Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Հասունանում է հրաժեշտ տալու ժամանակը

Հասունանում է հրաժեշտ տալու ժամանակը
05.12.2017 | 18:10

Եթե մի փոքր տնավարի խոսելու լինենք, Ժոզե Մոուրինյոն հացը ծնկին մարդ լինելու իր կարգավիճակն ու էությունը մեկ անգամ չէ, որ ի ցույց է դրել հանուրին: Այս մարդը կարողանում է վարպետորեն օգտվել դիմացինի ծառայություններից` քանի դեռ այդ դիմացինը կարող ուժ է, և ակնթարթ անց մոռանալ ամեն ինչ, եթե այդ նույն դիմացինը հարաբերական անհաջողությունների կամ պարզապես անհաջողությունների մեջ է: Հիշենք, թե Մադրիդի «Ռեալը» մարզելու տարիներին նա ինչպես սուր ճոճեց Իկեր Կասիլյասի գլխին ու այնքան սանձարձակ, որ իսպանական մամուլը, իսպանական ֆուտբոլի գրեթե բոլոր հեղինակություններն իրենց պաշտպանության տակ առան դարպասապահին (ընթերցողը հավանաբար կհիշի, թե Մոուրինյոն ակումբում ինչպես խաղաժամանակ չէր տալիս նրան, փոխարենը Բոսկեն հենց Կասիլյասին էր վերապահում երկրի ազգայինի դարպասը պաշտպանելու պատիվը): Այդ նույն Մոուրինյոն ժամանակ անց փորձեց նույնը անել համաշխարհային ֆուտբոլի մեկ այլ մեծության` Քրիշտիանու Ռոնալդուի նկատմամբ, պարզապես ատամները բավական սուր դուրս չեկան:


Պորտուգալացի կամակորի ճիրաններում հիմա էլ հայտնվել է մեր Հենրիխ Մխիթարյանը, որի խաղում երևի թե որոշակի անկում, այդուհանդերձ, նկատվում է: Սակայն տեղատվություն գրեթե բոլորն են ունենում, ու դրանից համաշխարհային ողբերգություն չպիտի սարքել: Հայտնվե՞լ է Մխիթարյանը Մոուրինյոյի քլնգոցի տակ, դա շտկելի հարց է եթե ոչ «Մանչեստր Յունայթեդի», գոնե մեկ այլ ոչ պակաս հեղինակավոր ակումբի մակարդակով: Daily Star Sunday-ի վկայմամբ` մեր ֆուտբոլիստի ժամանակը կարող է ավարտին մոտենալ մանչեստրյան ակումբում, ինչը կտրուկ բարձրացնում է Մխիթարյանին իր կազմում ունենալու Դորտմունդի «Բորուսիայի» շանսերը, որը պատրաստվում է օգտվելու ֆուտբոլիստի տրանսֆերը գնելու, նրան հետ վերադարձնելու շանսից: Սակայն եկեք չմոռանանք, որ Հենրիխին իր կազմում ունենալու ցանկություն միայն «Բորուսիան» չունի: Իսկ ո՞վ է ասել, որ հայ ֆուտբոլիստի տաղանդն ավելի վառ գույներով չի բացահայտվի մեկ այլ ակումբում, որտեղ կկարողանան կոնկրետանալ նրա խաղային դիրքի հարցում ու Մոուրինյոյի պես չեն ընկնի հավերժ փորձարկումների գիրկը:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1347

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ