Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ուժեղ աջակցություն է ցուցաբերում Իրանի իշխանություններին, և տարածաշրջանի երկրները կարող են ապավինել Իրանի զինված ուժերին՝ հայտարարել է Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսին Թեհրանում Ազգային բանակի օրվան նվիրված արարողության ժամանակ։ Իրանի նախագահը Իսրայելի վրա հարձակումը համարել է սահմանափակ գործողություն՝ շեշտելով. «Եթե Թեհրանը ցանկանա լայնածավալ գործողություն իրականացնել Իսրայելի դեմ, այս ռեժիմից ոչինչ չի մնա»։                
 

Ձմեռը սկսվեց

Ձմեռը սկսվեց
07.12.2017 | 12:05

Դեկտեմբերի 7-ին՝ ժամը 08:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ. տեղ-տեղ` մերկասառույց: Դեկտեմբերի 7-ին՝ կեսօրից հետո, ցիկլոնը կկորցնի իր ուժը, տեղումները կդադարեն, կպահպանվեն միայն Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում։ Դեկտեմբերի 8-ին կրկին շրջանների զգալի մասում կտեղա թույլ ձյուն։ Դեկտեմբերի 9-11-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:


Դժվարանցանելի են Մ-11 ավտոճանապարհի Սոթք-Քարվաճառ հատվածը, Վարդենյաց լեռնանցքը և Ջաջուռի լեռնանցքը:
Ապարան-Ծիլքար, Թալին-Լանջիկ, Սևան-Գավառ, Գավառ-Մարտունի, Վանաձոր-Ստեփանավան, Նոյեմբերյան-Կիրանց ավտոճանապարհներին, Սպիտակի և Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ մերկասառույց է:


Սյունիքի մարզում, Գեղարքունիքի մարզի Մարտունի և Վարդենիս, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքներում և Ծաղկահովտի տարածաշրջանում ձյուն է:
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատարների և 30-ից ավելի նստատեղ ունեցող տրանսպորտային միջոցների համար:

Դիտվել է՝ 1122

Մեկնաբանություններ