը:

Դիտվել է՝ 5095

Մեկնաբանություններ