Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

«Երրորդ համաշխարհային պատերազմն» սկսված է. մուսուլմանները կգրավեն Երոպան ոչ թե զենքով, այլ նամազով

«Երրորդ համաշխարհային պատերազմն» սկսված է. մուսուլմանները կգրավեն Երոպան ոչ թե զենքով, այլ նամազով
12.12.2017 | 01:11

Ժամանակակից աշխարհի քաղաքակրթության հիմքը դրվել է Հունաստանում: Հունաստանն է օրրանը փիլիսոփայության, ճարտարապետության, բժշկության, գրականության, ռազմարվեստի, իրավագիտության և շատ այլ արժեքների:


Եվրոպական քաղաքակրթությունը ոչնչացնել փորձեցին պարսիկները: Ասել, թե պարսիկները բարբարոս, հետամնաց ազգ էին, մեծագույն սխալ կլինի: Զրադաշտական Պարսկաստանը ստեղծել էր իր քաղաքակրթությունը, բայց անհամեմատ հետ էր եվրոպական արժեքներից: Պարսկաստանը չուներ փիլիսոփայության, բժշկության բնագավառում որևէ հայտնի անուն: Ավելին, փիլիսոփայության, բժշկության գրքերը թարգմանվում էին հունարենից պարսկերեն, իսկ թարգմանիչները ոչ թե պարսիկներ էին, այլ սիրիացի քրիստոնյաներ: Պարսիկ արքաների փորձը` գրավելու Եվրոպան, դատապարտված էր ձախողման: Ճիշտ է, պարսկական ծովային նավատորմը նույնպես հզոր էր հունականից, բայց հույները, որպես քաջարի կռվողներ, կարողանում էին խելացի մանևրելու միջոցով չեզոքացնել պարսիկների ուժը: Ընդամենը երեք հարյուր սպարտացիներ կարողացան երկուհարյուրհազարանոց պարսկական բանակի մուտքը հունական տարածքներ տասն օրով փակել, իսկ մ.թ.ա. 331 թվականին Ալեքսանդր Մակեդոնացին Գավգամելայի ճակատամարտում մեկընդմիշտ փոշիացրեց Եվրոպան գրավելու պարսիկների իղձերը:


Եվրոպան (Հռոմը) գրավելու հաջորդ փորձն արել է Կարթագենը: Տեղին է նշել, որ, ի տարբերություն հետագա դարերում դեպի Եվրոպա արշավողների, Կարթագենը հզոր քաղաք-պետություն էր և Հռոմի համեմատ շատ հարցերում առաջատար: Առաջին փյունիկյան պատերազմի ժամանակ կարթագենական ծովային նավատորմը անհամեմատ ուժեղ էր հռոմեականից և տիրապետող էր Միջերկրական ծովում: Կարթագենական նավերը կառուցվել էին ժամանակի տեխնիկայի ոգով, արագընթաց էին և նվազ խոցելի: Արդյունքը առաջին փյունիկյան պատերազմում Կարթագենի տարած հաղթանակն էր: Սակայն, պատահական մի դիպվածով, մարտի ժամանակ կարթագենական նավը խրվեց ծանծաղուտում: Հռոմեացիք այն հանեցին և տարան ուսումնասիրման: Ընդամենը երկու ամիս հետո պատրաստ էր կարթագենական նավի հռոմեական տարբերակը, իսկ կարճ ժամանակ անց նմանատիպ հռոմեական նավերն էին արդեն Միջերկրական ծովի տերն ու տիրակալը: Զգալով ծովում իրենց առավելության կորուստը` Հաննիբալը որոշեց Հռոմը գրավել այլ ճանապարհով՝ ցամաքով: Մինչ Հաննիբալը Հռոմի պատերի տակ էր, հռոմեական բանակը չգնաց նրա հետ առճակատման, այլ փորձեց գրավել Կարթագենը: Աֆրիկյան պետության փորձը` գրավելու Հռոմը, վերջացավ Կարթագենի ոչնչացմամբ:


Եվրոպան գրավելու հաջորդ փորձն արեցին «Ալլահ, աքբարի» որդիները, որոնց կողմից քրիստոնյա Մերձավոր Արևելքի հեշտ գրավմանը նպաստեց բյուզանդական հզոր կայսրությունը` ոչ քաղկեդոնական դավանանքին հարող քրիստոնյա ազգերին հալածելով: Եգիպտոսի բնիկ ոչ քաղկեդոնական քրիստոնյա ղպտիները սիրով էին ընդառաջ գնում արաբներին, որոնք կարճ ժամանակ անց կարողացան ոչ միայն Եգիպտոսը, այլև ոչ քրիստոնյա Մերձավոր Արևելքը գրավել: Օր օրի հզորացող նոր ազգի որդիները, «Ալլահ, աքբար» կանչելով, հասան մինչև Իսպանիա` Պիրենեյան թերակղզի: Տեղին է նշել, որ հույների անբարո քաղկեդոնական ուղղությունը հետագայում իր կործանարար դրսևորումը ստացավ հայկական Անիի թագավորության կործանման հարցում, որով վերացվեց պատնեշը թուրքերի ճանապարհին դեպի Եվրոպա: Նույն դրսևորումներն են նաև մեր օրերի Երուսաղեմում: Հին աշխարհում Հռոմը գրավեցին վայրի ռազմատենչ հոները: Ալարիքի գլխավորությամբ գրավեցին Հռոմը, բայց, ինչպես հայ բանաստեղծն է գրել, «Այդպես Հռոմն են հասցնում վերցնել, բայց չեն հասցնում կրակի մատնել»: Ռուսները փակեցին մոնղոլ-թաթարների ճանապարհը դեպի Եվրոպա, որին սպառնացող ամենալուրջ վտանգը 1675 թվականին էր, երբ թուրքերը հասել էին Վիեննայի պատերի տակ: Այդ բարբարոս ազգը, որն առայսօր առաջավոր որևէ միտք, գաղափար չի տվել մարդկությանը, եվրոպական քաղաքակրթության հետագա գոյությունը դրել էր հարցականի տակ: Հռոմը (Եվրոպան) գրավելու ոչ առաջավոր ազգերի փորձերն անցել են անհաջող: Առաջին և Երկրորդ աշխարհամարտերի ժամանակ քրիստոնյաներն իրենք էին ոչնչացնում միմյանց, և յուրաքանչյուր կռվող կողմ աշխատում էր խլել մյուսի ավարը (գաղութները): Այսօր Ասիայում արդեն արթնացել է Ասիայի «քնած առյուծը»:


Հիշում եմ, 1977-ին սովորում էի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում, փիլիսոփայություն էր դասավանդում իմ համագյուղացի, հորս ուսանողական ընկեր Աշոտ Բաբախանյանը, հաճախ էինք զրուցում աշխարհին վերաբերող քաղաքական հարցերի շուրջ: Խոսքի մեջ հարցրեց` երեկվա «Պրավդան» կարդացե՞լ ես: Պատասխանը դրական էր: Կոմկուսի խոսափողը առաջին անգամ հասկացնում էր Արևմուտքին` ծայրաստիճան սրվել են խորհրդա-չինական հարաբերությունները, և Արևմուտքը փորձում է օգտվել դրանից, ու՞ր եք նայում, հիշեք պատմությունը, հիշեք մոնղոլ-թաթարներին: Այսօր Չինաստանը աշխարհի համար վտանգավոր չէ, որովհետև, որքան էլ գերհզոր լինի չինական հրաշքը, ռազմական տեսակետից նա դեռ անհամեմատ թույլ կմնա ԱՄՆ-ի, Ռուսաստանի համեմատ: Վերջապես, մեր օրերի հզոր երկրների քաղաքական գործիչները երբեք չեն գնա պատերազմի, որովհետև այն կհանգեցնի աշխարհի ոչնչացման: Նման պայմաններում Եվրոպան գրավելու հիանալի հնարավորություն են ստացել այն բարբարոս ցեղերի հետնորդները, որոնց պապերն այդպես էլ չկարողացան գրավել Հռոմը:


Մերձավոր Արևելքում հրահրվող պատերազմները, իսլամական ծայրահեղականների դաժանությունները ամենևին էլ պատահական երևույթներ չեն: Երբ 1975 թվականին ընդունվեց Հելսինկյան եզրափակիչ ակտը, դրանով, կարելի է ասել, խարխլվեց և վերջնականապես ոչնչացվեց ԽՍՀՄ-ը, այժմ հերթը Եվրոպայինն է: Միլիոնավոր գաղթականներ տարեցտարի լցվում են Եվրոպա, և որևէ եվրոպացի լիդեր չի կարող կտրուկ քայլերի դիմել կամ ընդդիմանալ, որովհետև ըմբոստացողի աչքը կխոթեն՝ բա ու՞ր մնացին «մարդու իրավունքները»: «Երրորդ համաշխարհային պատերազմն» արդեն սկսվել է, և դրա մուսուլմանական նշանաբանն է ճապոնական հայտնի ասույթը, որ ժամանակին կիրառում էին Չինաստանի հանդեպ. «Հաղթել պատերազմում առանց պատերազմի»: Չինացուն շահագրգռելով, կակաչ ցանելով, նրանք թունավորում էին չինացուն և գրավում երկիրը: Այսօր, մարդու իրավունքների անվան տակ, մուսուլմաններն առանց պատերազմի գրավում են Եվրոպան: Թուրքիայի նախագահ Էրդողանը բացահայտ ագրեսիա է իրականացնում Եվրոպայի նկատմամբ` կոչ անելով այնտեղ ապրող թուրքերին շատ երեխաներ ունենալ: Պատերազմի ժամանակ հեշտ է լավ կամ վատ լուծում տալ այս կամ այն հարցին: Պատերազմների ժամանակ նետվող ռումբերը ոչնչացնում են նաև կռվին չմասնակցող խաղաղ բնակչությանը: Ոչ ոք ոչինչ չի կարող ասել` պատերազմ է: Դժվար է ոչնչացնել մարդկանց, երբ չկա ճակատ: Մոտ 60 տարուց ավելի միլիոնավոր թուրքեր ապրում են Գերմանիայում, բայց նրանք առայսօր թուրք են մնացել և չեն ձուլվել գերմանական հարուստ քաղաքակրթությանը: Փոխարենը, նրանց այստեղ գալով, Գերմանիայում զրոյից ավելացել են մուսուլմանական մեջիդները, նամազի ժամին թուրքերը հենց խոշոր քաղաքի փողոցներում անում են իրենց նամազը: Մարդու իրավունքն է:


Սոկրատ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Հ. Գ. «Երրորդ համաշխարհային պատերազմն» սկսվել է: Սկսվել է Եվրոպան գրավելու հեշտ ճանապարհով՝ նամազով: Կարթնանա՞ արդյոք Եվրոպան այդ նամազից, դժվար է ասել: Եվրոպայի հակառուսականությունն օգնում է Թուրքիային խաղալու երկու լարի վրա, ինչպես եղել է դարեր շարունակ: Ժամանակը չէ՞, որ Եվրոպան վերջապես գիտակցի` Ռուսաստանը, որքան էլ վտանգավոր լինի, Թուրքիա չէ:

Դիտվել է՝ 11209

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ