Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՍԴ նախագահի թեկնածուն Արթուր Բաղդասարյանն է

ՍԴ նախագահի թեկնածուն Արթուր Բաղդասարյանն է
12.12.2017 | 16:05

«Ժամանակ» թերթը գրում է. «ՀՀ իշխանություններն ամեն ինչ անում են, որ Սահմանադրական դատարանի նախագահի պաշտոնում Արթուր Բաղդասարյանի ընտրությունը լինի հնարավորինս աննկատ ու անցնցում: Հատուկ Բաղդասարյանի համար ԱԺ-ն առաջիկայում փոփոխություն կիրականացնի Սահմանադրական դատարանի մասին օրենքում, որ ընտրությունը տեղի ունենա ապրիլի 9-ից հետո:


Ըստ իշխանությանը մոտ կանգնած աղբյուրների՝ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածուն այս պաշտոնում Արթուր Բաղդասարյանն է, նա նախ պետք է նշանակվի ՍԴ անդամ, իսկ հետո նաև ԱԺ նախագահը նրան կառաջադրի ՍԴ նախագահի թեկնածու, իսկ խորհրդարանը փակ գաղտնի քվեարկությամբ կկազմակերպի ընտրությունը, ինչն այնքան էլ հեշտ չէ»։

Դիտվել է՝ 2245

Մեկնաբանություններ