Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը` արհեստների և արվեստների քաղաքում

Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը` արհեստների և արվեստների քաղաքում
04.12.2017 | 19:40

1934 թվականին արհեստների և արվեստների քաղաք Լենինականում հիմնադրվեց միջնակարգ մասնագիտական երաժշտական առաջին կրթօջախը` այժմյան Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջը, որին վիճակված էր արժանավայել էջեր կերտել հայկական երաժշտական մշակույթի պատմության մեջ: Լենինականի երաժշտական ուսումնարանը Հայաստանի երաժիշտ-մասնագետների կռման և կոփման անդրանիկ դարբնոցն է եղել:

Կարա-Մուրզայի անվան պետական երաժշտական քոլեջի տնօրեն Մարիա Կարապետյանը հպարտորեն է թվարկում երաժշտության ասպարեզում իրենց հաստատուն տեղն ապահոված մեծանուն արվեստագետների անունները. «Հայ ժողովրդի մեծագույն հպարտություններից մեկը՝ Տիգրան Մանսուրյանն է իր ուսումնառության մի հատված անցկացրել մեր քոլեջում, Իտալիայի Օվեդոյի անվան երաժշտական ակադեմիայի պրոֆեսոր, ջութակահար Համայակ Դուրգարյանը, ում անունով քոլեջն այժմ ունի հատուկ լսարան, Արաքսյա Սարյանը, Ֆլորա Մարտիրոսյանը, Նարինե Սիմոնյանը, ով այժմ իր ստեղծագործական ուղին հարթում է Ֆրանսիայում, Իրինա Զաքյանը, կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը, ով մի քանի տարի ղեկավարել է մեր քոլեջը: Կարող ենք երկար թվարկել այս հնչեղ անունների շարքը, որն ավելի պատասխանատու ու պարտավորված է դարձնում մեզ՝ առավել լավ աշխատելու ու նրանց սահմանած նշաձողը բարձր պահելու գործում»:


Տիկին Կարապետյանը նշում է, որ չնայած արտագաղթի և ծնելիության նվազման հետևանքով ուսանողների թվի սակավությանը , քոլեջը կարողանում է համալրվել բավարար թվով սաներով, ընթացիկ տարում 35-ին են ընդունել:
«Արվեստը հղկում է մարդուն, մոտեցնում կատարելությանը, հետևաբար անգամ եթե մեր շրջանավարտնեը ուսումը չեն շարունակում նույն ոլորտում, միևնույնն է, նրանք արդեն ինչ-որ չափով մոտ են արվեստին, և բնավ չնվաստացնելով այլ մասնագիտությունները՝ վստահ ենք, որ մեր սաները առանձնանում են»,- հպարտորեն նշում է քոլեջի տնօրենը:
Բազմաթիվ միջոցառումներից առանձնանում է քոլեջի «Հրաշքների մոլորակ» մրցույթ-փառատոնը, որ նախաձեռնել է Մարիա Կարապետյանը:


Այս տարի փառատոնն էլ ավելի ընդլայնվել ու կատարելագործվել է: Լավագույնները պարգևատրվելուց բացի ստացել են մասնագիտական վերապատրաստման հնարավորություն հայտնի երաժիշտների կողմից: Մրցույթ-փառատոնը չունի ծրագրային սահմանափակում, արվեստի ցանկացած ճյուղ ընտրած սան կարող է մասնակցել փառատոնին: Դափնեկիրները մասնակցում են ամառային դպրոցին, որտեղ դասերեն ստանում մեծանուն երաժիշտներ՝ Ռոբերտ Մլքեյանի, Իսպանաբնակ մեծանուն ջութակահար Համայակ Դուրգարյանի և այլ հայտնի երաժիշտների ուսուցանմամբ:

Դիտվել է՝ 2380

Մեկնաբանություններ