Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Բանկային վնասաբեր ծրագրերն սպառնացել են Հայաստանի օգտատերերի 0.89 տոկոսին

Բանկային վնասաբեր ծրագրերն սպառնացել են Հայաստանի օգտատերերի 0.89 տոկոսին
06.12.2017 | 17:02

Հայաստանի օգտատերերի 0.89%-ի սարքերը 2017 թվականի հունվար-hունիսին ենթարկվել են բանկային վնասաբեր ծրագրերով վարակման փորձերի։ Այդ ցուցանիշով Հայաստանն զբաղեցրել է 8-րդ տեղն աշխարհի երկրների շարքում։ Այս մասին են վկայում «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Գլոբալ հետազոտությունների և վերլուծությունների թիմի Եվրոպայի, Միջին Արևելքի և Աֆրիկայի երկրներում հետազոտական կենտրոնի (EMEA Research Center of Global Research and Analysis Team (GREAT) of Kaspersky Lab) տվյալները։ Դրանք ստացվել են Kaspersky Security Network-ի (KSN) օգնությամբ:

Kaspersky GREAT-ի տվյալների համաձայն՝ Հայաստանում բանկային վնասաբեր ծրագրերի ակտիվության գագաթնակետը գրանցվել է հունվարին, երբ գրանցվել է վարակման 121 հազ. 473 փորձ, փետրվարին այդ ցուցանիշը կրճատվել է մինչև 105 հազ. 798-ի, իսկ մարտին՝ մինչև 103 հազ. 290-ի։

Հայաստանի օգտատերերին գրոհած բանկային վնասաբեր ծրագրերի շրջանում առաջատարն է ZeuS (կամ Zbot) տրոյական ծրագրերի ընտանիքը, որին բաժին է հասել վարակման փորձերի 45.93%-ը։ Դրան հետևում է Nymaim շորթող-բանկային տրոյական ծրագրերի ընտանիքը՝ 29.70%։ Մնացած վնասաբեր ծրագրերի (հիմնականում՝ տրոյական) բաժինը 3.5%-ից փոքր է։

«Հայաստանի բանկերը և օգտատերերին գրոհում են նույն վնասաբեր ծրագրերը, որոնց կիբեռհանցագործները կիրառում են ամբողջ աշխարհում։ Դրանցից պաշտպանվելու ամենագործուն եղանակներն են իրեն լավ դրսևորած հակավիրուսային ծրագրի կիրառումը, ուշադրությունը և զգոնությունը։ Հարկ է չբացել կասկածելի էլեկտրոնային նամակները (անծանոթ և անվստահելի հասցեատերերից եկած) և դրանց կցված նիշքերը (file), ինչը հղի է սարք վնասաբեր բանկային ծրագրերի ներբեռնումով։ Նաև հարկ է չայցելել կայքեր, որոնց հղումները տարածվում են էլեկտրոնային նամակների միջոցով, քանի որ. չարագործները բանկերի կամ առցանց-խանութների օրինական հասցեների աննշան փոփոխություններով՝ օգտատերերին ուղղորդում են ֆիշինգային կեղծ կայքեր։

Նույնը վերաբերում է օգտատերերի շարժական սարքերին ստացվող SMS-հաղորդագրություններին»,- պարզաբանում է Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքաշրջանային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանը։

Kaspersky GREAT-ի փորձագետները նաև պարզել են, որ Հայաստանի կազմակերպությունները 2017 թվականի առաջին կիսամյակում չեն խուսափել միջազգային կիբեռխմբավորումների թիրախային բարդ գրոհներից։ Տասնմեկ կազմակերպություն ստիպված է եղել դիմակայել Carbanak խմբավորման գրոհներին, ևս մեկ կազմակերպություն դարձել է Sofacy խմբավորման (հայտնի է նաև որպես Fancy Bear, Sednit, STRONTIUM և APT28) կիբեռհանցագործների թիրախը։

«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչություն

Դիտվել է՝ 3168

Մեկնաբանություններ