Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

ՈՒտելիք չկա` հունվարի 3-ը, 4-ը և 5-ը` աշխատանքային օրեր

ՈՒտելիք չկա` հունվարի 3-ը, 4-ը և 5-ը` աշխատանքային օրեր
12.12.2017 | 22:03

Կառավարությունը մտադիր է կրճատել նախածննդյան օրերի քանակը:
Առաջիկա նիստում քննարկվելու է հունվարի 3-ը, 4-ը և 5-ը աշխատանքային օրեր հայտարարելու որոշման նախագիծը: Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանյան տոնացույցում միայն հայ ժողովրդի ավանդույթներից բխող Ամանոր (Նավասարդ) և Ծննդյան տոներ նախատեսելով։ Նախածննդյան տոների ոչ աշխատանքային լինելը նպատակահարմար չէ նաև սոցիալ-տնտեսական տեսանկյունից։

Նախագծի ընդունումը միտված է պետության սոցիալական-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեության ապահովմանը։ Նախագծի ընդունումը կնպաստի հայկական տոնացույցում միայն ավանդական հայկական տոների առկայությանը և պետական մակարդակով նշելուն և կապահովի պետության սոցիալ-տնտեսական և ֆինանսական համակարգերի նորմալ կենսագործունեությունը։

Դիտվել է՝ 1380

Մեկնաբանություններ