USD483.80
EUR554.58
RUB7.37
  •  Երևան 
    ... °C
  •  Գյումրի 
    ... °C
  •  Աբովյան 
    ... °C
Դեբորա Վոլդման և ՀՊԿՆ / Debora Waldman & NCOA
 

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման օրակարգում էին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների իրագործման ուղիները

Նալբանդյան-Մամեդյարով հանդիպման օրակարգում էին Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի պայմանավորվածությունների իրագործման ուղիները
07.12.2017 | 12:04

Դեկտեմբերի 6-ին Վիեննայում ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպել է Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ։ Հանդիպումը սկսվել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի ներկայությամբ շարունակվել առանձնազրույցի ձևաչափով։


Հանդիպման օրակարգում էին երկու երկրների ղեկավարների Վիեննայի, Սանկտ Պետերբուրգի և Ժնևի գագաթնաժողովներում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման ուղիները: Համանախագահների առաջարկությամբ համաձայնություն է ձեռք բերվել Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների առաջիկա հանդիպումը 2018-ի տարեսկզբին կազմակերպելու վերաբերյալ։ Հանդիպմանը քննարկվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան հաջորդ այցելության ժամկետները:

Դիտվել է՝ 903

Մեկնաբանություններ

DiplomatRadio Mao
Marketers CommunityԱռողջ սիրտ