Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մեկ կաթիլ արյուն և մեկ րոպե. այսքանը բավարար է ՄԻԱՎ կարգավիճակն իմանալու համար

Մեկ կաթիլ արյուն և մեկ րոպե. այսքանը բավարար է ՄԻԱՎ կարգավիճակն իմանալու համար
05.12.2017 | 18:03

Ընդամենը մեկ կաթիլ արյուն, և կարելի է իմանալ սեփական ՄԻԱՎ կարգավիճակը։ Այդ հնարավորությունը տալիս են թեստերը։ 15000 թեստ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը կհատկացնի երիտասարդ/միգրանտներին, որոնք, ինքնաթեստավորվելով ՄԻԱՎ-ի վերաբերյալ, կիմանան իրենց ՄԻԱՎ կարգավիճակը: Անվճար թեստավորումը կկատարվի հիմնադրամի երևանյան և մարզային գրասենյակներում՝ ցանկացողներին նախապես տրամադրելով խորհրդատվություն։


Ինքնաթեստավորման մեթոդը Հայաստանում առաջին անգամ է կիրառվում։ Թեստերը հնարավորություն են տալիս մարդուն հաշված րոպեների ընթացքում ինքնուրույն հետազոտվելու իր համար ցանկալի ու հարմար վայրում, օրվա ցանկացած պահի, միայնակ կամ այն անձի հետ, որին վստահում է։

Թեստերն ունեն 99 տոկոս ճշգրտություն։
Այս թեմայի շուրջ դեկտեմբերի 2-3-ին Ծաղկաձորում անցկացվեց «ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ի արդիական հարցեր. ՄԻԱՎ-ի նկատմամբ կարգավիճակի իմացության նշանակությունը, ինքնաթեստավորում ՄԻԱՎ-ի վերաբերյալ» խորագրով սեմինար-վարժանքը լրատվամիջոցների ներկայացուցիչների համար։ Սեմինարի ընթացքում բանախոսները կարևորեցին ՄԻԱՎ կարգավիճակն իմանալու անհրաժեշտությունը, քանի որ այսօր ստանալով համապատասխան բուժում՝ ՄԻԱՎ վարակ ունեցողը կարող է ապրել լիարժեք կյանքով։ Ընդ որում` բուժումը Հայաստանում կատարվում է անվճար։ Մասնագետները խորհուրդ տվեցին ինքնաթեստավորման դրական արդյունքի դեպքում անպայման դիմել ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոն և լրացուցիչ հետազոտվել, որպեսզի ախտորոշումը հաստատվելու դեպքում անձը բուժում ստանա։ Նշենք, որ բուժում ստացող անձի արյան մեջ վիրուսի ծանրաբեռնվածությունն այնքան է նվազում, որ նա դադարում է այլ մարդկանց համար վարակիչ լինելուց։
Ի դեպ, ինքնաթեստավորման հնարավորության մասին ազդարարելուց հետո բավականին շատ են թեստերից օգտվել ցանկացողները։


Լիլիթ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Դիտվել է՝ 3879

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ