Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Էդվարդ Նալբանդյան. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը կազմակերպության բացթողումներից է

Էդվարդ Նալբանդյան. ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակումը կազմակերպության բացթողումներից է
08.12.2017 | 06:31

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը ԵԱՀԿ երկրների ԱԳ նախարարների խորհրդի 24-րդ հանդիպմանը խոսել է կազմակերպության բացթողումների մասին:
Նրա խոսքով, ԵԱՀԿ երևանյան գրասենյակի փակման հետևանքներն առնչվում են ԵԱՀԿ բուն էությանը, որի նպատակն է խնդիրները հանգուցալուծել երկխոսության ու համագործակցության միջոցով, այլ ոչ թե մասնակից մի պետության դիրքորոշումը պարտադրելու միջոցով` ի վնաս մյուսների և ողջ կազմակերպության:


«Դա շատ բացասական նախադեպ ստեղծեց: Ադրբեջանի՝ ԵԱՀԿ գրասենյակի մանդատի երկարաձգման կոնսենսուսին միանալուց հրաժարվելը վնաս հասցրեց ոչ միայն ԵԱՀԿ դաշտային առաքելությունների գործունեության միասնականությանը, այլև կազմակերպության շրջանակներում ընդգրկուն համագործակցություն ծավալելու կարողությանը: ԵԱՀԿ հանձնառությունները չհարգելուց և կազմակերպության գրասենյակը սեփական երկրում փակելուց հետո Ադրբեջանը թիրախավորեց և փակեց ԵԱՀԿ վերջին լիարժեք գործող առաքելությունը տարածաշրջանում»,- ասել է Է.Նալբանդյանը: Նա նշել է, որ առանձնահատուկ ցավալի է, որ գրասենյակը փակվել է` ի հեճուկս պահպանման ցանկության ու այդ ուղղությամբ գործադրած շարունակական ջանքերի ընդունող երկրի ու ԵԱՀԿ մասնակից բոլոր երկրների կողմից, բացառությամբ Ադրբեջանի:


«Ցանկանում ենք հիշեցնել, որ ԵԱՀԿ և գերմանական, և ավստրիական նախագահությունները հերքեցին Ադրբեջանի` երևանյան գրասենյակի հասցեին հնչեցրած մեղադրանքները: Զարմանալի չէ, որ Ադրբեջանը, ԵԱՀԿ երևանյան գրասենյակին մարտահրավեր նետելիս, հայտնվեց մեկուսացման մեջ: Մենք վճռական ենք շարունակել սերտ համագործակցությունը ԵԱՀԿ շրջանակներում, և «Հայաստանի հետ համագործակցության ծրագիրը» լավ հնարավորություններ է ընձեռում այս առումով»,- ընդգծել է Էդվարդ Նալբանդյանը:

Դիտվել է՝ 1781

Մեկնաբանություններ