«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Անհասկանալի պարտություններ, նույնքան անհասկանալի ոչ-ոքիներ

Անհասկանալի պարտություններ, նույնքան անհասկանալի ոչ-ոքիներ
05.12.2017 | 18:08

«Յուվենտուսից» սեփական հարկի տակ կրած պարտությունը «Նապոլիին» արժեցավ նահանջ առաջին տեղից, որտեղ նրան եկավ փոխարինելու ոչ պակաս ամբիցիոզ «Ինտերը», տուրում պարտություն կրեց նաև ֆրանսիական դիվիզիոնի առաջատարը, թեպետ նրա մրցակիցը սկուդետեի առաջատարի մրցակցի պես հեղինակավոր չէր, ոչ-ոքի է խաղում կամ, որ ավելի ճիշտ է, ոչ-ոքիի արդյունքում միավոր է կորցնում «Բարսելոնը», նրան նույնությամբ կրկնում է «Ռեալը», իսկ եթե առավել ընդհանրական լինենք, տարօրինակ ելքերով հանդիպումների պակաս չկար: Թերևս այս առումով առանձնացած միակ առաջնությունը անգլիականն էր, որտեղ ամեն ինչ ունեցավ նախապես գծածի ավարտ:

ԱՆԳԼԻԱ
Արդեն մի տեսակ ավելորդ էլ է հնչում, երբ փաստում ենք հերթական տուրում «Մանչեստր Սիթիի» հերթական հաղթանակը, բայց դե կարգ է, պիտի անենք: «Քաղաքաբնակների» այս անգամվա մրցակիցը «Վեստ Հեմն» էր՝ մրցաշարային աղյուսակը եզրափակողներից մեկը, և որն արժանապատիվ ճակատ տվեց պրեմիեր լիգայի առաջատարին` թույլ տալով հանդիպման 83-րդ րոպեին միայն առաջ անցնել: Գրանցվել է 2:1 հաշվով հաղթանակ՝ համալրելով Խոսեպ Գվարդիոլայի սաների կամային հաղթանակների շարքը:
«Արսենալը» փայլուն հնարավորություն ուներ նախորդ տուրից ձեռք բերած դիրքերը ոչ միայն ամրապնդելու, այլև եթե ոչ քայլ առաջ անելու, գոնե մերձակա հետապնդողներից առաջ պոկվելու համար, որոնց թվում էր ¥բնականաբար, առաջնահերթության կարգով¤ նորից միավորներ կորցրած «Տոտենհեմը» ¥հյուրընկալվելիս ոչ-ոքի ¥1:1¤ է խաղացել «ՈՒոտֆորդի» հետ. միջանկյալ նկատենք, որ Պոչետինոյի սաները, հանդիպման 52-րդ րոպեից սկսած, մեկ պակաս խաղացող են ունեցել¤: Սակայն «Մանչեստր Յունայթեդի» հետ Արսեն Վենգերի սաների խաղը ծանր ստացվեց: Առաջին խաղակեսում երկու կոպիտ սխալը պաշտպանությունում հանգեցրեց դարպասի երկու գրավման, իսկ նման ցնցումից ուշքի գալը, կրկին խաղ վերադառնալն այնքան էլ դյուրին չէ: Արդյունքում՝ պարտություն 1:3 հաշվով, 28 միավորով հինգերորդ տեղ մրցաշարային աղյուսակում, քանի որ «Բրայտոնին» հյուրընկալված «Լիվերպուլը» ջախջախիչ հաղթանակի էր հասել 5:1 հաշվով ու 29 միավորով բնավորվել մրցաշարային աղյուսակի չորրորդ հորիզոնականում:
Տուրում հաղթական է եղել «Չելսիի» մրցակցությունը «Նյուքասլի» հետ՝ 3:1: ՈՒնեցած 32 միավորով Անտոնիո Կոնտեի սաները երեք միավորով են հետ երկրորդ հորիզոնականում գտնվող «Մանչեստր Յունայթեդից», որն իր հերթին ամբողջ ութ միավորով է հետ մանչեստրյան մյուս ակումբից:

ԳԵՐՄԱՆԻԱ
«Բավարիա»-«Հանովեր» դիմակայությունում տանտերերն իրենց առավելությունում ավելի քան համոզիչ էին, և դա միանգամայն օրինաչափորեն երևում է մրցակցությունում արձանագրված արդյունքից՝ 3:1:
Բավականին հակասական տպավորություն թողեց երկրի անցած տարվա փոխչեմպիոնն ու ներկայումս էլ երկրորդ հորիզոնականում գտնվող «Լայպցիգը»: Հասկանալի է, որ պարտությունից ապահովագրված չէ ոչ ոք, սակայն պարտություն էլ կա, պարտություն էլ: Համենայն դեպս, լայպցիգցիների գլխին «Հոֆենհայմի» սարքածը շարքայիններից չէր՝ 4:0: Նման պարտությունները դառնորեն երկար են հիշվում ու բոլոր ժամանակների համար են խոսակցության նյութ:
Ոչ պակաս տարօրինակ հաշվով ելք արձանագրվեց և «Վոլֆսբուրգ»-Մյոնխենգլադբախի «Բորուսիա» դիմակայությունում ¥3:0¤: Համենայն դեպս, մարդուս գլխում փոքր-ինչ դժվար են համատեղվում ընդամենը մեկ տուր առաջ վերջիններիս խաղն ու հաղթանակը «Բավարիայի» նկատմամբ ու այս պարտությունը գերմանական «գայլերից», որոնց ընթացիկ մրցաշրջանում ունեցած ելույթներից, համենայն դեպս, ո՛չ ուժի, ո՛չ էլ թափի զգացողություն չես ունենում: Գուցե թե սա առայժմ է այդպես: Եթե իրավ այդպես է, առարկելու ոչինչ չունենք:
Աղյուսակի վերնամասում գտնվողներից երկուսի համար տուրի հանդիպումներն ունեցան ոչ-ոքի ավարտ: Դորտմունդի «Բորուսիան» դա արեց «Բայերի» հետ դիմակայությունում ¥1:1¤, նրա իսկ հարկի տակ, իսկ ահա «Շալկեն» սեփական խաղադաշտում միավոր կիսեց «Քյոլնի» հետ՝ 2:2:
«Բավարիան» 32 միավորով առաջին հորիզոնականում է: Նրանից վեց միավորով հետ է «Լայպցիգը»: Երրորդ հորիզոնականում հայտնված «Շալկեն» նրանից պակաս է վաստակել ընդամենը մեկ միավոր: Եվրագոտում են «Հոֆենհայմն» ու Դորտմունդի «Բորուսիան», որոնք ունեն 23 և 22 միավոր:


ԻՍՊԱՆԻԱ
25-րդ րոպեից մնալով տասը հոգով՝ «Խետաֆեն» կարողացավ պատվով դուրս գալ այն «Վալենսիայի» հետ մրցակցությունից, որը մեկ տուր առաջ «Բարսելոնի» պես թիմին էր ստիպել գոհանալ միավոր վաստակելով: Ընդ որում, Լալիգայի երկրորդ հորիզոնականում գտնվող թիմից «Խետաֆեն» ոչ թե միավոր, այլ միավորներ կորզեց՝ բավարարվելով մեկանգամյա «կտցահարումով» ու սեփական դարպասն անառիկ պահելով:
Ի միջի այլոց, «Խետաֆե»-«Վալենսիա» դիմակայությունը իսպանականի 14-րդ տուրի միակ անակնկալը չէր: Հավասարապես այդպիսին էր «Սելտայի» հետ «Բարսելոնի» ոչ-ոքին ¥2:2¤՝ այն էլ սեփական հարկի տակ, այդպիսին էր և «Աթլետիկ»-«Ռեալ» դիմակայության գոլազուրկ ոչ-ոքին:
Փաստորեն, Լալիգայի առաջին վեցյակից հաղթանակի բերկրանքն է ճաշակել միայն երկու թիմ՝ «Ռեալ Սոսիեդադին» հյուրընկալած «Աթլետիկոն» ¥2:1¤, «Դեպորտիվոյի» նկատմամբ տնային խաղում առավելության հասած «Սևիլիան»: Ինչ վերաբերում է եվրագոտում գտնվող մյուս թիմին՝ «Վիլյառեալին», այն հյուրընկալվելիս 1:3 հաշվով զիջել է «Լեգանեսին»:
Աղյուսակը 36 միավորով շարունակում է գլխավորել «Բարսելոնը», նրանից արդեն հինգ միավորի հեռավորության վրա է «Վալենսիան»: 30 միավորով երրորդ տեղում է «Աթլետիկոն», որը «Ռեալին» ընկերացած նրա հետ չորրորդ-հինգերորդ հորիզոնականները բաժանող «Սևիլիայից» երկու միավորով է ավելի:

ԻՏԱԼԻԱ
15-րդն Իտալիայում դարձավ իշխանափոխության տուր: Դա եղավ այն բանից հետո, երբ արտագնայում «Յուվենտուսը» կոտրեց «Նապոլիի» դիմադրությունը ¥1:0¤, իսկ մեկ օր անց «Ինտերը» չարչարանաց շաբաթ սարքեց «Կիևոյի» գլխին` 5:0: Այս հաղթանակը միլանցիներին հնարավորություն տվեց առաջին անգամ գլխավորելու մրցաշարային աղյուսակը, ինչը հավասարապես նշանակում է, որ իր հերթին «Նապոլին» առաջին անգամ նահանջեց առաջին հորիզոնականից: Տուրից հետո այս եռյակն ունի հետևյալ դասավորությունն ու միավորների հետևյալ պաշարը` «Ինտեր»` 39, «Նապոլի»` 38, «Յուվենտուս»` 37: Ի դեպ, «ծեր սինյորայի» պես 37 միավոր կարող է ունենալ և «Ռոման», եթե մեկ պակաս անցկացրած խաղից նույնպես երեք միավոր վաստակի: Միջանկյալ նշենք, որ ՍՊԱԼ-ի հետ տուրի տնային խաղը իտալական «գայլերն» ավարտել են հաղթանակով` 3:1:
32 միավորով եվրագոտում շարունակում է մնալ «Լացիոն», որը, հավելյալ ժամանակում դառնալով գոլի հեղինակ, «Սամպդորիայի» հետ հանդիպումն ավարտել է հաղթանակով` 2:1: Ի դեպ տնային խաղերում սա տանտերերի առաջին պարտությունն էր ընթացիկ մրցաշրջանում:

ՖՐԱՆՍԻԱ
Մայրաքաղաքների յուրօրինակ մրցակցության ականատես եղավ ֆուտբոլասերը «Ստրասբուրգ»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայությունում: Որքան էլ անսպասելի էր, եվրոպականը ներկայացնող տանտերերը պարտության մատնեցին հավերժ սիրո քաղաքի ներկայացուցիչներին` 2:1: Ինչ խոսք, այս պարտությունը դույզն-ինչ չսասանեց առաջատարի դիրքերը, որն ամբողջ ինը միավորով առաջ է միանգամից երեք թիմից` «Լիոնից», «Մոնակոյից», «Մարսելից»: Նշենք, որ հետապնդողների սույն եռյակի ունեցած 32 միավորը տարբեր ճանապարհներով է ձեռք բերել: «Լիոնն» այն շահել է արտագնա խաղում` հավելյալ ժամանակում միայն «Կաննից» կորզելով հաղթանակը, «Մոնակոն» անհյուրընկալ տանտեր է եղել «Անժի» հետ մրցակցությունում, սակայն պատշաճությունը պահել է դարպասի մեկ գրավումով բավարարվելով, իսկ մեր Միշել Դեր-Զաքարյանի գլխավորած «Մոնպելիեն» «Մարսելին» չի թողել առանձնապես թպրտալ. կողմերը բավարարվել են մեկական գոլի փոխանակմամբ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1909

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ