«Հայաստանի և Ռուսաստանի հարաբերություններում ստեղծված իրավիճակը լավատեսություն չի ներշնչում՝ պայմանավորված Հայաստանի ղեկավարության դիրքորոշմամբ, որը միտումնավոր փլուզում է հարաբերությունները Ռուսաստանի Դաշնության հետ։ Այժմ Հայաստան են ուղարկվում զինվորականներ Նորվեգիայից, Կանադայից և ԱՄՆ-ից՝ ԵՄ առաքելությունը վերածելով ՆԱՏՕ-ի առաքելության»,- «Известия»-ին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։                
 

Ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը հայերեն թարգմանվել են առաջին անգամ

 Ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը հայերեն թարգմանվել են առաջին անգամ
08.12.2017 | 18:41

«Էդիթ Պրինտ» հրատարակչությունը բոլոր-բոլորին դեկտեմբերի 23-ին, ժամը 15:00, սիրով հրավիրում է Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարան՝ «Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուի բոլորովին նոր հրատարակության շնորհանդեսին:
Հեքիաթների այս ժողովածուում ընդգրկված են աշխարհի ժողովուրդների և հեղինակային ընտիր հեքիաթներ, որոնցից շատերը թարգմանվել են հայերեն առաջին անգամ:
Գրքում ներկայացված հեքիաթները ներառում են դարերից եկած, ժողովուրդների կենսափորձով հաստատված և այժմ էլ արդիական ճշմարտություններ ու արժեքներ: Այս հեքիաթներից յուրաքանչյուրը մի ուրույն աշխարհ է, որի բացահայտումը հնարավորություն է տալիս հայտնաբերել իմաստնության նոր շերտեր կամ վերահաստատել դրանք, վերագտնել մեր մեջ հեքիաթը: ՈՒսուցանելով մարդկային այնպիսի առաքինություններ, ինչպիսիք են աշխատասիրությունը, արժանապատվությունը, ազնվությունը, հավատարմությունը, կամեցողությունը, հաստատակամությունը, հարգանքը մեծերի հանդեպ և այլն՝ հեքիաթները ոչ միայն կարևորում են դրանք, այլև ցույց են տալիս դրանցով ապրելու, պայքարելու, արարելու և հիմնավոր հաջողության հասնելու ուղիները:


«Աշխարհի իմաստուն հեքիաթներ» ժողովածուն 2015թ. «Արմենպրես» լրատվական գործակալության կողմից ճանաչվեց նախորդ տարվա մանկական բեսթսելեր: Այն դարձավ հարյուրավոր փոքրերի եւ մեծերի սիրելի գիրքը: Այժմ վերջինս ներկայանում է նորովի` նոր նկարազարդումներ եւ ձեւավորում, նոր իմաստուն հեքիաթներ...

Աշխարհի իմաստուն հեքիաթներ նախագիծը ստեղծվել է ոչ միայն երեխաների, այլեւ բոլորի համար, ովքեր ցանկանում են կրկին ու կրկին մուտք գործել ճշմարիտ արժեքների, անսպառ իմաստության լուսավոր աշխարհ...


Թարգմանությունը՝ Հասմիկ Մկրտչյանի, կազմող ՝ Շավարշ Կարապետյան, խմբագիր՝ Գալյա Հովհաննիսյան, նկարիչ՝ Արաբո Սարգսյան: Գիրքը լույս է ընծայել «Էդիթ Պրինտ» հրատարակչությունը:

Դիտվել է՝ 2972

Մեկնաբանություններ