Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Խամենեի. ԱՄՆ-ը ցանկանում է պատերազմ սկսել Մերձավոր Արևելքում

Խամենեի. ԱՄՆ-ը ցանկանում է պատերազմ սկսել Մերձավոր Արևելքում
07.12.2017 | 11:48

ԱՄՆ-ը ցանկանում է պատերազմ սկսել Մերձավոր Արևելքում. Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք հայտարարելու «թշնամիների» ցանկությունը խոսում է նրանց անզորության մասին` հայտարարել է Իրանի գերագույն հոգևոր խորհրդի ղեկավար այաթոլլա Ալի Խամենեին:

«Այսօրվա դրությամբ բռնակալն ԱՄՆ է, սիոնիստական ռեժիմը և տարածաշրջանում նրանց բոլոր քսու արբանյակները, որոնք ցանկանում են պատերազմ սկսել, ինչը ԱՄՆ-ի ծրագիրն է»,- հայտարարել է Խամենեին, որի խոսքը հրապարակված է նրա Telegram-ալիքում: Նա նշել է, որ «Երուսաղեմը բռնազավթված Պաղեստինի մայրաքաղաք հռչակելու ցանկության վերաբերյալ թշնամիների հայտարարությունն արվում է նրանց անզորության և թուլության պատճառով», հավելելով` «Պաղեստինի հարցում նրանց ձեռքերը կապված են, և նրանք չեն կարող հասնել իրենց նպատակներին»:

Դիտվել է՝ 996

Մեկնաբանություններ