Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Բաքուն դրական է գնահատում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ ակտիվացումը

Բաքուն դրական է գնահատում ԼՂ հակամարտության կարգավորման հարցում ՌԴ ակտիվացումը
04.12.2017 | 23:28

Ադրբեջանը դրական է գնահատում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի գործողությունների ակտիվացումը: Մոսկվան կարող է մեծ դեր խաղալ այս հակամարտության կարգավորման հարցում` հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքական հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը:

«Դա դրական երևույթ է, հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանը կարող է մեծ դեր խաղալ, և դա բոլորն են հասկանում: Ես դրական եմ գնահատում այդ շփումները: Բանակցությունների առկայությունը, քննարկումների անցկացումը կբերեն ինչ-որ նոր գաղափարի»,- ասել է Մամեդովը:

Դիտվել է՝ 6672

Մեկնաբանություններ