«Փաստ չէ, որ ռուս խաղաղապահների հեռանալը Լեռնային Ղարաբաղից նույնական է Ռուսաստանի դուրս գալուն կովկասյան աշխարհաքաղաքական խաղից։ Անդրկովկասի նշանակությունը չափազանց մեծ է Եվրասիայի և, մասնավորապես, Մոսկվայի համար: Կարելի՞ է խոսել Ռուսաստանի նահանջի մասին, թե՞ իրականում մենք խոսում ենք կովկասյան տարածաշրջանային անվտանգության ողջ համակարգի վերագործարկման մասին: Մոսկվայի վիճակն ամենևին էլ այդքան անհուսալի չէ»,- ասել է ռուս քաղաքագետ Սերգեյ Մարկեդոնովը։                
 

Ենս Ստոլտենբերգը կգլխավորի ՆԱՏՕ-ն մինչև 2020-ը

Ենս Ստոլտենբերգը կգլխավորի ՆԱՏՕ-ն մինչև 2020-ը
12.12.2017 | 22:00

Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ երկրները համաձայնեցին գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի պաշտոնավարման ժամկետը երկարաձգել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 30-ը:

«Դաշինքը շնորհավորում է գլխավոր քարտուղարին և լիահույս է, որ նա կարող է շարունակել 21-րդ դարի անվտանգության մարտահրավերներին դիմակայելու իր նվիրված աշխատանքը»,-նշված է ՆԱՏՕ-ի այսօրվա հայտարարությունում: Նորվեգիայի նախկին վարչապետ Ենս Ստոլտենբերգը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար է ընտրվել 2014-ի հոկտեմբերին:

Դիտվել է՝ 1355

Մեկնաբանություններ