Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Իրանի և Թուրքիայի նախագահները ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու մտադրությունն «անօրինական» են անվանել

Իրանի և Թուրքիայի նախագահները ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու մտադրությունն «անօրինական» են անվանել
07.12.2017 | 12:10

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հեռախոսազրույց է Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ, որի ընթացքում քննարկվել է Թրամփի՝ ԱՄՆ դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու մտադրությունը: Երկու կողմն էլ խստիվ դատապարտել են ԱՄՆ նախագահի այդ քայլն՝ այն անվանելով «անօրինական և ապակայունացնող»:


«Վստահ ենք, որ ստեղծված իրավիճակում բոլոր իսլամական պետությունները պետք է միաձայն լուրջ քայլ անեն ԱՄՆ-ի այս անօրինական, սադրիչ և բավականին վտանգավոր գործողության դեմ»,- նշել է Ռոհանին Էրդողանի հետ զրույցում:
Ռոհանին հայտնել է, որ Իրանը կմասնակցի Իսլամական համագործակցության կազմակերպության արտահերթ գագաթնաժողովին, որը հրավիրել է Էրդողանը:

Դիտվել է՝ 1339

Մեկնաբանություններ