Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արմեն Ռուստամյանը դժգոհ է Դավիթ Լոքյանի աշխատանքից

Արմեն Ռուստամյանը դժգոհ է Դավիթ Լոքյանի աշխատանքից
11.12.2017 | 18:29

Այնպիսի տպավորություն է, որ ՀՅԴ ներկայացուցիչներին ինչ խնդրի մասին հարցնես, պատասխանը մեկն է` հիմա նախագահական համակարգում ենք, բոլոր խնդիրները դրա ծնունդ են, իսկ այ, երբ լիարժեք անցում կկատարենք խորհրդարանական կառավարմանը, մեկ հարվածով ամեն ինչ իր տեղը կընկնի: Այսօր էլ թալանչի համայնքապետերի մասին խոսելիս ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ասել է, որ մեղավորն այսօրվա գործող մեխանիզմներն են, եթե դրանք ճիշտ լինեին, նրանք չէին գողանա: Սակայն առավել ուշագրավ է այն հանգամանքը, որ դաշնակցականը հայտարարում է, թե ահազանգեր եղել են գողացող համայնքապետերի մասին: «Ահազանգեր ունեինք, որ տարբեր համայնքներում համայնքապետերը նաև իրենց դիրքը չարաշահել են: Դրա մասին բարձրաձայնելը շատ կարևոր նշանակություն ունի, որպեսզի հետագայում բոլոր մնացած պաշտոնյաները, որոնք պարտավոր են վերահսկել, իրենք նախ և առաջ վերահսկեն, ոչ թե փորձեն հովանավորել կամ թաքցնել նման դրսևորումները: Ես նախագահի հայտարարությունները այդ ուղղությամբ եմ տեսնում, բայց վստահ եմ, որ դա պետք է կատարվի ոչ թե հայտարարություններով, այլ պետք է գործեն մեխանիզմներ, որոնք հենց իրենց համակարգված գործունեության արդյունքում պետք է բացառեն նման երևույթները»,- ասել է նա:


Լինելով իշխանության մաս կազմող ուժի ներկայացուցիչ, եթե Արմեն Ռուստամյանը ահազանգեր ուներ, ինչու՞ չի բարձրաձայնել ու հետամուտ եղել, որ գողերը պատժվեն: Ավելին, այս ոլորտը հենց Ռուստամյանի կուսակիցն է ղեկավարում, այսինքն` այդ քվոտան տրված է դաշնակցությանը, Լոքյանը բոլոր իրավունքներն ուներ ազատվելու նման համայնքապետերից: Ինչու՞ չեն ազատվել, ինչպես «Ծառուկյան» խմբակցության անդամները կասեին, «դուխները չի հերիքել»: Տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը չի՞ կարողացել թալանչի համայնքապետերի «հախից գալ», թե՞ չի ցանկացել: Փաստորեն, Արմեն Ռուստամյանը դժգոհ է իր կուսակցի աշխատանքից, քանի որ վերջինս չի կարողացել իր ենթակայությամբ գործող գող համայնքապետերի ձեռքը բռնել:


Նախօրեին ՏԻՄ-երին առնչվող նախագահի ելույթից հետո բոլորը խոսում են գող համայնքապետերին բռնելու, կախաղան հանելու մասին, իսկ ինչու չեն խոսում, թե ով պետք է նրանց ձեռքը բռներ, բայց չի արել, որովհետև իրենց դա ձեռնտու էր, որովհետև այդ մեծ շղթայի ամենամեծ հանգույցներից մեկն էլ այդ իրավիճակը թույլ տվող վերին օղակներն են:
Թե չէ նախագահական կառավարման համակարգը փոխենք խորհրդարանականով, մեխանիզմներ ստեղծենք, գող համայնքապետերի մասին ահազանգեր ու էլ չգիտեմ ինչեր: Մինչև մանր-մունր գողերին ու թալանչիներին նախագահական կամ խորհրդարանական համակարգով բռնելը, լավ կլինի փնտրել ու գտնել նրանցից վերևում կանգնած ու նրանց այդ արտոնությունը տված իրական գողերին:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2427

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ