Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Տնտեսական դաշտում կոմպլեմենտարիզմը պետք եկավ

Տնտեսական դաշտում կոմպլեմենտարիզմը պետք եկավ
04.12.2017 | 19:36

Հայաստանը կարողացավ իր կոմպլեմենտար քաղաքականության տնտեսական դաշտում «գոլ» խփել: ԵԱՏՄ-ին անդամակցությանը գումարված ԵՄ-ի հետ համաձայնագիրը նոր հնարավորություններ կբացի գործարարների համար:


Սա շահավետ է ոչ միայն հայ, այլև օտարերկրյա բիզնեսին: Եթե նկատենք, որ մի քանի տարի է, ինչ եվրոպական երկրները շարունակում են տնտեսական պատժամիջոցները ՌԴ-ի նկատմամբ, որը խնդիրներ է ստեղծել ինչպես ռուս, այնպես էլ եվրոպացի գործարարների համար, ապա այս ֆոնի վրա Հայաստանի անդամակցությունը ԵՄ-ին ուղղակի փրկարար օղակ կարող է դառնալ «խեղդվողի» համար: Այլ կերպ ասած, Հայաստանը միջանցիկ կամրջի կարող է վերածվել ռուսական ծագմամբ ապրանքները եվրոպական շուկա և եվրոպական ծագմամբ ապրանքները ռուսական շուկա դուրս բերելու ճանապարհին:


Տնտեսության ակտիվացման գործոններից մեկն էլ առևտրաշրջանառության ծավալների մեծացումն է: Բնականաբար, Հայաստանով այդ շրջանառության ծավալների ավելացումը տնտեսապես շահավետ կլինի և՛ ՀՀ-ի, և՛ ՌԴ-ի, և՛ եվրոպական երկրների համար: Շատ կարևոր է, որ Հայաստանը հետամուտ լինի իր տնտեսական շահերին և հնարավորինս լուրջ օգուտներ քաղի: Եթե նկատենք, որ Հայաստանն ընդգրկված չէ խոշոր տնտեսական, ճանապարհային ծրագրերում, ապա այս նոր հնարավորությունը պետք է ճկուն օգտագործել:
Իհարկե, Հայաստանի գործարար դաշտի համար ԵԱՏՄ-ին անդամակցությունը և ԵՄ-ի համաձայնագիրը երկու լայն դարպասներ են գործունեության ակտիվացման առումով, ինչն ուղղակի և անուղղակի ձևով նպաստելու է տնտեսության զարգացմանը: Ի դեպ, տնտեսության զարգացման և ներդրումների փոխնախարար Գուրգեն Մելքումյանը վերջերս ասել էր. «ԵՄ-ի հետ համաձայնագիրն ունի լրջագույն ծածկույթ առևտրային և տնտեսական հարաբերությունների մասով: ՈՒ թեև այն առևտրի արտոնյալ ռեժիմ չի սահմանում, սակայն ոլորտային և թեմատիկ ծածկույթի առումով կունենանք անհամեմատ ավելի մեծ և խոր ծածկույթ, քան ունենք ներկայումս»:
Գուցե և ծածկույթի առումով համաձայնագիրը լայն հնարավորություններ է տալիս, սակայն լավ կլիներ, որ այն սահմաներ առևտրի արտոնյալ ռեժիմ, ինչն ավելի լայն հնարավորություն կձևավորեր տնտեսական դաշտում: Բայց, ինչպես ասում են, դժվարը սկիզբն է:


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 1735

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ