Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Մեջլիսում պատռել են Էրդողանի ընտանիքի՝ օֆշորային ընկերությունների հետ կապերը հաստատող փաստաթղթերը

Մեջլիսում պատռել են Էրդողանի ընտանիքի՝ օֆշորային ընկերությունների հետ կապերը հաստատող փաստաթղթերը
12.12.2017 | 16:03

Թուրքիայում շարունակվում է նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի ընտանիքի անդամների՝ օֆշորային ընկերությունների հետ կապերը հաստատող փաստաթղթերի հրապարակման ներքաղաքական ճգնաժամը: «Հուրիյեթը» գրում է, որ խորհրդարանում թեմայի վերաբերյալ կրկին լարված վիճաբանություն են ունեցել ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները, որին մասնակցել են վարչապետ Բինալի Յիլդիրիմն ու ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն:


Օրեր առաջ Սոյլուն սպառնացել էր ոչնչացնել Թուրքիայի ընդդիմության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուին, որ բացահայտել ու թուրքական մամուլին էր ներկայացրել Էրդողանի ընտանիքի՝ օֆշորային ընկերությունների հետ կապերը հաստատող փաստաթղթերը: ՆԳ նախարարին Մեջլիսի ամբիոնից «ուրացող» անվանած ընդդիմադիր պատգամավոր Հայդար Աքարին Սոյլուն կրկին ասել է. «ՈՒրացողը քո կուսակցության նախագահն է»: Փոխադարձ վիրավորանքների ֆոնին իշխող կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Մուսթաֆա Էլիթաշը ցուցադրաբար պատռել է Էրդողանի ընտանիքի՝ օֆշորային ընկերությունների հետ կապերը հաստատող փաստաթղթերը: Վարչապետ Յիլդիրիմը հայտարարել է, որ ընդդիմության ձեռքին եղած թղթերը կեղծ են ու չեն արտացոլում իրականությունը:

Դիտվել է՝ 1920

Մեկնաբանություններ