Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ

Էդվարդ Նալբանդյանի հանդիպումը Մինսկի խմբի համանախագահների հետ
07.12.2017 | 11:52

Հանդիպմանը քննարկվել են Վիեննայում, Սանկտ Պետերբուրգում և Ժնևում տեղի ունեցած գագաթնաժողովների պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված քայլերը։ Հանդիպմանը ներկա է եղել ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Կողմերը շարունակել են մտքերի փոխանակումը ղարաբաղյան հիմնախնդրի բացառապես խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման համար բարենպաստ պայմանների ստեղծման շուրջ։


Անդրադարձ է եղել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։

Դիտվել է՝ 997

Մեկնաբանություններ