Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Իրավունքի անվան տակ մարդակործան ու մեռելոտի մեղքերը օրինականացնելու ճիգեր գործադրելով, ինքնախորտակման ծիրն են ուղենշում

Իրավունքի անվան տակ մարդակործան ու մեռելոտի մեղքերը օրինականացնելու ճիգեր գործադրելով, ինքնախորտակման ծիրն են ուղենշում
05.12.2017 | 00:03

Եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա, ինչպես որ Քրիստոսը ներեց ձեզ, այնպես էլ դուք ներեք (Կող. 3.13):
Առաքյալը խոսում է աստվածային այն սիրո մասին, որ Քրիստոսը մեզ ավանդեց. «Ավելի մեծ սեր ոչ ոք չունի, քան այն, որ մեկն իր կյանքը տա իր բարեկամների համար» (Հովհ. 15. 12-13), և Աստված իր կյանքը տվեց մեզ համար` ուղիղ իմաստով մեզ Իր բարեկամները համարելով:
Իսկ Հակոբոս առաքյալը ասում է. «Սերը այս աշխարհի հանդեպ` թշնամություն է Աստծո դեմ, քանի որ ով ուզում է աշխարհը սիրել, Աստծուն իրեն թշնամի կանի» (Հակ. 4. 4):


Այսօր թշնամի աշխարհը հակաքրիստոսյան իր սրբապիղծ արբանյակների միջոցով վերափոխել ու գլխիվայր շուռ է տվել ամեն բան: Աստվածային սերը վերածել են մարմնական տռփանքի, ներել` դարձրել հանդուրժող, ասել է թե, անտարբեր լինել չարիքի ու չարագործության հանդեպ, որն ամբողջապես խտացված է «տոլերանտ» բառի մեջ:
Տոլերանտությունը բժշկական տերմին է, որը նշանակում է «մարմնի իմունային համակարգի անտարբերությունը բակտերիաների դեմ»:
Քիչ հայտնի պատմություն կա. «Ասում են՝ մարդու մարմնի բակտերիաները և որդերը բողոքում են մարմնի իմունային համակարգից, թե նրանք շատ հզոր են, մեզ ճնշում են, մեզ ազատություն է հարկավոր. հետևելով բողոքին, տալիս են այդ ազատությունը, ու կարճ ժամանակ անց, հանկարծ տեսնում են, որ խավար է շուրջը, հետո սառնություն են զգում, քիչ հետո էլ տեսնում են, որ օդ չկա շնչելու, պարզվում է, որ մարմինը մեռնում է», ահա գլխիվայր շուռ տված և մեզ ներկայացվող աշխարհի տված «ճշմարտությունը»:


«Մարդու իրավունքներ», «Սեռական փոքրամասնության իրավունքներ», «Կրոնական փոքրամասնության իրավունքներ», «Ընտանեկան բռնության դեմ» շինծու օրենքներով ու իրավունքներով փորձում են ստվերել քրիստոնեական հավատքի դարակոփ ճշմարտությունը և իրավունքի անվան տակ մարդակործան ու մեռելոտի մեղքերը օրինականացնելու ճիգեր գործադրելով, երբեմն էլ հաջողելով՝ ժողովուրդներին ինքնախորտակման ծիրն են ուղենշում:
Ազգատյաց, հայատյաց, Հուդայի դավանանքին ու դավադրությանը համախոհ, գենը պղծված շատ հայախոս աստվածանարգներ, ցավոք, լծակից են այսօր նման հայասպան «իրավունք-օրենքների» ընդունմանն ու իրագործմանը հանուն մի փոր հացի, հանուն 30 արծաթի ու անտակ փորի: Պողոս առաքյալը դժոխքի դուռն է մատնանշում նմանատիպ երկոտանի մարդանման կենդանատեսակներին. «Չգիտե՞ք, թե անիրավներն Աստծո արքայությունը չեն ժառանգում. մի՛ խաբվեք. ո՛չ պոռնիկներ, ո՛չ կռապաշտներ, ո՛չ շնացողներ, ո՛չ իգացողներ, ո՛չ արվամոլներ, ո՛չ գողեր, ո՛չ ագահներ, ո՛չ հարբեցողներ, ո՛չ բամբասողներ, ո՛չ էլ հափշտակողներ Աստծո արքայությունը չպիտի ժառանգեն» (Ա Կորնթ. 6), և ապա շեշտադրում դրանց պատճառները. «Նրանք փոխանակեցին Աստծո ճշմարտությունը ստով, հնազանդվեցին ու պաշտեցին արարածներին և ոչ Արարչին, որ օրհնյալ է հավիտյանս: Ամեն» (Հռոմ. 1:25-27):


Այսինքն` առաքյալը զգոնության ու զգուշության կոչ է ուղղում ողջ մարդկությանը և հստակ մատնանշում, որ տվյալ դավանություն որդեգրած և նման երկոտանի կենդանիներին աջակցող մարդիկ դժոխքի, հավիտենական դատապարտության ու դատաստանի հիմքերում են արմատավորված և չունեն ներում: Այդպիսիք Աստծո և մարդկության ու ողջ տիեզերքի ու արարչագործության թշնամիներ են:
ՈՒստի լինել հանդուրժող նմանատիպ մեռելոտի և դժոխածին մեղքերի հանդեպ, ավելին` չպայքարել դրանք հաղթահարելու համար, շատ վտանգավոր է յուրաքանչյուր անձի, պետության ու ժողովուրդների համար:
Սակավ հայտնի մի պատմություն կա. «Ասում են՝ մեկ օր մուկը լսում է, թե ինչպես են տան տերերը խորհուրդ անում, որ թակարդ դնեն և բռնեն իրեն: Ճարահատ գնում է հավի մոտ և ներկայացնում եղածը, խնդրում, որ օգնի: Հավը, լսելով գանգատը, ասում է. «Գիտե՞ս, ինձ կերակրում են, ես էլ փոխարենը ձու եմ տալիս նրանց: Մեր համագործակցությունը շահավետ է և ես խնդիր չունեմ, խնդիրը քոնն է, գնա լուծիր»: Մուկը հուսահատ դիմում է խոզին, ներկայացնելով իրավիճակը: Խոզն ասում է. «Բարեկամս, ինձ օրը երկու անգամ կերակրում են, տակս մաքրում, լողացնում: Իմ տեղը տաք է, փորս` կուշտ, խնդիր ունես, գնա լուծիր ինչպես կարող ես»: Մուկը վերջին հույսով դիմում է կովին, իսկ կովն ասում է. «Բարեկամս, ինձ երփներանգ ծաղիկների, մարգագետինների մոտ արոտի են տանում, երեկոյան տուն բերում, տակս մաքրում են, ես էլ իրենց չարչարանքների դիմաց կաթ եմ տալիս, մեր համագործակցությունը ներդաշնակ է և ես խնդիր չունեմ, խնդիրը քոնն է, գնա՛, ինքդ լուծիր»:
Օրեր անց թակարդն աշխատում է: Տան տիկինը մտածում է, թե մուկը բռնվեց: Գնում, թակարդը վերցնում է, որ լույս տեղ հանի, հանկարծ խայթոց է զգում: Պարզվում է, օձն էր թակարդվել: Կինը հիվանդանում է: Երբ հարևանները լսում են, գալիս են տեսության: Տան տղամարդը հարևաններին հյուրասիրելու համար ստիպված հավերին է մորթում, ապա հեռու տեղից բարեկամներն են գալիս կնոջը տեսության, մարդը ստիպված խոզն է մորթում, օրեր անց կինը մահանում է, և տանտերը կովն է մորթում»: Առակս զի՞նչ ցուցանե. նրանք, ովքեր անտարբեր են մեղքի, անօրենության, մարդասպան ու ազգադավ օրենքների, մարդկանց նեղությունների հանդեպ, մտածելով, որ իրենց տեղը տաք է ու իրենց ոչինչ չի լինի, թող այս առակն ականջներին օղ անեն, որովհետև այդ նույն չարիքը մի օր իրենց դուռը կթակի հաստատ:


Հիշե՛նք, որ Քրիստոսն Իր կյանքը տվեց, որ մենք Իր կյանքի մեջ մեր կյանքը տեսնենք ու ապրենք: Ժամանակների գահավեժ զարգացումները, աստվածատյաց մեղքերի շատացումները, պոռնկության ու այլանդակության քարոզը հեռուստատեսությամբ ու համացանցով, խաղամոլության, թմրամոլության, աղանդավորության, այլասերության ինտենսիվ աճը մեր հասարակության մեջ, ընտանիքի ինստիտուտի ոչնչացմանն ուղղորդված հարձակումները, հանուն 30 արծաթի հայ ազգի ոչնչացման համար գործունեություն ծավալող ՀԿ-ները, «e» կոչվող համապատասխան թվային արժեքով, թունաքիմիկատներով ու քիմիական ներկանյութերով մշակված հիվանդածին, սննդամթերքը և գենետիկորեն ձևափոխված ուռուցքածին արտադրանքները սպիտակ եղեռնի իրականացման ուղենիշն են և հայասպանության առաջամարտիկները:


Եթե 1915-ին թուրքերը հայերիս հավատքի ու դավանության համար էին կոտորում, դեռ հույս կար, որ գոնե հոգիները կփրկվեն, այսօր խստացել են կանոնները: Նախ՝ բարոյապես են սպանում, ապա հոգեպես, հետո հիվանդացնում, պղծում, վերջին կոպեկն էլ ձեռքից առնում ու այսպես մեղքերով լեցուն դժոխք ուղարկում:
Հիշե՛նք, որ մեղքը ճանաչվում է իր թողած հետևանքներով: Եթե մենք տեսնենք թմրամոլի, խաղամոլի, մարգարե պետք չէ լինել, որ հասկանանք, թե մարդը ինչ խնդիրների մեջ է: Այդպիսին է յուրաքանչյուր մեղք, դա կլինի ստախոսությունը, անառակությունը, հպարտությունը, բամբասանքը... ամենը ըստ իր բաղադրության ծնում է իրեն հատուկ հետևանք:
Մենք` քրիստոնյաներս, արյուն թափելու չափ պետք է հավատարիմ լինենք Քրիստոսի թողած պատգամներին, որտեղ հավիտենական կյանք է ծվարած, քանզի Տերն Ինքն ասաց. «Ես եմ ճանապարհը, ճշմարտությունը և կյանքը. ոչ ոք Հոր մոտ չի գա` եթե ոչ իմ միջոցով» (Հովհ. 14.6): Ճշմարտությունն է, որ փրկում է մարդուն, և բոլոր քրիստոնյաները կոչված են իրենց կյանքում վստահելու Աստծուն, կատարելու Նրա բարի կամքը:
Բացասական ինֆորմացիայի դարում, որտեղ միայն մեղքն ու սրբապղծությունն են փառաբանվում, իսկ առաքինությունը` դուրս մղվում, յուրաքանչյուրիցս աստվածահաճո կյանքով ապրելու համար մեծ ջանքեր են պահանջվում:


Կյանքը մեզ բազում ուղիներ է առաջարկում իր բազում փորձություններով լեցուն: Քրիստոսը փորձվեց անապատում սատանայից, մենք էլ, որպես քրիստոնյաներ, այս անապատ աշխարհում բազում փորձություններ ենք կրում: Չարը չի կարող մարդուն ստիպել, նա առաջարկում է, օրենքներ հնարում, և այս առաջարկ-օրենքների արանքում Քրիստոսը մեր ընտրությունն է կարևորում: Յուրաքանչյուրն ազատ է ընտրելու Քրիստոսին Իր սիրո և հավիտենական կյանքի խոստումով, կամ սատանային` իր ատելության ու մեղքի առաջարկով և դժոխքի խոստումով: Աստծո պատկերով ու նմանությամբ ստեղծված մարդը ազատ է ընտրելու՝ սիրե՞լ, թե՞ ատել, պատերազմե՞լ, թե՞ խաղաղության մեջ ապրել, կառուցե՞լ, թե՞ քանդել, նմանվե՞լ Աստծուն, թե՞ հակառակը:


Քրիստոսը մեզ ուղղորդում է դեպի սիրո ուղին, որը նեղ է, զոհողություններով լի, բայց հավիտենական խոստումով. «Մտե՛ք նեղ դռնով, քանի որ կորստյան տանող դուռը լայն է, և ճանապարհը ընդարձակ, և շատ են նրանք, որ մտնում են դրանով»:

Տեր Ահարոն քահանա ՄԵԼՔՈՒՄՅԱՆ
Գորիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ

Դիտվել է՝ 1758

Մեկնաբանություններ