Ֆրանսահայ լրագրող Լեո Նիկոլյանի մուտքը Հայաստան արգելել են: Նա «Զվարթնոց» օդանավակայանում հացադուլ է հայտարարել: «Ես Հայաստանից գնացողը չեմ, ես հենց այստեղ՝ «Զվարթնոց» օդանավակայանի անձնագրային բաժնում, հայտարարում եմ հացադուլ։ Առանց որոշումը ցույց տալու, առանց հիմնավորման արգելել են իմ մուտքը իմ հայրենիք։ Միգուցե` որովհետև լուսաբանել եմ Ոսկեպարի դեպքերը, եղել եմ Ոսկեպարում»,- իր տեսաուղերձում նշել է Նիկոլյանը:                
 

Թրամփը ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք

Թրամփը ճանաչեց Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք
07.12.2017 | 11:55

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Եուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու մասին` հայտնում է The Guardian-ը: Նա նշել է, որ ԱՄՆ-ը հավատարիմ է խաղաղ կարգավորմանը Մերձավոր Արևելքում, որը հարմար կլինի երկու կողմերին: ԱՄՆ նախագահը հայտարարել է. «Ես որոշում եմ ընդունել, որ ժամանակն է Երուսաղեմը պաշտոնապես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու»: Թրամփը պետդեպին հրահանգել է սկսել ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու պատրաստությունը:


ՀԱՄԱՍ-ում հայտարարել են, որ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշումը բացում է «դժոխքի դարպասները»` հայտնում է Agence France-Presse-ը: ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմաիլ Հանիան հայտարարել էր, որ ԱՄՆ իշխանությունները կանցնեն բոլոր սահմանները, եթե Իսրայելում ԱՄՆ դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխեն: Նա նաև ասել է, որ ԱՄՆ գործողություններն աղաղակող մարտահրավեր են միջազգային կոնվենցիաներին, ցավոտ վիրավորվել են արաբների, մուսուլմանների զգացմունքները և «վառում են ատելության կրակ, որը բորբոքվում է օկուպանտների առաջ»: Նա զգուշացրել է, որ պաղեստինցի ժողովուրդը թույլ չի տա դեպքերի այդպիսի զարգացում և կդիմադրի բոլոր հնարավոր միջոցներով:


Թուրքիայի ԱԳՆ-ը դատապարտում է Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ որոշումը` հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն:
Ըստ նրա` որոշումն անպատասխանատու է:

Դիտվել է՝ 1184

Մեկնաբանություններ