Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՆԱՏՕ-ի շաբաթ Հայաստանում

ՆԱՏՕ-ի շաբաթ Հայաստանում
12.12.2017 | 22:02

Դեկտեմբերի 13-18-ին ԱԳՆ-ն ՊՆ-ի հետ համագործակցությամբ, Կովկասում ՆԱՏՕ-ի գրասենյակի, ՀՀ-ում ԳԴՀ, ԱՄՆ և ՄԹ դեսպանությունների, Երևանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի աջակցությամբ, Անհատական գործընկերության գործողությունների ծրագրի շրջանակներում Հայաստանում անցկացնելու է հերթական «ՆԱՏՕ-ի շաբաթը»:

Շաբաթը կսկսվի դեկտեմբերի 13-ին Հայաստան-ՆԱՏՕ գործընկերության քննարկմամբ: Դեկտեմբերի 14-ին ԱԳՆ-ում կկայանա Աֆղանստանում միջազգային խաղաղության հաստատման գործողություններին մասնակցող հայ խաղաղապահների և նրանց ընտանիքների համար ավանդական հեռուստակամուրջը: Դեկտեմբերի 15-ին ՀՀ Ազգային ժողովում տեղի կունենա միջազգային սեմինար «Զինված ուժերի նկատմամբ խորհրդարանական վերահսկողություն» խորագրով, իսկ դեկտեմբերի 16-ին՝ այցելություն ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարան:


Դեկտեմբերի 18-ին Երևանի պետական համալսարանում տեղի կունենա խորհրդաժողով` ՄԱԿ-ի ԱԽ կանանց, խաղաղությանը և անվտանգությանը նվիրված 1325 բանաձևի կիրառման մասին:

Դիտվել է՝ 1630

Մեկնաբանություններ