Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Վատիկանում ՀՀ դեսպանությունը միացել է #StandTogether արշավին

Վատիկանում ՀՀ դեսպանությունը միացել է #StandTogether արշավին
07.12.2017 | 11:54

Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանությունը միացել է հալածված քրիստոնյաների աջակցության #StandTogether արշավին, գրում է Allstandtogether.com-ը, որ վկայում է կրոնական ազատության պաշտպանության գործին այս երկրի հաստատուն հանձնառության մասին:

Սուրբ Աթոռում Հայաստանի դեսպան Միքայել Մինասյանը նշել է, որ Հայաստանի դեսպանությունը երկար ժամանակ աջակցություն է ցուցաբերել նախաձեռնություններին, որոնք բարձրաձայնում են Մերձավոր Արևելքում քրիստոնյաների տառապանքների մասին, օժանդակություն ցուցաբերում տվյալ համայնքների համար նախատեսված կոնկրետ քայլերին: Արշավի հիմնադիրներից Ռոբերտո Ֆոնտոլոնի խոսքով՝ #StandTogether-ն ուղղված է ներկայացնելու հազարավոր մարդկանց կրոնական ազատությունը սահմանափակելու դեպքերը:

«Նպատակն է՝ կիսվել նրանց վկայություններով, ովքեր զրկանքներ են կրել հանուն հավատքի պաշտպանության: #StandTogether-ի միջոցով մենք առաջարկում ենք հույսի, հաշտության և քաջության պատմություններ»,- ասել է Ֆոնտոլոնը: Palazzo Colonna-ում երեկոյին մասնակցել են Հայաստանի Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը, Սուրբ Աթոռի ներկայացուցիչներ, Վատիկանում հավատարմագրված դիվանագետներ:

Դիտվել է՝ 1059

Մեկնաբանություններ

Երկ­րում մո­լեգ­նում է «իմ­քայ­լա­կան տեր­տե­րը»

Բաժնի բոլոր նորությունները »

Ծաղրանկարչի կսմիթ

Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում
Նոր տեխնոլոգիա՝ նոր Հայաստանում