Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«ՈՒզում եմ, որ մեր կինոարտադրողներն ու կինոպրոդյուսերներն էլ տեղից շարժվեն»

«ՈՒզում եմ, որ մեր կինոարտադրողներն ու կինոպրոդյուսերներն էլ տեղից շարժվեն»
08.12.2017 | 05:21

«Կինոյի մասին» ՀՀ օրենքի նախագիծը կառավարությունում է: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ մշակույթի փոխնախարար ԱՐԹՈՒՐ ՊՈՂՈՍՅԱՆԸ նշեց, որ այս տարվա քննարկումները բացառիկ էին հանրային լինելու առումով: Նոր առաջարկների դեպքում կարող են հետ վերցնել օրենքը, բայց պետք է հասկանան` ինչ հարց չի լուծվել այդ օրենքով, որովհետև բոլոր առաջարկները փորձագետների հետ քննարկվել են: Եթե լրամշակումներ չլինեն, Նոր տարուց հետո կառավարությունը կարող է հաստատել օրինագիծը, որից հետո այն կուղարկվի Ազգային ժողով: Թե ինչքան կմնա այնտեղ, չի կարող ասել. «Փորձելու ենք այնպես անել, որ անհետաձգելի կարգավիճակ ստանա, բայց հիմա նոր կոչեր են հնչում՝ CNC-ի փորձագետների հետ ևս մեկ անգամ օրենքը քննարկելու: Մենք պատրաստ ենք, բայց ուզում ենք հասկանալ, թե ինչքա՞ն։ Հաջորդը կլինի աուդիո վիզուալ աբսերվատորիայի փորձագետների առաջարկը, որն էլի եվրոպական կառույց է, էլի համաձայն ենք, բայց խնդրում ենք, որ հանրությունը մեզ չմեղադրի, թե ինչու է օրենքն ուշանում»: Փոխնախարարը զգուշացնում է` քննարկումները կարող են անվերջ տևել:


Օրենքի նախագիծը, որ ներկայումս գտնվում է կառավարությունում, բարենպաստ պայմաններ է ստեղծելու օտարերկրյա ներդրողների համար։ Արտոնություններ են տրամադրվելու հայրենական և ազգային կինոյին։ Կինոթատրոններում ցուցադրվող օտարալեզու ֆիլմերն ունենալու են հայերեն ենթագրեր կամ թարգմանություն, կանոնակարգվելու են կինոկենտրոնի գործառույթները, կինոկենտրոնն այլևս չի զբաղվելու ֆիլմարտադրությամբ:


Խոսելով կինոարտադրողներին տրամադրվող հարկային արտոնությունների մասին` Արթուր Պողոսյանը ցավով նշեց, որ մեր երկիրը հանրային արտոնություններ սահմանելու սահմանափակումներ ունի, ինչը Համաշխարհային բանկի պայմաններից մեկն է` դրսի մեր պարտքի մեծությունից կախված: Հավելեց, որ Հայաստանը դարձել է «Յուրիմաժի» (եվրոպական կինոարտադրական միություն) անդամ, տարեկան մոտ 110 հազար եվրո են վճարում, ընդամենը երկու ֆիլմ են կարողացել ներկայացնել. «Երկու տարի առաջ դժգոհում էին, որ ամբողջ աշխարհը «Յուրիմաժի» ֆոնդերից օգտվում է, Հայաստանը չի օգտվում: Անսահման քանակի գումար կա «Յուրիմաժում», ինչու՞ չեք ձեր նախագծերն այն մակարդակի բարձրացնում, որ գումարներ ստանաք: Որովհետև պետք է շատ աշխատել, պայմանագրեր ունենալ երկրորդ երկրի հետ, մանրակրկիտ մշակված բյուջե, չեմ մեղադրում, բայց ուզում եմ, որ մեր կինոարտադրողներն ու կինոպրոդյուսերներն էլ տեղից շարժվեն»:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2276

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ