Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Արամ Սարգսյան. Չէի սպասում

Արամ Սարգսյան. Չէի սպասում
04.12.2017 | 01:49

ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Հանրապետություն» կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հայաստանի և Եվրամիության միջև ստորագրված համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը կարևոր քայլ է համարում: Tert.am-ի հետ զրույցում նա ասել է, որ ԵՄ-ի հետ հարաբերություններ խորացնելու գործընթացը 4 տարի ուշացել է: «Այս որոշմանը կարող էին ավելի շուտ հասնել, սակայն լավ է ուշ, քան երբեք, քանի որ սա երբեքից ավելի լավ է: Լավ է, որովհետև աշխարհի շատ երկրներ մեզ համարում էին ՌԴ-ի կցորդ, իսկ ռուսներն իրենց բառով էին ասում՝ «куда они денутся»: Բազմիցս իրենց հեռուստաընկերություններով ասվել է այս միտքը, նույնիսկ իրենց բարձրաստիճան պաշտոնյաների կողմից: Այս փաստաթղթի ստորագրումն ունի հոգեբանական ազդեցություն, քաղաքական առումով բարձրացնում է ՀՀ-ի վարկանիշը` որպես պետության: Այսինքն՝ ռուսները սկսում են մտածել, թե` բա որ գնան, այսինքն՝ մենք ինքնուրույնության փոքրիկ քայլ գրանցեցինք: Ավելին, եթե մենք հիմա մտնենք այլ պետություններ, կտեսնենք, որ վերաբերմունքը մեր՝ իմ, ձեր, նկատմամբ փոխվել է: Անկեղծ ասած` չէի սպասում, որ մեր արտգործնախարարությունը, որը ինձ համար միշտ եղել է ՌԴ ԱԳՆ կցորդ, ԱԺ արտաքին հարցերի հանձնաժողովը նման աշխատանք կարող են տանել, ապրեն նրանք»,- ասաց նա:
Արամ Սարգսյանը ՀՀ-ԵՄ համաձայնագրում կարևորեց նաև անվտանգության բաղադրիչը, քանի որ ՀԱՊԿ-ը վստահելի բաղադրիչ չի համարում և շեշտում է, որ իր համոզմունքն ապացուցվեց նաև ապրիլյան պատերազմի ժամանակ: Նա կարևորեց ՀՀ-ԵՄ համաձայնագրում ԼՂՀ կոնֆլիկտին արված անդրադարձը:

«ՀՀ-ԵՄ շրջանակային համաձայնագրում հստակ գրված է, որ Հելսինկյան 3 սկզբունքների հիման վրա է խնդիրը լուծվելու, իսկ դա ուժի չկիրառման, ազգերի ինքնորոշման և տարածքային ամբողջականության սկզբունքն է: Եթե մենք նայենք, նախկին սովետական հանրապետությունում գործող բոլոր խնդիրները լուծվել են միայն տարածքային ամբողջականության սկզբունքով՝ Ղրիմի, Աբխազիայի, Օսիայի, Մոլդովայի պարագայում, միայն ԼՂՀ պարագայում է, որ մոտեցման մեջ դրվեցին նաև ազգերի ինքնորոշումը, ուժի չկիրառումը: Որքան էլ Ադրբեջանն ու ՌԴ-ն աշխատում էին այս ուղղության վրա, չեղարկել էին ցանկանում, միևնույն է, իրենց ցանկությանը չհասան, այստեղ էլ ապրեն նրանք, ովքեր հասան սրան»,- ընդգծեց Արամ Սարգսյանը:
ՙՀանրապետություն՚ կուսակցության նախագահը ցավով արձանագրեց, որ համաձայնագրի տնտեսական հատվածը բավականին թույլ է: Նա նկատեց, որ տնտեսական ուժեղ բլոկ ունենալու համար հարկավոր էր ստորագրել «Խոր և համապարփակ ազատ առևտրի գոտի» ունենալու համաձայնագիրը:


«Երբ Վրաստանը ստորագրում էր ասոցացման համաձայնագիրը, այդ ժամանակ արտաքին ուղիղ ներդրումը կազմում էր 860 մլն դոլար, ստորագրումից անմիջապես հետո՝ 2014 թվականին արտաքին ուղիղ ներդրումը կազմեց 1 մլն 760 հազար, այսինքն՝ արտաքին ներդրումները կրկնակի ավելացան: Նման պարագայում գործարարը գիտի, որ իր բիզնեսը լինելու է եվրոպական չափանիշներին համապատասխան: Կարծում եմ՝ ՀՀ-ԵՄ համաձայնագիրն էլ որոշակի հույս կներշնչի, որ ՀՀ-ն կունենա ազատ դատական համակարգ և ինչ-որ չափով տնտեսության մեջ աշխուժացում կլինի»,- նշեց Արամ Սարգսյանը:
Պատգամավորը կարծում է, որ թե իր կուսակցությունը, թե «Ելք» դաշինքը ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրման մեջ համեստ ներդրում են ունեցել: Սարգսյանն այս համաձայնագիրը ՀՀ-ի եվրաինտեգրման ճանապարհի հիմք է համարում, թեպետ գիտակցում է, որ ՀՀ-ն այս պահին ԵԱՏՄ անդամ պետություն է: «Այսպես սկսել են գնահատել նաև ռուս քաղաքական վերլուծաբանները, իրենք նաև այստեղ վտանգ են տեսնում ու տարբեր ռադիկալ ուղղություններով ՀՀ-ին նաև ապոկալիպսիս են կանխատեսում: Ես այս գնահատականներին դրական եմ վերաբերվում, ավելի լավ է այսպես վերաբերվեն, քան մեզ իրենց գրպանում համարեն: Իրենք պետք է իմանան, որ մենք պետք է ոչ թե իրենց հաշիվ տանք, այլ կարող ենք իրենց հետ հաշվի նստել»,- եզրափակեց Արամ Սարգսյանը:

Դիտվել է՝ 4027

Մեկնաբանություններ

Դիտարկում
Սոցցանցային գրառումներ
Անդրադարձ
20.04.2024