Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

ԵՄ-ն խիստ մտահոգված է Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումից

ԵՄ-ն խիստ մտահոգված է Երուսաղեմի վերաբերյալ Թրամփի որոշումից
07.12.2017 | 12:09

Եվրամիությունը խիստ մտահոգված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Թել Ավիվից Երուսաղեմ ԱՄՆ դեսպանատան տեղափոխման և որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշմամբ և տարածաշրջանում կողմերին զսպվածություն ցուցաբերելու կոչ է անում` հայտարարել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին:

«Եվրամիությունը լուրջ մտահոգություն է հայտնում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Երուսաղեմի մասին այսօրվա հայտարարության և այն հետևանքների վերաբերյալ, որոնց կարող է հանգեցնել խաղաղության հեռանկարների առումով»,- ասել է նա: «ԵՄ դիրքորոշումը մնում է անփոփոխ»: «Երկու կողմերի ձգտումները պետք է իրականացվեն, առաջընթացը պետք է գտնվի բանակցությունների միջոցով` Երուսաղեմի կարգավիճակի հարցը որպես երկու պետությունների ապագա մայրաքաղաք լուծելու համար»,- ասվում է ԵՄ դիվանագիտության հայտարարության մեջ:

Դիտվել է՝ 1282

Մեկնաբանություններ