Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Մինչև 3 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50 %-ը կփոխհատուցվի պետության կողմից

Մինչև 3 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50 %-ը կփոխհատուցվի պետության կողմից
06.12.2017 | 16:51

ԱԺ-ն ընդունեց մինչև 3 տարեկան երեխայի դայակի ծառայությունների 50 %-ը պետության կողմից փոխհատուցելու նախագիծը: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զբաղվածության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը:
Նախագիծն ընդունվեց 89 կողմ, 0 դեմ և ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։

Դիտվել է՝ 1136

Մեկնաբանություններ