Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Միջազգային հանրությունը քննադատում է Թրամփի` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտադրությունը

Միջազգային հանրությունը քննադատում է Թրամփի` Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մտադրությունը
07.12.2017 | 11:43

Միջազգային հանրությունը միակարծիք է` Վաշինգտոնի կողմից Երուսաղեմի ճանաչումը Իսրայելի մայրաքաղաք կարող է ավելի բարդացնել Մերձավոր Արևելքում ստեղծված բարդ կացությունը: Տեղեկությունները, որ Դոնալդ Թրամփը նման որոշում է կայացրել, սկսեցին շրջանառվել երեքշաբթի երեկոյան: CNN հեռուստաընկերությունը, վկայակոչելով Սպիտակ տան բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին, պնդում է, որ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին հայտարարությունը ԱՄՆ նախագահը կհնչեցնի չորեքշաբթի: ԱՄՆ նախագահի սպասվող քայլը արժանանում է կոշտ գնահատականների` քննադատում են թե ընդդիմախոսները և թե Վաշինգտոնի ամենամերձավոր զինակիցները:

Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարար Բորիս Ջոնսոնն ասել է. «Մենք մտահոգությամբ ենք հետևում շրջանառվող տեղեկություններին: Մեր համոզմամբ՝ Երուսաղեմի կարգավիճակը պետք է դառնա իսրայելա-պաղեստինյան վերջնական խաղաղ կարգավորման բաղադրիչներից մեկը: Մենք բրիտանական դեսպանատունը տեղափոխելու որևէ մտադրություն չունենք»: Միջազգային ասպարեզում Թրամփի վարչակազմի գլխավոր ընդդիմախոսներից մեկը` Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին ևս քննադատել է Սպիտակ տան մտադրությունը, նշելով․ «Երուսաղեմը օկուպացված Պաղեստինի մայրաքաղաք հռչակելու ցանկությունը Թրամփի ձախողված և ոչ-կոմպետենտ քաղաքականության հետևանքն է»:
Մոսկվան ևս լրջորեն մտահոգված է Երուսաղեմի կարգավիճակի շուրջ ԱՄՆ քայլերից` նշել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը: Թուրքիայի իշխանությունները նույնպես զգուշացնում են Վաշինգտոնին, որ Երուսաղեմի ճանաչումը Իսրայելի մայրաքաղաք կարող է հանգեցնել անդառնալի հետևանքների: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը չբացառեց, որ Անկարան կարող է խզել դիվանագիտական հարաբերությունները Իսրայելի հետ: Հարավային Կորեայում պաշտոնական այցով գտնվող Թուրքիայի վարչապետ Բինալի Յիլդիրիմը զգուշացնում էր ԱՄՆ իշխանություններին:

«Պնդումներ կան, որ ԱՄՆ իշխանությունները մտադիր են դեսպանատունը տեղափոխել Երուսաղեմ և այդ քաղաքը ճանաչել Իսրայելի մայրաքաղաք: Ամեն դեպքում, դա անօրինական որոշում կլինի, որի հետևանքով՝ խնդիրների լուծումը վերջնականապես փակուղում կհայտնվի»,- ասել է Յիլդիրիմը: Reuters-ի տեղեկություններով, չնայած միջազգային ճնշմանը՝ Դոնալդ Թրամփը չի պատրաստվում հրաժարվել դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մտադրությունից: Չնայած աղմկալի որոշմանը՝ ԱՄՆ դիվանագետները մոտ ապագայում Թել Ավիվից Երուսաղեմ չեն տեղափոխվի:


«Դեսպանատան վերատեղակայումը կարող է տևել երեքից չորս տարի»,- նշում է Reuters-ը՝ ընդգծելով, որ այդ ընթացքում ամերիկյան կողմը պետք է լուծի անվտանգության խնդիրները, դեսպանատան համար շենք հայթայթի, դիվանագետներին ապահովի բնակարաններով:

Դիտվել է՝ 889

Մեկնաբանություններ