Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ազերիների հետ «Աթլետիկոյի» թեթևամիտ ոչ-ոքիների գինը

Ազերիների հետ «Աթլետիկոյի»  թեթևամիտ ոչ-ոքիների գինը
08.12.2017 | 05:25

Չեմպիոնների լիգայի խմբային ավարտական հանդիպումների երկրորդ օրը ստացվեց անհամեմատ գոլառատ: Դարպասի յոթական գրավում է արձանագրվել «Լիվերպուլ»-«Սպարտակ» և «Պորտու»-«Մոնակո» դիմակայություններում, միասնական ուժերով մարզասերներին հինգ գոլով են ուրախացրել Մադրիդի «Ռեալի» ու Դորտմունդի «Բորուսիայի» ֆուտբոլիստները, խոշոր հաշվով հաղթանակ է արձանագրվել «Տոտենհեմ»-ԱՊՕԵԼ մրցակցությունում: Երկրորդ օրն ընդհանուր հաշվով դարպասի 33 գրավում է արձանագրվել առաջին օրվա 18 գոլի դիմաց:

A ԽՈՒՄԲ
Վերջին տուրից առաջ 9-ական միավոր ունեցող, երկրորդ-երրորդ հորիզոնականներում գտնվող «Բազելն» ու ԲԿՄԱ-ն Չեմպիոնների լիգայում պայքարը շարունակելու հարցն ունեին լուծելու: Անհամեմատ դյուրին էր շվեյցարացիների խնդիրը, որոնց մրցակիցը խմբայինում դեռևս միավոր չվաստակած «Բենֆիկան» էր ու որը, մեկ էլ տեսար, կարող էր վերցնել ու օգտագործել սեփական հարկի տակ հանդես գալու գործոնը: Սակայն շվեյցարացիները բանը չթողեցին հասնի դրան: Իրենք եղան նախաձեռնողը, իրենք էլ վաստակեցին, այսպես ասած, իրենց բաժին հացը՝ հանդիպումը հասցնելով հաղթական հանգրվանի՝ 2:0: Իսկ ահա ԲԿՄԱ-ն մնաց, այսպես ասած, մայթեզրի սալահատակին: Բանակայինների գոլը միայն չարացրեց մանչեստրցիներին, որոնք գրեթե անմիջապես պատասխանեցին երկուսով ու առարկայնորեն ցույց տվեցին, թե իրականում ով է, դարձյալ այսպես ասած, անտառի տերը: Հավելենք, որ «Մանչեստր Յունայթեդը» խմբայինն ավարտեց 15 միավորով, իսկ խմբում, եթե անակնկալ մատուցած թիմ էլ եղավ, դա «Բենֆիկան» էր իր խայտառակ անփառունակ մրցելույթներով:

B ԽՈՒՄԲ
«Բավարիա»-«Պարի Սեն Ժերմեն» դիմակայությունում մյունխենցիները խաղի ելքի առումով կարողացան փարիզյան պարտության մրուրը սրբել ճակատներից, սակայն խփած-բաց թողածների կտրվածքով երկու խաղի առումով մնացին պարտված ու խմբայինն ավարտեցին երկրորդ տեղով: Միաժամանակ նկատենք, որ փարիզյան ակումբի տերերն ակնհայտորեն գոհ չմնացին այդ պարտությունից, որքան էլ 3:1 հաշիվն անհամեմատելի է փարիզյան 3:0-ի հետ: Սակայն նրանց դժգոհությունը հավանաբար շատ ավելի խորքային հիմք ունի: Բանն այն է, որ Մյունխեն ժամանելուց առաջ «Պարի Սեն Ժերմենը» ներքին առաջնությունում տանուլ էր տվել «Ստրասբուրգին», իսկ երկու պարտություն իրար վրա այս առաջնությունում փարիզյան ակումբը դեռ չէր կրել: Ինչ խոսք, ուր էր թե նրանց այդօրինակ մտահոգությունը մերը լիներ, բայց դե ասված է՝ Զևսինը՝ Զևսին… Շարունակությունը թույլ տվեք չասել:
Լայն առումով խմբայինի մյուս հանդիպումը չափազանց տեղական նշանակության էր: «Անդերլեխտն» արտագնայում նվազագույն հաշվով առավելության հասավ «Սելտիկի» նկատմամբ՝ վաստակելով իր առաջին ու վերջին միավորները, սակայն այդպես էլ մնաց աղյուսակը եզրափակողի անպատվաբեր դիրքում:

C ԽՈՒՄԲ
Չեմպիոնների լիգայում մնալու համար «Աթլետիկոն» Լոնդոնում պիտի անպայման հաղթեր «Չելսիին»: Մադրիդցիներին դա անել չհաջողվեց (գրանցվել է ոչ-ոքի՝ 1:1 հաշիվը), իսկ սա ոչ միայն նշանակեց հրաժեշտ Չեմպիոնների լիգային, այլև այնտեղ ունեցած դիրքերը կորցնելու պատճառով զրկվել 30 միլիոն եվրոյից: Թե հիմա «Աթլետիկոն» ինչ տրամադրությամբ կհիշի իրեն փաստի առաջ կանգնեցրած ոչ-ոքիներն ադրբեջանական «Ղարաբաղի» հետ, իրենց գործն է, բայց որ քթներին ստացան, սա անվիճելի փաստ է, ինչպես որ անվիճելի փաստի կարող է վերածվել այդ ոչ-ոքիների պատմության ուսումնասիրությունը, եթե ՈՒԵՖԱ-ն շահագրգռություն դրսևորի: Ինչ վերաբերում է «Ռոմային», իտալական «գայլերը» թեկուզ ոչ այնքան գայլավարի, այդուհանդերձ «Ղարաբաղին» ցավեցրին, որ իր խաղով այդպես էլ անկարող եղավ վարձահատույց լինելու «Աթլետիկոյի» իր յոլդաշներին: «Ռոման» հանդիպումը շահել է նվազագույն հաշվով: Հավաքելով 11-ական միավոր՝ աղյուսակի վերին հորիզոնականներում հայտնվեցին «Ռոման» ու «Չելսին»: Վերջինս երկրորդում է, քանի որ լրացուցիչ գործակիցները հօգուտ իտալացիների են:

D ԽՈՒՄԲ
Նախքան խմբային խաղերի սկսվելն էլ ակնհայտ էր, որ այստեղից Չեմպիոնների լիգայի փլեյ օֆում հանդես գալու իրավունք կնվաճեն «Բարսելոնն» ու «Յուվենտուսը»: Կատալոնցիները դա արեցին առանց ավելորդ ջղաձգումների (վերջինում 2:0 հաշվով հաղթել են «Սպորտինգին») ու 14 միավորով ավարտեցին խմբայինը, երկրորդը փոքր-ինչ վայրիվերումներ ունեցավ, սակայն վերջին հանդիպումը ամեն ինչ դրեց տեղը: Արտագնայում «Օլիմպիակոսի» նկատմամբ տոնած 2:0 հաշվով հաղթանակը «ծեր սինյորայի» միավորների թիվը հասցրեց 11-ի, ինչը չորսով ավելի է պորտուգալացիների ունեցածից: Յոթ միավոր ունեցող «Սպորտինգը» մրցելույթները կշարունակի Եվրոպայի լիգայում:

E ԽՈՒՄԲ
«Լիվերպուլ»-«Սպարտակ» դիմակայությունը դաժանագույն ավարտ ունեցավ: «Սպարտակը», որ դեռևս պահպանում էր Չեմպիոնների լիգայում հանդես գալու աղոտ հույսեր, կործանարար պարտություն կրեց անգլիացիներից՝ կուլ տալով յոթ անպատասխան գնդակ: Լիվերպուլցիներից հեթ տրիկի հեղինակ է դարձել Կոուտինիոն, դուբլ է ձևակերպել Մանեն, դարպասի մեկական գրավումով են առանձնացել Ֆիրմինոն ու եգիպտական հրաշքը՝ Սալահը: Այս հաղթանակը անգլիական ակումբի համար 12 միավորով ապահովեց խմբի միանձնյա առաջատարություն ու սկզբունքորեն ձևականության վերածեց «Մարիբոր»-«Սևիլիա» դիմակայությունը, որի ցանկացած բնույթով ելք տեղաշարժ չէր կարող առաջացնել խմբում թիմերի դասավորության մեջ: Նշենք, որ այստեղ արձանագրվել է ոչ-ոքի արդյունք (1:1), տևական ժամանակ պարտվող կողմը եղել է երկրորդ հորիզոնականում գտնվող իսպանական ակումբը:

F ԽՈՒՄԲ
«Շախտյոր»-«Մանչեստր Սիթի» մրցակցության ելքը ոչ մի կերպ չէր սպառնում անգլիական ակումբի առաջին տեղին, որը մինչ այդ բոլոր հանդիպումներն ավարտել էր հաղթանակով: Խաղից առաջ լուրեր տարածվեցին, թե մանչեստրցիների գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան իտալական ակումբի իր գործընկերոջը խոստացել է ամեն կերպ օգնել, սակայն ինչպես պարզվեց, դա հանդիպման նկատմամբ ավելորդ հետաքրքրության բարձրացում էր ընդամենը: «Շախտյորը» հաղթեց ոչ մի մոտիվացիա չունեցող «քաղաքաբնակներին» (2:1), որոնք, անհասկանալի է, թե ինչու՞ պիտի ավելորդ ուժեր ծախսեին մի խաղի վրա, որն իրենց ոչինչ չէր տալիս, ու ինչու՞ պիտի չխնայեին ուժերը ներքին առաջնության վրա կոնկրետանալու համար, որտեղ պարզապես փայլուն են հանդես գալիս: Ինչ վերաբերում է «Նապոլիին», այն արտագնայում 1:2 հաշվով զիջեց մինչ այդ միավոր չունեցող «Ֆեյենորդին» ու մնաց երրորդ տեղում, որը Եվրոպայի լիգայի խաղարկության մասնակցություն է տալիս: Նշենք նաև, որ այս խաղարկությանը իտալացիների թույլ մասնակցությունը շատ բաներով բացատրվում է ներքին առաջնությունում ունեցած խնդիրներով, որը պահանջում է ուժերի առավել կենտրոնացում: Երկար տարիներ անց այն չեմպիոնական տիտղոսի ռեալ հավակնություններ ունի, հանուն որի կարող է զոհել շատ բան:

G ԽՈՒՄԲ
Խմբայինում թուրքական ակումբի առաջին տեղին ոչինչ չէր կարող սպառնալ, սակայն դա «Բեշիկթաշին» չխանգարեց «Լայպցիգի» հետ պայքարում լինել անզիջում ու ինչ-որ կերպ նրան օգնել աղյուսակում ավելի բարձր դիրք զբաղեցնելու հարցում: Հիշեցնենք, որ գերմանական ակումբը յոթ միավորով «Պորտուի» հետ կիսում էր երկրորդ-երրորդ հորիզոնականները: Ինչևէ: Թուրքերը հաղթել են՝ 2:1: Իր հերթին հաղթանակ է տարել և «Պորտուն» ՝ իրեն ազատելով «Լայպցիգ»-«Բեշիկթաշ» դիմակայության իր համար հնարավոր ավելորդ գլխացավանքներից: «Մոնակոյի» հետ տնային դիմակայությունում արձանագրվել է 5:2 խոշոր հաշիվը:

H ԽՈՒՄԲ
13 միավորով խմբի լիդերությունը վերցրած «Տոտենհեմին» այն չկորցնելու համար ԱՊՕԵԼ-ի հետ տնային խաղում լիովին բավարարում էր և ոչ-ոքին, սակայն Մաուրիսիո Պոչետինոյի սաներն անգամ այդ աղոտ հույսից զրկեցին մրցակիցներին, որոնք ոչ-ոքիի դեպքում կարող էին Եվրոպայի լիգայի խաղարկության մասնակից դառնալ՝ պայմանով, որ «Ռեալը» պարտության մատնի Դորտմունդի «Բորուսիային»: «Արքայականը», ի վերջո, այդպես էլ արել է՝ մրցակցի նկատմամբ առավելության հասնելով 3:2 հաշվով, սակայն հաղթանակ է տոնել և «Տոտենհեմը» (3:0)՝ խմբում ամեն ինչ թողնելով նախկինի պես:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 3431

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ