Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Բախը չեզոք դրոշ տվեց Պուտինին

Բախը չեզոք դրոշ տվեց Պուտինին
06.12.2017 | 22:48

Միջազգային օլիմպիական կոմիտեն Լոզանում կասեցրեց Ռուսաստանի անդամությունը ՄՕԿ-ին ու ռուսաստանցի մարզիկների մասնակցությունը 2018-ի փետրվարին Հարավային Կորեայի ձմեռային օլիմպիական խաղերում թույլ տվեց միայն չեզոք դրոշի տակ: Օլիմպիական խաղերում չի հնչի ՌԴ հիմնը, ՌԴ սպորտի նախարարության ոչ մի աշխատակից չի հավատարմագրվի Փխյոնչխանի խաղերում: Սպորտի հարցերով փոխվարչապետ Վիտալի Մուտկոն ցկյանս չի մասնակցի օլիմպիական խաղերին: ՄՕԿ-ի հավատարմագրից զրկվել է ՌԴ օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը: Ռուսաստանցի «մաքուր» մարզիկների անունները, որ կարող են մասնակցել 2018-ի օլիմպիադային, կորոշի հատուկ հանձնաժողովը: ՄՕԿ-ը մտադիր է ՌԴ օլիմպիական կոմիտեից գանձել 15 միլիոն դոլար` հայտարարել է ՄՕԿ-ի նախագահ Թոմաս Բախը: Որոշման պատճառը ռուս մարզական պաշտոնյաների նկատմամբ Համաշխարհային հակադոպինգային գործակալության արգելած խթանիչների օգտագործման պետական համակարգի ստեղծումն է: Դոպինգային սխեմաների մասշտաբների մասին 2016-ին պատմել է Մոսկվայի հակադոպինգային լաբորատորիայի նախկին տնօրեն Գրիգորի Ռոդչենկովը: ՄՕԿ-ի դոպինգային սկանդալի հետաքննող հանձնաժողովի նախագահ Սամուել Շմիդը Լոզանի նիստում հայտարարեց, որ ՌԴ հավաքականի վերաբերյալ որոշումն ընդունվել է ոչ միայն Գրիգորի Ռոդչենկովի ցուցմունքների հիման վրա:

Հանցանշաններից են գիտական ապացույցները, գրագրությունը և այլ փաստագրական վկայություններ: Համաշխարհային հակադոպինգային գործակալության հանձնաժողովի հետաքննությունը ցույց է տվել, որ 2011-2015-ին հազարից ավելի մարզիկներ մասնակցել են գործարքներին: 2014-ին Սոչիի օլիմպիական խաղերից հետո որակազրկվել են 11 մեդալակիրներ, որից 3-ը` ոսկե, ոչպաշտոնական թիմային հաշվարկում Ռուսաստանը առաջինից հայտնվել է երրորդ տեղում:

Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ.Գ.

«Պետք է հույզերը մի կողմ դնել և խոր ուսումնասիրել կատարվածը»` ասաց ՌԴ նախագահի մամլո խոսնակ Դմիտրի Պեսկովը ՄՕԿ-ի որոշումից հետո։ «Ստեղծված իրավիճակը մեզնից պահանջում է մանրամասն ուսումնասիրել՝ ինչու՞ է կոմիտեն մեր երկրի հանդեպ նման որոշում կայացրել, դեռ վաղ է հետևություն անելը»` կարծում է Պեսկովը: Նա չգիտի՝ կպաշտոնանկվե՞ն մարզական պաշտոնյաները։ ՄՕԿ-ի որոշումն աննախադեպ է` առաջին անգամ է, երբ արգելվում է երկրի մասնակցությունը օլիմպիական խաղերին: «Մաքուր» մարզիկներին ՄՕԿ-ը կոչ է անում մասնակցել խաղերին չեզոք՝ Օլիմպիական դրոշի տակ։ ՌԴ օլիմպիական կոմիտեի նախագահ Ալեքսանդր Ժուկովը ներողություն է խնդրել երկրի անունից՝ հակադոպինգային կանոնները խախտելու համար, որ միանշանակ չի ընդունվել Մոսկվայում։ ՌԴ փոխվարչապետ Վիտալի Մուտկոն հայտարարել էր, որ եթե Ռուսաստանին հեռացնեն Օլիմպիական խաղերից, կթողնի պաշտոնը, սակայն դեռ որևէ հայտարարություն չի արել։ Կոմիտեի որոշմանը ռուսաստանցիների վերաբերմունքը տարբեր է, մի մասը քաղաքականություն և հակառուսական հիստերիա է տեսնում ու համարում է, որ Ռուսաստանը պետք է բոյկոտի Օլիմպիական խաղերը, մի մասն էլ՝ որ սպորտի ոլորտի չինովնիկները պետք է պաշտոնանկ արվեն, իսկ դոպինգից մաքուր մարզիկները մասնակցեն խաղերին և հաղթեն: Ակնհայտ է, որ որոշման հիմքում ոչ միայն մարզական, այլև քաղաքական շարժառիթներ կան: Ռուսաստանն աշխարհում միակ երկիրը չէ, որտեղ մարզիկները դոպինգ են օգտագործում: Եթե ՄՕԿ-ը խստորեն պայքարում է դոպինգի դեմ, թիրախում պետք է լինեն բոլոր հավաքականները հավասարապես: Ռուսաստանը սպասում էր Պուտինի որոշմանը: Նիժնի Նովգորոդում Պուտինը երկու հայտարարություն արեց` նախ, որ ռուսաստանցի մարզիկները ազատ են իրենց որոշման մեջ` մասնակցել Օլիմպիական խաղերին, և լավ կլինի մասնակցեն` տարիներով մարզվել են, և երկրորդ, որ բնավ նորություն չէր` նա կմասնակցի նախագահական ընտություններին:

Եվ, իհարկե, կհաղթի:

Դիտվել է՝ 2333

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ