«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Մահմուդ Աբաս. Թրամփի որոշումը նշանակում է, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացից

Մահմուդ Աբաս. Թրամփի որոշումը նշանակում է, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացից
07.12.2017 | 12:06

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու և այնտեղ դեսպանատունը տեղափոխելու որոշումը նշանակում է, որ ԱՄՆ-ը դուրս է գալիս Մերձավոր Արևելքի խաղաղության գործընթացից` տեսաուղերձում հայտարարել է Պաղեստինի նախագահ Մահմուդ Աբասը:

Sawt Al-Filastin ռադիոն՝ վկայակոչելով պաղեստինյան ՖԱԹՀ շարժման կենտրոնական կոմիտեի անդամ, Ազամա ալ Ահմադին, հաղորդել է, որ Աբասը կարծում է, որ առանց Արևելյան Երուսաղեմը Պաղեստինի մայրաքաղաք ճանաչելու տարածաշրջանում ոչ խաղաղություն, ոչ հանգստություն կլինի: Նա նշել է, որ Վաշինգտոնին հակազդելու կոնկրետ քայլերը Պաղեստինի ղեկավարությունը կհրապարակի երկուշաբթի հատուկ խորհրդակցության ժամանակ:

Դիտվել է՝ 1217

Մեկնաբանություններ